Արտաքին գործերի նախարարը զգուշացնում է եվրոպական երեք երկրներին. Իրանը վճռական կպատասխանի ձեզ
(last modified Fri, 06 Jun 2025 12:20:25 GMT )
Հունիս 06, 2025 15:50 Asia/Tehran
  • Արտաքին գործերի նախարարը զգուշացնում է եվրոպական երեք երկրներին. Իրանը վճռական կպատասխանի ձեզ

Pars Today- Սեյեդ Աբբաս Արաղչին ուրբաթ, հունիսի 6-ին, X-ի իր օգտահաշվում գրել է.-Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տարիների լավ համագործակցությունից հետո, որը հանգեցրեց Իրանի խաղաղ միջուկային ծրագրի «ռազմական հնարավոր կողմերի» (PMD) վերաբերյալ կողմնակալ պնդումներին վերջ դնող բանաձևի ընդունմանը, իմ երկիրը կրկին մեղադրվել է «հանձնառությունները չհարգելու» մեջ։

Pars Today-ը մեջբերելով IRNA-ն հաղորդել է, Իրանի արտգործնախարարը գրել է․- Բարի կամքով գործակցելու փոխարեն, եվրոպական երեք երկրները (E3) ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում կողմնակալ գործողություններ են ձեռնարկել Իրանի դեմ։

Երբ այս երեք երկրները 2005 թվականին նույն սխալ վարքագիծը դրսևորեցին, արդյունքում, Իրանում իրապես սկսվեց ուրանի հարստացման ախատանքը։ Արդյո՞ք երեք եվրոպական երկրները իսկապես դասեր չեն քաղել վերջին երկու տասնամյակների ընթացքում։

Նա նշել է. «Իրանի կողմից Երաշխիքների արձանագրության խախտման մասին կեղծ մեղադրանքը՝ հիմնված թույլ և քաղաքականացված զեկույցների վրա, հստակորեն ուղղված է ճգնաժամ ստեղծելուն»։

Ընդգծելով, որ Եվրոպան գտնվում է ևս մեկ խոշոր ռազմավարական սխալի շեմին, Իրանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը հավելել է. «Հիշե՛ք իմ խոսքերը. Իրանը վճռականորեն կարձագանքի իր իրավունքների ցանկացած խախտման: Լիարժեք պատասխանատվությունը կրում են անպատասխանատու գործող անձինք, ովքեր անում են ամեն ինչ, միջամտելու համար»: