Ելք դեպի լույս 367
Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:
Ավարտվեց Հուդ սուրան: Այս հաղորդման ժամանակ ներկայացնլու ենք Հովսեփի կամ Յուսոֆի սուրան, որն ամբողջությամբ նվիրված է նրան: Նախորդ սուրաներում անդրադարձ կատարվեց բարոյական հարցերին, այաներում խոսվեց ուսմունքների և մարգարեների կյանքի մասին: Սակայն այս այաները վերաբերում են միայն Հովսեփի կյանքին: Հովսեփի կյանքի մասին խոսվում է նաև Հնգամատյանում: Իհարկե այն Ղուրանի հետ ունի որոշակի տարբերություններ: Երբ Հովսեփի մասին կարդոմ ենք Ղուրանից, հասկանում ենք Ղուրանի ճշմարտացիությունը: Եվ պարզ է դառնում թե որքան խեղաթյուրված է ներկայացվել նրա կյանքը այլ տեղերում:
Նախ սուրայի առաջին և երկրորդ այաները
الر تِلْكَ آيَاتُ الْكِتَابِ الْمُبِينِ
إِنَّا أَنْزَلْنَاهُ قُرْآنًا عَرَبِيًّا لَعَلَّكُمْ تَعْقِلُونَ
<Ալեֆ, լամ ռե. (Այբ,Լյուն,Ռա)Ահա սրանք են հայտնության գրքի պարզ նշանները>:
<Մենք դրանք իջեցրինք երկնքից ինչպես ընթերցանության գիրք եւ արաբերեն լեզվով, որպեսզի այն հասկանաք>:
Այս սուրան Ղուրանի 29 մյուս սուրաների նման, սկսվում է որոշակի հնչյուններով: Ասվում է, որ այդ հնչյուններն Աստծո և մարգարեի միջև գաղտնաբառ են եղել: Ասվում է նաև , որ դրանք Ղուրանի բանալին են, քանի որ սուրաների մեծ մասում, երբ արտասանվում են հնչյուններ, անմիջապես խոսվում է Ղուրանի հրաշագործության մասին: Այսինքն Աստված իր հրաշքը` Ղուրանը, այբուբենի հնչյուններով ներկայացրել է բոլորին: Այս այաները խոսում են երկու կարևոր հարցի մասին: Նախ այն, որ Ղուրանը լուսավոր գիրք է և մեզ ցույց է տալիս կյանքի ճիշտ ճանապարհը: Այն մեր կյանքի ճշմարիտ լույսն է, որը մարդուն թույլ է տալիս հասնել իր նպատակին: Երկրորդ հերթին, բոլորը պարտավոր են խորհել Ղուրանի այաների մասին և դրանցից օգտվել զարգացման համար: Ղուրանն ուղարկվել է, որպեսզի կարդալով այն, մարդիկ հասկանան հանդերձյալ և բարոյական կյանքի արժեքները և թե ինչպես կարող են հասնել այդ հրաշքներին: Ղուրանն ուղակվել է մարդկանց, որպեսզի մարդիկ հիմնվելով նրա ուսմունքների վրա, ճիշտ կազմակերպեն իրենց անհատական ու հասարակական կյանքը:
Այս այաներից սովորում ենք
1. Ղուրանն արաբերեն է, ուստի այն հասկանալու համար պետք է սովորել նաև արաբերեն:
2. Ղուրանը միայն կարդալու համար չէ, այլ նաև նրա, որպեսզի մարդիկ մտածեն արաչագործության մասին:
Հովսեփ սուրայի երրորդ այա
نَحْنُ نَقُصُّ عَلَيْكَ أَحْسَنَ الْقَصَصِ بِمَا أَوْحَيْنَا إِلَيْكَ هَذَا الْقُرْآنَ وَإِنْ كُنْتَ مِنْ قَبْلِهِ لَمِنَ الْغَافِلِينَ
<Մենք այս Ղուրանի ներշնչմամբ քեզ կպատմենք հիանալի ճակատագրերի պատմություններ:Մինչ այս դու անտեղյակներից էիր>:
Այս այայում Աստված իր մարգարեին ասում է. "Մենք, որ Ղուրանը ներշնչել ենք քեզ, քո նախնիների կյանքը լավագույն կերպով ներկայացրել ենք: Եվ սա Ղուրանի մի մասն է": Ընդհանրապես առակը շատ կարևոր դեր է կատարում մարդու դաստիարակության գործում, հատկապես եթե այն վերաբերում է մեր անցյալին: Այլ խոսքով, Ղուրանի առակների առանձնահատկությունը նրանց իրական լինելու մեջ է: Եվ հենց այդ պատճառով, այն այսօր դասվանդվում է կրթական կենտրոններում: Իսլամի սրբերից իմամ Ալին, իր որդուն`իմամ Հասանին հասցեագրված նամակներից մեկում գրում է. "Որդիս, ես մեր նախնիների անցյալն այնպես եմ ուսումնասիրել, կարծես ապրել եմ այդ ժամանակաշրջանում": Ընդհանրապես պատմությունը Ղուրանում շատ է կարևորվում: Բացի այդ, այս այայում Աստված հենց իրեն ներկայացնում է որպես առակ ասող կամ հեքիաթասաց , որը մարգարեին պատմում է Հովսեփի պատմությունը: Եթե այս այայում Հովսեփի պատմությունը շատ կարևոր առակ է, պատճառն այն է, որ հերոսը մի երիտասարդ է, ով և' համբերատար է, և' հավատացյալ և' հոգով մաքուր: Նաև այն է, որ Հովսեփը երիտասարդ ժամանակ պայքարում է գայթակղությունների դեմ ու հաղթահարում դրանք: Այս առակում մի քանի իրարամերժ միջադեպեր ի մի են բերվել ու դարձել մի ամբողջականություն, ինչպես`միացումը և բաժանումը, տխրությունն ու ուրախությունը, երաշտն ու առատությունը, հավատարմությունն ու դավաճանությունը, ստրկությունն ու իշխանությունը: Այստեղ հատկապես նշվում է, որ չիմանալը սխալ չէ: Վատն այն է, որ մենք այնքան ենք մոռանում իսկականը մեր կյանքում, որ հրաժարվում ենք նրանից: Ղուրանում ասվում է, որ մարգարեն Հովսեփի պատմությունը չգիտեր և այդ մասին տեղեկացավ աստվածային ներշնչանքի միջոցով
Այս այայից սովորում ենք
1. Երիտասարդները պետք է ունենան դրական օրինակներ: Դրանք հատկապես պետք է լինեն պատմության հերոսներ, քանի որ նրանց կյանքի պատմությունն իրական է ու հերոսական:
2. Ղուրանը պատմությունը ներկայացնում է իրական կերպով, քանի որ այդ պատմությունը ներկայացվել է Աստծո կողմից:
Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում: