Ելք դեպի լույս 368
Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:
Հովսեփ սուրայի 4-րդ այա
إِذْ قَالَ يُوسُفُ لِأَبِيهِ يَا أَبَتِ إِنِّي رَأَيْتُ أَحَدَ عَشَرَ كَوْكَبًا وَالشَّمْسَ وَالْقَمَرَ رَأَيْتُهُمْ لِي سَاجِدِينَ
(Ով մարգարե հիշիր), երբ Հովսեփն ասաց իր հորը. Երազում տեսա, որ տասնմեկ աստղ և արևն ու լուսինը տեսա, որ ինձ պաշտում էին>:
Հովսեփի պատմությունը Ղուրանում սկսվում է մի երազով, որի ընթացքում նրան ասվում է, որ իրեն սպասվում է լուսավոր ապագա: Իսլամի մարգարեն ասում է, որ երազները լինում են երեք տեսակի: Առաջինը պատգամ է Աստծո կողմից, երկրորդը` դժբախտություն սատանայի, իսկ երրորդը վերաբերում է մարդու առօրյա կյանքի դժվարություններին: Իհարկե, Աստծո մարգարեների երազները նման են աստվածային ներշնչանքներին: Ինչպես որ Աբրահամը երազում տեսավ, որ Աստծո հրամանով իր որդի Իսմայիլին պետք է մատաղ անի: Կամ երազը կարող է ներկայացնել որևէ ճշմարտություն, որը մոտ ապագայում պետք է իրականանա: Այդպիսին էր Հովսեփի երազը, որից հետո նա ավելի կատարյալ դարձավ և նրա 11 եղբայրներն ու հայրն ու մայրը նրան մեծարեցին:
Այս այայից սովորում ենք
1. Երազը ճշմարտությանը հասնելու ճանապարհներից է, որը պատահում է որոշ անձանց համար:
2. Ծնողները պետք է մտերիմ հարաբերություն ստեղծեն իրենց երեխաների հետ, որպեսզի վերջիններս նրանց վստահեն ու իրենց հարցերը քննարկեն ծնողների հետ:
Հովսեփ սուրայի 5-րդ այա
قَالَ يَا بُنَيَّ لَا تَقْصُصْ رُؤْيَاكَ عَلَى إِخْوَتِكَ فَيَكِيدُوا لَكَ كَيْدًا إِنَّ الشَّيْطَانَ لِلْإِنْسَانِ عَدُوٌّ مُبِينٌ
(Նրա հայրն) ասաց . Ով զավակս, այդ տեսիլքներդ եղբայրներիդ մի պատմիր, գուցե քեզ համար թակարդ լարեն, որովհետև սատանան մարդու բացահայտ թշնամին է>:
Հովսեփի հայր Հակոբն աստվածային մարգարեներից էր, ով հասկացավ, որ իր որդու երազը սովորական երևույթ չէ և ցույց է տալիս նրա մեծությունն ու վեհությունը: Ուստի նա իր որդուն ասաց, որ եղբայրներին չպատմի իր երազը, քանի որ նրանք կարող են նախանձի պատճառով վնասել իրեն: Ընդհանրապես նախանձը երեխաների միջև այնպիսի երևույթ է, որից պետք է զգուշանան և' ծնողները և' երեխաները, որպեսզի ընտանիքում թունավոր մթնոլորտ չտիրի: Ուստի Հովսեփն իր երազը պատմեց եղբայրներից հեռու և հայրը նրան զգուշացրեց, որ որևէ մեկին այդ մասին չպատմի:
Այս այայից սովորում ենք
1. Ինչպես որ երազը պատմելը կարող է սադրանքի աղբյուր դառնալ, չպետք է այն ինչ արթուն ժամանակ ենք տեսնում, ամեն տեղ ու բոլորի համար պատմել, որովհետև դա կարող է վնասակար լինել:
2. Նախանձն ընտանիքում շատ վտանգավոր է և այն պետք է կանխել:
Հովսեփ սուրայի 6-րդ այա
وَكَذَلِكَ يَجْتَبِيكَ رَبُّكَ وَيُعَلِّمُكَ مِنْ تَأْوِيلِ الْأَحَادِيثِ وَيُتِمُّ نِعْمَتَهُ عَلَيْكَ وَعَلَى آلِ يَعْقُوبَ كَمَا أَتَمَّهَا عَلَى أَبَوَيْكَ مِنْ قَبْلُ إِبْرَاهِيمَ وَإِسْحَاقَ إِنَّ رَبَّكَ عَلِيمٌ حَكِيمٌ
<Դու Աստծո ընտրյալն ես: Ապագայի դեպքերի մեկնությունը քեզ պիտի ուսուցանի նա: Իր շնորհները պիտի թափի քո վրա և Հակոբի ընտանիքի վրա, ինչպես որ ձեր նախահայր Աբրահամի ու Իսահակի վրա թափեց, որովհետև գիտուն և իմաստուն է Նա>:
Այնուհետև Հակոբն իր որդուն ասում է. Հովսեփ, Աստված ապագայում քեզ նշանակելու է որպես մարգարե և բարիքներ է տալու քեզ: Բացի այդ, նա քեզ սովորեցնելու է երազների վերծանումը, որպեսզի մեկնաբանես նրանց երազների իսկությունը: Հակոբը նույնպես Աստծուց ստացել էր նման շնորհք և կարող էր հասկանալ, թե ապագայում ինչ է կատավելու: Դրա համար էլ նա գուշակեց, որ իր որդին կարող է երազներ վերծանել:
Այս այայից սովորում ենք
1. Աստված մարդկանց միջից լավագույններին ընտրում է որպես մարգարե և նրանց սովորեցնում անհրաժեշտ գիտությունը, որպեսզի մարդկանց առաջնորդեն:
2. Աբրահամի աղոթքն այն մասին, որ իր ժառանգորդները շարունակեն մարգարեությունը, ընդունվեց: Ուստի իր սերնդից Իսահակն ու Իսմայիլը մարգարե դարձան: Իսկ դա նշանակում է, որ այս գերդաստանում մշտապես եղել է մաքրություն:
Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում: