Ելք դեպի լույս 366
Ողջույն գթության մարգարե Մոհամմադին: Ձեզ հրավիրում ենք ունկնդրելու Ելք դեպի լույս հաղորդումը, որում Ղուրանի այաները ներկայացվում են մատչելի մեկնաբանությամբ:
Հուդ սուրայի 119-րդ այա
إِلَّا مَنْ رَحِمَ رَبُّكَ وَلِذَلِكَ خَلَقَهُمْ وَتَمَّتْ كَلِمَةُ رَبِّكَ لَأَمْلَأَنَّ جَهَنَّمَ مِنَ الْجِنَّةِ وَالنَّاسِ أَجْمَعِينَ
<Միայն նրանք կմիավորվեն, ովքեր լուսավորված են աստվածային շնորհով եւ նրա համար ստեղծվեցին նրանք, որ իրականանա Աստծո այն պատգամը, թե դժոխքը պետք է լցվի բոլոր ազգերի մարդկանցով ու ոգիներով>:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստված մարդկանց չի ստիպել հավատքի գալ, այլ նրանց տվել է բանականություն, որպեսզի տարբերեն ճիշտն ու սխալը: Մյուս կողմից Աստված մարդկանց տվել է կամք, որպեսզի ընտրեն իրենց ճանապարհը: Եվ բնականաբար յուրաքանչյուր ընտրություն ունի իր հետևանքը և արդյունքը: Այս այան ասում է, որ նրանք, ովքեր ընտրեն անհավատության ճանապարհը, չեն զրկվի նյութական բարիքներից, սակայն հանդերձյալ կյանքում նրանց սպասում են դժոխքն ու աստվածային չարչարանքները: Այնտեղ փրկվում են միայն նրանք, ովքեր ընդունել են աստվածային առաջնորդությունը: Բացի դրանից, այս այան խոսում է մեկ այլ հարցի մասին, նշելով, որ արաչագործությունը աստվածային բարության նշաններից է և Աստված այդպիսով բարություն է արել ու հենց այդ հիման վրա էլ ձեզ բարություն է արել: Որեմն արեք այնպես, որ հանդերձյալ կյանքում էլ այդ բարությանն արժանանաք:
Այս այայաից սովորում ենք
1.Աստվածային բարությունն ու պատիժը չափազանցություն չեն: Դրանք հիմնված են մեր վարքագծի վրա: Եթե բարի լինենք, բարի վերաբերմունքի կարժանանաք և հակառակ դեպքում կպատժվենք:
2.Աստված մարդուն տվել է տրամաբանություն և ուղարկել մարգարեներ ու երկնային գիրք, որպեսզի մեզ առաջնորդեն դեպի ճիշտ ճանապարհ: Դրանից հետո արդեն մեր ընտրությունից է կախված մեր ապագան:
Հուդ սուրայի 120-րդ այա
وَكُلًّا نَقُصُّ عَلَيْكَ مِنْ أَنْبَاءِ الرُّسُلِ مَا نُثَبِّتُ بِهِ فُؤَادَكَ وَجَاءَكَ فِي هَذِهِ الْحَقُّ وَمَوْعِظَةٌ وَذِكْرَى لِلْمُؤْمِنِينَ
<Այս ճշմարտությունները, որ քաղված են մեր առաքյալների պատմություններից, հայտնում ենք քեզ որպեսզի սիրտդ բացվի ու զորանա ու հավատացյալներն օրինակ վերցնեն ու զգուշանան>:
Այս սուրայում խոսվում է մարգարեների մասին: Սուրայի ավարտին աստված ասում է. Այս ամենն ասեցինք, որ մարգարեն ավելի հստակ շարունակի իր առաքելությունը և մուսուլմաններն իրենց նպատակին հասնելու համար ավելի հստակ քայլեր անեն ու իմանան, որ մարգարեները դարերի ընթացքում հանդիպել են բազմաթիվ խոչընդոտների: Սակայն զինվելով համբերությամբ, նրանք հաղթել են: Բացի դրանից, երբ մարդիկ ծանոթանում են իրենց նախնիների կյանքին, կարողանում են դրանից խրատ քաղել: Եթե մարդիկ հրաժարվեն ճշմարտությունից, ինչպես որոշ ցեղեր, կարժանանան աստվածային պատժի
Այս այայից սովորում ենք
1. Ղուրանի պատմություններն իրական են ու ներկայացվել են հատուկ նպատակով:
2. Պատմությունը պետք է ուսումնասիրել , քանի որ այդպիսով մենք պատմությունից շատ դասեր կքաղենք:
Հուդ սուրայի 121 և 122-րդ այաներ
وَقُلْ لِلَّذِينَ لَا يُؤْمِنُونَ اعْمَلُوا عَلَى مَكَانَتِكُمْ إِنَّا عَامِلُونَ
وَانْتَظِرُوا إِنَّا مُنْتَظِرُونَ
<Անհավատներին ասա. Արեք այնպես, ինչպես ցանկանում եք, մենք էլ կանենք մեր անելիքը:
Բայց սպասեք վախճանին>:
Անցյալ այայում նշվեց որ նախնիների պատմությունը մարդկանց օգնում է դաս քաղել անցյալից: Այս այան ասում է . Ով մարգարե, նրանց, ովքեր չեն հավատում, ասա.Ինչպես ուզում եք առաջ գնացեք: Մենք էլ կվարվենք այնպես, ինչպես ցանկանում ենք ու կսպասենք մեր գործերի արդյունքին:
Այս այայից սովորում ենք
1. Պետք է զգուշացնել անհավատ մարդկանց: Գուցե դա վերջին քայլն է, որ կարող է ազդել նրանց վրա:
2. Քարոզչության ժամանակ պետք է ուշադիր լինել, թե ում ենք մենք դիմում: Օրինակ կարծրամիտ մարդկանց հետ հնարավոր չէ լեզու գտնել և գուցե երբեմն անհրաժեշտ է խոսել սպառնալիքի լեզվով:
Հուդ սուրայի վերջին` 123-րդ այան
وَلِلَّهِ غَيْبُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَإِلَيْهِ يُرْجَعُ الْأَمْرُ كُلُّهُ فَاعْبُدْهُ وَتَوَكَّلْ عَلَيْهِ وَمَا رَبُّكَ بِغَافِلٍ عَمَّا تَعْمَلُونَ
<Աստված ծանոթ է երկինքների ու երկրի գաղտնիքներին, նա վախճանն է, որին հանգելու է ամեն բան: Պաշտիր նրա գերագույն վեհափառությունը, հույսդ նրա վրա դիր և մտածիր, որ նա բաց աչքերով նայում է քեզ>:
Այս սուրայի վերջին այան դիմելով մարգաերին ու նրա հետևորդներին, ասում է. Իմացեք, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Նա գիտի ամեն ինչ և նույնիսկ մարդկանց գաղտնիքները: Այն ասում է. Հետևեք Աստծուն, ծառայեք նրան, դժվարության ժամին ապավինեք նրան ու միայն այդպիսով կփրկվեք: Իհարկե, Աստծուն ապավինելը չի նշանակում, որ մարդը պետք է հրաժարվի աշխատանքից: Դա նշանակում է, որ աշխատելու հետ միաժամանակ պետք է ապավինել Աստծուն: Եվ նա, ով չի աշխատում, չի էլ կարող ապավինել Աստծուն:
Այս այայից սովորում ենք
1. Ամբողջ արարչագործությունը, բացի նյութական տեսքից, ունի նաև ոչ նյութական ու անտեսանելի տեսք, որին հավատում են հավատացյալները:
2. Անտեսանելիին հավատալը Աստծուն ծառայելու և փրկության հիմքն է:
Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում: