Մայիս 09, 2019 06:46 Asia/Yerevan

Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:

 

Հովսեփ սուրայի 7 և 8-րդ այաներ

لَقَدْ كَانَ فِي يُوسُفَ وَإِخْوَتِهِ آيَاتٌ لِلسَّائِلِينَ 

إِذْ قَالُوا لَيُوسُفُ وَأَخُوهُ أَحَبُّ إِلَى أَبِينَا مِنَّا وَنَحْنُ عُصْبَةٌ إِنَّ أَبَانَا لَفِي ضَلَالٍ مُبِينٍ 

<Հովսեփի եւ  իր եղբայրների պատմությունը որպես օրինակ պետք է ծառայի ապագա սերնդի համար >

Մի օր Հովսեփի եղբայրներն իրար մեջ պայմանավորվեցին.Մեր հայր Հակոբն իր ամբողջ սերը տվել է  Հովսեփին ու Բենիամինին, սակայն  մենք նրանցից ավելին արժենք,- ասացին նրանք եւ ավելացրին.Մեր հայրը բացահայտ անիրավություն է  անում:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հովսեփի ամբողջ պատմությունն սկսվում   մի երազով: Այն ցույց տվեց, թե ապագայում ինչպիսի բարձր դիրք է գրավելու Հովսեփը: Սակայն այդ դիրքին հասնելը հեշտ չեղավ: Հովսեփը շատ դժվարությունների հանդիպեց: Եվ դա պետք է դաս լինի նրանց համար, ովքեր ճշմարտություն են փնտրում: Այն ինչ ասվեց անցած այաներում , վերաբերում էր Հովսեփի երազին: Սակայն  այս պատմությունն արթուն ժամանակ այլ կերպ է սկսվում: Հովսեփի եղբայրներն այլ մորից էին: Եվ նրանք նախանձում էին Հովսեփին ու Բենիամինին: Նրանք խանդում էին հատկապես այն պատճառով, որ հայրն ավելի շատ էր սիրում Հովսեփին ու Բենիամինին: Եվ եղբայրները մտածում էին, թե ինչու է հայրն ավելի շատ սիրում նրանց, այն դեպքում, երբ իրենք ավելի ուժեղ են ու ավելի առույգ:

 

Այ այայից սովորում ենք

1. Ղուրանում բազմաթիվ են այն այաները, որոնցից պետք է դաս քաղել: Սակայն դաս են քաղում միայն նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը:

2. Պետք է զգույշ լինենք մեր երեխաների հետ վարվելիս և նրանց միջև խտրություն չդնենք, որպեսզի նրանք չխանդեն միմյանց:

 

Հովսեփ սուրայի 9-րդ այա

اقْتُلُوا يُوسُفَ أَوِ اطْرَحُوهُ أَرْضًا يَخْلُ لَكُمْ وَجْهُ أَبِيكُمْ وَتَكُونُوا مِنْ بَعْدِهِ قَوْمًا صَالِحِينَ

Հովսեփին սպանեք կամ օտար երկիր ուղարկեք, որպեսզի ձեր հոր ուշադրությունը միայն ձեր վրա սեւեռեք, այնուհետև(կզղջաք ձեր կատարած մեղքի համար եւ կապաշխարեք) եւ առաքինի մարդիկ կլինեք:

Հովսեփի նկատմամբ հոր սիրո սխալ ընկալումը այնպիսի վիճակ ստեղծեց, որ եղբայրներից ոմանք առաջարկեցին Հովսեփին վերացնել, որպեսզի հայրն ավելի ուշադիր լինի իրենց նկատմամբ: Նրանք մտածում էին, որ ապագայում կապաշխարեն ու Աստված իրենց կների: Դա այն դեպքում, երբ ապաշխարանքը զղջումն է գործած մեղքի համար և ոչ թե պատրվակ` մեղք գործելու համար: Եթե մարդը կարծում է  որ կարող է մեղք գործել և հետո ապաշխարել, դա ինքնախաբեություն է: Դա նման է նրան, երբ մարդն ուտում է  թունավոր ճաշ, մտածելով, որ հետո կբուժվի: Ամեն դեպքում Հովսեփի սպանության խնդիրը կամ նրան անապատում բաց թողնելու միտքը սատանայական էր, որը բխում էր Հովսեփի նկատմամբ խանդից: Այս խնդիրը կարող է ընտանիքների ու ծնողների համար դաս լինել, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն երեխաների դաստիարակության հարցում:

Այս այայից սովորում ենք

1. Խանդը երբեմն կարող է մարդուն տանել դեպի եղբայրասպանություն: Ոչ միայն Հովսեփի ու իր եղբայրների պատմության, այլ նաև Աբելի ու Կայենի պատմության մեջ առկա է խանդը, որի պատճառով Կայենը սպանեց իր եղբորը:

2. Երեխաները սիրում են սիրված լինել իրենց ծնողների կողմից: Եվ դրա պակասի դեպքում նրանք կարող են մոլորվել ու ընթանալ սխալ ճանապարհով:

 

Հովսեփ սուրայի 10-րդ այա

قَالَ قَائِلٌ مِنْهُمْ لَا تَقْتُلُوا يُوسُفَ وَأَلْقُوهُ فِي غَيَابَتِ الْجُبِّ يَلْتَقِطْهُ بَعْضُ السَّيَّارَةِ إِنْ كُنْتُمْ فَاعِلِينَ

Նրանցից մեկն ասաց,- մեր ձեռքերը մեր եղբոր արյան մեջ չթաթախենք: Եկեք նրան նետենք ջրհորը, որպեսզի մի քարավանը նրան տեսնի ու վերցնի իր հետ /եթե անպայման ուզում եք մի բան անել/ :

 Քանի որ նախանձը եղբայրներից մի մասի մոտ ավելի ուժեղ էր և մյուս մասի մոտ  թույլ, Հովսեփին սպանելու միտքը եղբայրներից որոշների կողմից չընդունվեց: Նրանցից մեկն ասաց, որ Հովսեփին կարելի է թաքցնել մի ջրափոսում և լուծել իրենց խնդիրը: Հովսեփը ջրափոսում ապահով կմնա, մինչև մի քարավան անցնի այնտեղից ու  նրան վերցնի իր հետ: Այս առաջարկն ընդունվեց և Հովսեփի կյանքը փրկվեց: Հետաքրքրկան է, որ երբեմն մեղք չգործելու միտքը  կարող է փրկել մարդու կյանքը և մեծ փոփոխության առիթ հանդիսանալ: Որպես օրինակ, երբ եղբայրներից մեկը Հովսեփին սպանելուն դեմ կանգնեց, փրկեց նրա կյանքը: Իսկ հետագայում Հովսեփն անցավ իշխանության և Եգիպտոսը փրկեց երաշտից ու ոչնչացումից: Մեկ ուրիշ տեղ Փարավոնի կինը թույլ չտվեց, որ Մովսեսը սպանվի: Իսկ Մովսեսը հետագայում Իսրայելի ժողովրդին փրկեց փարավոնից: Նման օրինակները շատ են, ինչը մեկ անգամ ևս հաստատում է  Ղուրանի այն այան, որն ասում է, թե յուրաքանչյուր մարդ, ով կյանք տա մեկին, նման է նրան, որ կյանք տա բոլոր մարդկանց:

Այս այայից սովորում ենք

1. Եթե չենք կարողանում սխալ գործը կանխել, պետք է դա հնարավորինս չեզոքացնենք: Ինչպես ասաց Հովսեփի եղբայրը, նրան սպանելու փոխարեն ավելի լավ է գցել ջրափոսը:

2. Սխալ գործի մեջ չենթարկվենք մեծամասնությանը և ներկայացնենք մեր խոսքը: Գուցե կարողանանք իրավիճակը փոխել:

Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում: