Հուլիս 28, 2019 20:37 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «Շրջայց Իրանում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Շարունակելով մեր շրջագայությունը այսօր Քերմանշահից ուղևորվելու ենք դեպի Համադան նահանգ, որտեղ ծանոթանալու ենք նահանգի տեսարժան վայրերին:

Իրանի արտեւմտյան տարածք այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ  չի կարող չայցելել Համադան :Համադանը եղել է Իրանի առաջին թագավորության այսինքն Մադերի առաջին մայրաքաղաքը,նաեւ այդ քաղաքում առկա տասնյակ դամբարանները եւ պատմական կոթողները ,մեզ ծանոթացնում են Իրանի և աշխարհի ամենահին քաղաքներից մեկին:

 

Համադանի ամենագրավիչ տեսարժան վայրերից է «Ալի Սադր»քարանձավը ,որը համարվում է աշխարհի ամենաերկար ջրային քարանձավը: Քարանձավը գտնվում է Քաբութար Ահանգ քաղաքի Ալի Սադր գյուղի մոտակա Սարի Ղիե բարձունքներում : Քարանձավում կան ոլորապտույտ նրբանցքներ,դահլիճներ  եւ հսկա լճեր:Քարանձավը կարելի է շրջել միայն նավակով:

Ալի Սադր քարանձավ

 

Ալի Սադրի քարանձավը իր գեղեցկությամբ կարելի է համեմատել Ֆրանսիայի Մուլիս, Ավստրալիայի Շոալիե և Բուքան քարանձավների հետ:Քարանձավի ջուրը այնքան մաքուր է և թափանցիկ , ընդորում մինչև 10 մետր խորություն կարելի է տեսնել բնական լույսով և անզեն աչքով:

Իհարկե լճի ջուրը խմելու չէ կրային բաղադրությունների պատճառով :Լճում կենդանիներ չեն ապրում: Քարանձավի առաստաղը տեղ առ տեղ զանազան հանքանյութերի համատեղություն է ,որոնք կենդանապերպ կամ երկրաչափական պատկերներով նստվածքներ են առաջացրել և ճամփորդների երևակայությունը բավարարում են:Քարայրի հատակին ,այնտեղ ուր չկա ջուր ,գոյանում է ստալագմիտներ կամ պտկաքարեր ,որոնք սյունաձեւ,կոնաձեւ գոյացումներ են եւ այցելուների համար ստեղծում են հետաքրքրաշարժ տեսարան, դյութիչ  վայր ,որը ամռանը զով է իսկ ձմռանը տաք ու հաճելի:Հետաքրքիր է նաև, որ քարայրում օդը հոսանք չունի  և եթե քարայրի մեջ մոմ վառեք ,մոմի բոցը բոլորովին չի շարժվելու:

 

Մինչև օրս քարայրում գտնվող ճանապարհներից 14 կիլոմետրը հայտնագործվել է,իսկ միայն 4 կիլոմետրն է լուսավորված և  անցանելի: Համենայն դեպս Ալի Սադր քարայրը համարվում է արարչագործության հրաշալիքներից մեկը :Աննկարագրելի գեղեցկություն են  քարայրի ոլորապտույտ նրբանցքները իրենց բյուրեղյա առաստաղներով ,միջանցքներով ,զուլալ ջրում նավարկելը,ցամաքում քայլելը , երրորդ ու չորրորդ կղզիների շթաքարերը և քարերը ,որոնք հազարավոր տարիների ընթացքում զանազան ձևավորումներ ստանալով նման են արծվի մագիլների եւ երկգլխանի առյուծի եւ զանազան պատկերներ ներկայացնող քարե արձանների:

 

«Գանջնամե»ճոպանուղին գտնվում է Աբբաս Աբադի կանաչապատ ձորի վերջում ,և  Համադան քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա,պատմական փորագրությունների եւ «Գանջնամե»գեղատեսիլ ջրվեժի մոտ: Քարայրը շրջելուց հետո կարելի է զվարճալի օրը շարունակել Համադանի ճոպանուղիով:Ճոպանուղին երկարում է դեպի Ալվանդ լեռան կանաչապատ բարձրունքներից մեկը  համարվող «Մեյդան Միշան» տարածքը:Հնարավոր չէ չայցելել Համադանի «Գանջնամե»-ի պատմական ու բնական գրավչություններից ՝ զբոսագրջային ու մարզական համալիրը ,որը գտնվում է «Գանջնամե»հրապարակում ,Համադանի արևմուտքից և Ալվանդ լեռներից  մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Գանջնամէ-ի քարէ փորագրությունները վերադառնում են Աքեմենյան Դարեհ եւ Խաշայար թագավորների ժամանակաշրջաններին ,և դրանք  փորագրված են Աբբաս Աբադի կանաչապատ ձորի վերջնամասում: Լեռնային հաճելի օդը, Ալվանդի հոգեզմայլ ձորը և Միշան դաշտի աննկարագրելի գեղեցկությունը ,գրավում են ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկներին:Զբոսաշրջային այդ ավանում է գտնվում ոչ շատ երկար ,սակայն լայն տարածք գրավող «Գանջնամե»ջրվեժը :Նույն այս համալիրում  կարելի է վայելել «Գանջնամե»ճոպանուղին,«Թարիք դառե» դահուկավազքի տարածքը, քայլեր 200 մետր բարձրությամբ կախյալ  կամուրջի վրա  և 500 մետր բարձունքից անհատական թռիչք իրականացնել:

 

Աններելի սխալ կլինի Համադան գնալ և չայցելել «Բաբա Թահեր Օրիան»-ի դամբարանը :Բաբա Թահեր Օրիանը Իրանի 5-րդ դարի երկրորդ կեսի բանաստեղծ և միստիկ էր,որի քառյակ բանաստեղծությունները հայտնի են: Դամբարանի ներքին մասը պատված է շատ նուրբ և խճանկար սալիկներով ,որոնք դամբարանին  յուրահատուկ շքեղություն են պարգևում: Դամբարանի  ներքին տարածքում,24 քարերի վրա  փորագրված են 24 քառյակներ: Դամբարանի մոտ է գտնվում Համադան նահանգի ձեռարվեստի թանգարանը , որը եւս տեսարժան է: 

«Բաբա Թահեր Օրիան»-ի դամբարանը

 

Համադանում է գտնվում նաև Իրանցի մեծ փիլիսոփա,բժիշկ,բանաստեղծ եւ միստիկ ,աշխարհահռչակ Ավիցեննայի դամբարանը,նույն անուն հրապարակում: Կիսակլոր հրապարակը զարդարված է հսկայական չինարի ծառերով եւ իրանական զբոսայգիներից ներշնչված շատրվաններով ,և համարվում է գեղատեսիլ տարածք: Կառույցի նախագիծը վերցված է Գոնբադ Քավուս քաղաքի Ղաբուսի Բոնե Վոշմգիր աշտարակից,որը համարվում է  իսլամական ամենահին կառույցներից մեկն է: Դամբարանի հարավային դահլիճը ծառայում է  , որպես թանգարան,ուր  պահվում են նախաքրիսոնեական շրջանի ոսկեդրամներ,ապրանքներ և խեցե ամաններ:Հյուսիսային դահլիճում պահպանվում են Ավիցեննայի ձեռագիր գրքերի ընտրանին:

Ավիցեննայի դամբարանի լուսանկարը

 

Համադան քաղաքի գրավչությունները այսքանով չեն ավարտվում ,Հեգմաթանե-ի պատմական բլուրը իր վաղեմիությամբ հանդերձ աշխարհի այն եզակի քաղաքներից է,որը պահպանել է իր կարևորությունը և կենդանությունը:

Հույն պատմաբան Հերովդոթի  ասել է.«Քաղաքը ունեցել է յոթ պարիսպներ ,որոնցից յուրաքանչյուրը մի մոլորակի գույնով է: Վերջին տարիներին կատարված պեղումների համաձայն այդ տարածքի գեղատեսիլ պալատները հենց Հեգմաթանէեի բլուրների վրա են եղել: Պատմական այդ քաղաքի յուրահատկությունն է եղել ջրամատակարարման զարգացած համակարգը: 

 

Մասամբ քիչ ճանաչում գտած «Գիան»լիճը ևս գտնվում է Համադանում ,որին կարելի է անվանել կորած դրախտ և հին չինարի ծառերը խոսում են այդ տարածքի վաղեմիության մասին: «Գիան»-ը իր ջրառատ և ցայտող ջրով վկայում է տարածքի հրաշալի բնության մասին :

 

Մի խոսքով Համադանն  ունի բնական,մշակութային և պատմական գրավչութիւններ,որոնց շարքում են  կենդանական և բուսական տեսակներով լի բնապահպանական թանգարանը,կանաչապատ և գույնզգույն Մորադ Բեյգ ձորը, Էմամզադե Հոսեյնի անվան ձորն իր քարե գեղեցիկ գմբեթով և ծածկված ավանդական շուկան ,որոնք կազմում են  այս պատմական քաղաքի գեղատեսիլ տարածքի ընդամենը մի մասը:Յուրաքանչյուր ճամփորդի համար Համադանը անմոռանալի զբոսաշրջային փորձառություն է համարվում: 

 

 

Պիտակ