Ելք դեպի լույս 374
Շարունակում ենք Ելք դեպի լույս հաղորդաշարը և այս հաղոդման ժամանակ մատչելի կերպով ներկայացնելու ենք Ղուրանի մեկնաբանությունը:
Հովսեփ սուրայի 25-րդ այա
وَاسْتَبَقَا الْبَابَ وَقَدَّتْ قَمِيصَهُ مِنْ دُبُرٍ وَأَلْفَيَا سَيِّدَهَا لَدَى الْبَابِ قَالَتْ مَا جَزَاءُ مَنْ أَرَادَ بِأَهْلِكَ سُوءًا إِلَّا أَنْ يُسْجَنَ أَوْ عَذَابٌ أَلِيمٌ
"Կինը վազեց Հովսեփի հետևից, ով դեպի դուռն էր գնում ու պատռեց նրա պատմուճանը: Հանկարծ տեսավ, որ ամուսինը դռան ետևում կանգնած է, ու ասաց. Քո կնոջ պատվին սպառնացողն ինչի է արժանի, եթե ոչ բանտարկության ու ամենախիստ պատժի: "
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Եգիպտոսի Ազիզ կինը սիրահարվեց Հովսեփին ու նրան առաջարկեց իր հետ կենակցել: Նա Հովսեփին սենյակ հրավիրեց ու փակեց բոլոր դռները: Սակայն Հովսեփը չտրվեց Զոլեյխայի ցանկասիրությանը, փորձելով դիմել փախուստի` փրկվելու համար: Զոլեյխան վազեց Հովսեփի հետևից ու բռնեց նրա շապիկից: Եվ երբ վերջինս փորձեց փախչել, նրա շապիկը պատռվեց: Այդ պահին Հովսեփի ցանկությունն իրականացավ ու դուռը բացվեց: Սակայն այդ դուռը Հովսեփի փրկության դուռը չէր: Պալատականը, տեսնելով Հովսեփին ու իր կնոջը փակ սենյակում, հարցրեց թե ինչ է կատարվում: Զոլեյխան խոսեց առաջինը և ասաց, որ Հովսեփը ցանկանում էր արատավորել իր պատիվը և դավաճանել իր տիրոջը:
Այս այայից սովորում ենք
1. Աստծուն ապավինելը միայն լեզվով չէ: Հարկավոր է տրամաբանությամբ նույնպես հրաժարվել մեղքից: Եթե նույնիսկ փրկության դռները փակ են մարդու առջև:
2. Երբեմն տարբեր գործերը կարող են նույն տեսքը ունենալ, սակայն նպատակները լինել տարբեր: Հովսեփն ու Զոլեյխան միասին վազեցին, բայց մեկը մեղքից փրկվելու, մյուսը` այն գործելու համար:
3. Պետք է զգույշ լինել, որովհետև երբեմն հայցվորը ինքը կարող է մեղավոր լինել ու ինքն իրեն փորձել արդարացնել` չարաշահելով ուրիշների զգացմունքները:
Հովսեփ սուրայի 26 և 27-րդ այաներ
قَالَ هِيَ رَاوَدَتْنِي عَنْ نَفْسِي وَشَهِدَ شَاهِدٌ مِنْ أَهْلِهَا إِنْ كَانَ قَمِيصُهُ قُدَّ مِنْ قُبُلٍ فَصَدَقَتْ وَهُوَ مِنَ الْكَاذِبِينَ
وَإِنْ كَانَ قَمِيصُهُ قُدَّ مِنْ دُبُرٍ فَكَذَبَتْ وَهُوَ مِنَ الصَّادِقِينَ
"Հովսեփն ասաց. Տեր իմ, Ձեր կինն ուզում էր հրապուրել ինձ: Կնոջ բարեկամներից մեկն ասաց. եթե շապիկը պատռվել է առջևից, ուրեմն կինդ ճշմարիտ է խսում և Հովսեփը մեղավոր է":
"Բայց եթե այն պատռված է հետևից, ուրեմն հանցավոր է կինդ և անմեղ` Հովսեփը":
Զոլեյխայի խոսելուց հետո Հովսեփին ասաց, որ ինքը նման նպատակ չի ունեցել և չի սիրահետել Զոլեյխային: Նա հավելեց, որ Զոլեյխան ինքն է փորձել հրապուրել իրեն: Պալատականը մի կողմից չէր կարողանում հավատալ, որ իր կինը ունակ է նման արարքի, մյուս կողմից զայրանում էր, որ մի ստրուկ իրեն թույլ է տվել սիրահետել իր կնոջը: Հենց այդ ժամանակ նրա խորհրդականներից մեկն ասաց. եթե նրանք բախվել են իրար, ուրեմն Հովսեփի շապիկը պետք է պատռվեր առջևից: Իսկ եթե նրա շապիկը պառվել է ետևից, դա նշանակում է, որ նա ցանկացել է փախչել և ոչ թե կենկացել Զոլեյխայի հետ: Այսպիսով Հովսեփն արադարացվեց:
Հովսեփի ու Զոլեյխայի պատմությունը հիշեցնում է սուրբ Մարիամի հղիությունը, քանի որ նա ով մաքուր է , ամենից շատ է կանգնած մեղադրվելու վտանգի առջև: Մարիամն իր ժամանակին ամենամաքուր կանանցից էր և նրան մեղադրեցին անմաքուր լինելու մեջ: Ու ճնշումն այնքան շատ էր, որ նա Աստծուց մահ էր խնդրում: Հովսեփը իր ժամանակի ամենամաքուր տղամարդկանցից էր: Սակայն նրա դեմ սուտ մեղադրանք առաջադրեցին: Իհարկե Աստված մշտապես ապացուցել է նրանց մաքրությունը: Հովսեփի պատմության մեջ վերնաշապիկը երեք անգամ կարևոր դեր խաղաց: Երբ նրան ջրհորը գցեցին ու արյունոտ շապիկը տարան հոր մոտ: Սակայն քանի որ շապիկը պատռված չէր, հայրը չհավատաց, որ Հովսեփին գայլերը հոշոտել են: Իսկ այս պատմության մեջ շապիկի պատռվելը նրա անմեղության ապացույցն էր: Եվ մի անգամ էլ պատմության վերջում, երբ վերնաշապիկը գցում են Հակոբի երեսին ով կույր էր և նա սկսում է տեսնել:
Այս այաներից սովորում ենք
1. Մարդը պետք է պաշտպանվի մեղադրանքներից ու ներկայացնի իսկական հանցագործին, ինչքան էլ որ փրկվելու հույս չլինի:
2. Երբ Աստված ցանկանա, հանցագործի հարազատները նրա դեմ վկայություն կտան:
3. Պետք է օգտվել լավագույն միջոցներից` հանցանքը պարզելու համար, որովհետև խսսքերից բացի անհրաժեշտ են նաև փաստեր:
Ավարտում ենք այս հաղորդոմը: Ցտեսություն, մինչ նոր հաղորդում:Աստված Ձեզ պահապան: