Ելք դեպի լույս 385
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Հովսեփ սուրայի 66-րդ այա
قَالَ لَنْ أُرْسِلَهُ مَعَكُمْ حَتَّى تُؤْتُونِ مَوْثِقًا مِنَ اللَّهِ لَتَأْتُنَّنِي بِهِ إِلَّا أَنْ يُحَاطَ بِكُمْ فَلَمَّا آتَوْهُ مَوْثِقَهُمْ قَالَ اللَّهُ عَلَى مَا نَقُولُ وَكِيلٌ
(Հակոբն) ասաց. Թույլ չեմ տա, որ Բենիամինին տանեք ձեզ հետ, մինչև չերդվեք որ նրան ողջ առողջ կվերադարձնեք, բացառությամբ եթե որևէ անհաղթահարելի արգելքի հանդիպեք: Եվ երբ նրանք խոստացան, Հակոբը գոչեց. " Երկինքը վկա է ձեր խոստմանը:"
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Հակոբի որդիները երկրորդ անգամ ցորեն գնելու համար պետք է իրենց հետ տանեին նաև իրենց կրտսեր եղբայր` Բենիամինին: Սակայն ինչպես Հովսեփին, նրանք նախանձոմ էին նաև Բենիամինին: Դա մտահոգում էր Հակոբին: Սակայն նա չուներ այլ ելք և պարտավոր էր տղային եղբայրների հետ ուղակել Եգիպտոս: Եվ դիմելով որդիներին, նա ասաց. "Երդվեք հանուն Աստծո, որ Բենիամինը ողջ ու առողջ կվերադառնա": Որդիները երդվեցին ու Հակոբն ասաց. "Չկարծեք, թե սա պարզապես խոսք էր: Դուք Աստծո առջև պատասխան կտաք, եթե խախտեք ձեր խոստումը: Աստված տեսնում է մեր արարքներն ու մեր պահապանն է:"
Այս այայից սովորում ենք
1. Ղուրանը հորդորում է պայմանավորվածության ժամանակ ստանալ որևէ երաշխիք, ինչը կարևոր է սոցիալական հարցերում: Մուսուլմանը պետք է երաշխիք ստանա ցանկացած գործի համար: Իսկ նվազագույն երաշխիքը երդումն է:
2.Օրինական քայլերը հասարակութան մեջ կարևոր են, սակայն միշտ պետք է ապավինել Աստծուն:
Հովսեփ սուրայի 67-րդ այա
وَقَالَ يَا بَنِيَّ لَا تَدْخُلُوا مِنْ بَابٍ وَاحِدٍ وَادْخُلُوا مِنْ أَبْوَابٍ مُتَفَرِّقَةٍ وَمَا أُغْنِي عَنْكُمْ مِنَ اللَّهِ مِنْ شَيْءٍ إِنِ الْحُكْمُ إِلَّا لِلَّهِ عَلَيْهِ تَوَكَّلْتُ وَعَلَيْهِ فَلْيَتَوَكَّلِ الْمُتَوَكِّلُونَ
Հետո հավելեց. "Տղաներս, երբ հասաք (Եգիպտոս), բոլորդ նույն տեղից քաղաք մի մտեք, այլ մտեք տարբեր դռներից:Ես անկարող եմ ձեզանից հեռացնել այն ինչ Աստված նախասահմանել է: Նա է իմաստունը: Ես հույսս նրա վրա եմ դնում և բոլոր հավատացյալները պետք է միայն նրան ապավինեն:"
Հակոբը որդիներին հորդորեց նույն դարպասից մուտք չգործել Եգիպտոս, քանի որ դա կարող էր կասկածներ առաջացնել մարդկանց մոտ: Նա ասաց, որ որդիներն առանձին մտնեն քաղաք: Հակոբն այսպիսով ուզում էր ասել, որ չնայած մարդիկ ենթարկվում են Աստծո կամքին, սակայն պետք է նաև զգուշավոր լինել: Այս այան ասում է, որ աշխարհում տիրում է Աստծո կամքը: Մենք պետք է կատարենք այն, ինչ ճիշտ ենք համարում: Սակայն մշտապես պետք է ենթարկվենք Աստծո կամքին ու վճիռներին:
Այս այայից սովորում ենք
1. Մարդը կարող է տնօրինել իր կյանքը, ենթարկվելով Աստծո կամքին:
2. Միայն Աստծուն ապավինեք, որովհետև նա կարող է միայնակորեն մեզ պաշտպան լինել:
Հովսեփ սուրայի 68-րդ այա
وَلَمَّا دَخَلُوا مِنْ حَيْثُ أَمَرَهُمْ أَبُوهُمْ مَا كَانَ يُغْنِي عَنْهُمْ مِنَ اللَّهِ مِنْ شَيْءٍ إِلَّا حَاجَةً فِي نَفْسِ يَعْقُوبَ قَضَاهَا وَإِنَّهُ لَذُو عِلْمٍ لِمَا عَلَّمْنَاهُ وَلَكِنَّ أَكْثَرَ النَّاسِ لَا يَعْلَمُونَ
Նրանք մտան քաղաքում, ինչպես որ հայրն էր պատվիրել: Բայց այդ զգուշությունն օգուտ չունեցավ: Այդպիսով իրականացավ միայն Հակոբի ցանկությունը: Անշուշտ Հակոբը լուսավորված էր: Մենք նրա միտքը լուսավորեցինք: Իսկ մարդկանց մեծ մասը չգիտի:
Այս այան մեկ անգամ ևս շեշտում է, որ Հովսեփի հորդորները դեմ չէին աստվածային կամքին: Նա միայն մխիթարվում ու կատարում էր Հովսեփի ցանկությունը, ենթարկվելով Աստծո հրամաններին: Այնուհետև այան ասում է. "Այս և նման այլ հորդորներն աստվածային գիտության ապացույցն են, ինչն Աստված պագևել է իր մարգարեներին ու սովորեցրել նրանց": Մարգարեները մարդկանց մոտ չեն դաս սերտել, ուստի նրանք նման չեն մյուս մարդկանց: Նրանց ուսուցիչն Աստված է ու նրանք կատարում են, այն, ինչ հրամայում է Աստված: Եվ Հակոբի հորդորն իր որդիներին հիմնված էր իր սովորած դասերի վրա:
Այս այայից սովորում ենք
1. Մարգարեների աղոթքն իրականանում է, քանի որ նրանք կատարում են միայն Աստծո կամքը:
2. Մարդկանց մեծ մասը նկատում են միայն այն, ինչ տեսանելի է մարդկանց, մոռանալով աստվածային կամքն ու անտեսանելի միջոցները:
Հարգելի բարեկամներ ավարտվեց եւս մեկ հաղորդում:Մաղթում ենք Ձեզ ամենայն
լավն ու բարին: