Սեպտեմբեր 12, 2019 12:19 Asia/Yerevan

«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա ծրագրում կներկայացնենք Մաշհադի «Բինա» ակնաբուժական հիվանդանոցը, որի IPD բաժնում բուժում են ստանում արտասահմանցի հիվանդներ:

Հարգելի ունկնդիրներ «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այս բաժնում,  կուղևորվենք Մաշհադ և  ուխտագնացության կենտրոն համարվող այս քաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալով, կներկայացնենք Մաշհադի ակնաբուժական հիվանդանոցներից մեկը, որը ակտիվ է IPD -ի ,կամ արտասահմանցի ընդունելու ոլորտում: Մնացեք մեզ հետ:

 

Մաշհադն Իրանի երկրորդ մեծ քաղաքն է և համարվում է Խորասան Ռազավի նահանգի կենտրոնը: Շիաների 8-րդ իմամի դամբարանը գտնվում է այս քաղաքում: Այ սիմամ մեծ հարգանք է վայելում մուսուլմանների շրջանում:  Մաշհադը համարվում է Իրանի հոգևոր մայրաքաղաքը: 

Ալի էբն ՄուսալՌեզայի սրբավայրը և այդ քաղաքի տեսարժան ,պատմական ու զբոսաշրջային գրավչությունները, քաղաքը դարձրել են Իրանի զբոսաշրջային  կենտրոններից մեկը: Ամեն տարի Իրանից ու աշխարհից հազարավոր զբոսաշրջիկներ, այցելում են այս քաղաք:

Իմամ Ռեզայի սրբատեղին գտնվում է Մաշհադ քաղաքի կենտրոնում: Այս սրբվայրի որոշ կառույցներ պատկանում  են նախա-Սեֆյան շրջանին , Թեյմուրի ժամանակաշրջանին  և նույնիսկ դրանցից  շատ առաջ: Բայց Սեֆյան դինաստիայի  թագավոր՝ Թահմասեբի  օրոք (Ք.ծ.հ. 1524-ից 1576 թվականներին) , սրբավայրը ընդլայնելու նպատակով շատ գործողություններ իրականացվեցին : Այս սրբավայրն իրանական ճարտարապետության հսկայական թանգարան է:

Մաշհադն ուխտագնացության քաղաք լինելով հանդերձ, ունի բազմաթիվ տուրիստական տեսարժան վայրեր: Մաշհադի տեսարժան վայրերից է պատմական նշանակությամբ և հայտնի «քուհէ սանգի»-ն ,որը  հանդիսանում է Իրանի ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկը: Այգին ջրի, քարի , կանաչապատման և լույսի միաձուլում է:

Մաշհադի մյուս տեսարժան վայրերից են Մալեքի պատմական տունը, Ազգային պարտեզը, Վաքիլաբադի զբոսայգին, «Հաֆթ Հոզ» (Յոթը ավազան) բնական զբոսայգին, Սրբ. Մեսրոպ եկեղեցին և Նադեր Աֆշարի դամբարանը:

Մաշհադն ունի  2 հազար 226 բնակելի միավոր: Այստեղից տասնյակ ուղիղ չվերթներ են իրականացվում տարբեր ուղղություններով: Իսկ ժամանակակից հիվանդանոցները և մասնագիտացած բժիշկները, ներգրավում են  հազարավոր առողջապահական զբոսաշրջիկների, որոնք  տարբեր հիվանդությունների բուժման համար, այցելում են Մաշհադ:

Ծրագիրը շարունակելով կայցելենք «Բինա» ակնաբուժական հիվանդանոցը, ծանոթանալով այդ հիվանդանոցի հնարավորություններին և IPD բաժնին:

Յոթը հարկանի «Բինա» ակնաբուժական հիվանդանոցը կառուցվել է 2018թվականին, 9 հազար 500 քառակուսի մետր տրամագծով: Հիվանդանոցն ունի 32 մահճակալ, վեց վիրահատարան, երկու լազերային վիրաբուժարան և  ակնաբուժության մասնագիտացված ծառայություններ:

«Բինա» ակնաբուժական հիվանդանոցն ունի հոսպիտալացման 19 սենյակներ, որոնցից 5-ը մեկտեղանի են, իսկ 14-ը երկտեղանի: Բուժկենտրոնն ունի  6 վիրահատարան ` նանոտեխնոլոգիական և ակնաբուժական արդիական սարքերով, և  հագեցած է(Keratoconus)-ի,Կատարախտի( cataracte)-ի և աչքի այլ հիվանդությունների բուժման արդի վիրահատարաններով, որոնք համապատասխանում են ժամանակակից ստանդարտներին:

«Բինա» հիվանդանոցում աշխատում են (Keratoconus)-ի, (Retinal)-ի, (glaucoma)-ի,(Strabismus)-ի, շլության, աչքի մակերեսի հիվանդությունների, արցունքատար ծորանի անցք՝  (DCR)-ի,տարատեսակ ալերգիաների , աչքերի կոսմետիկ վիրահատությունների, նեյրոէֆտոմոլոգիայի  և մի խոսքով  աչքի բոլոր հիվանդությունների  բուժմամբ զբաղվող մասնագետներ:

«Բինա» աչքի գերժամանակակից հիվանդանոցի դեպարտամենտներից է՝ միջազգային հարաբերությունների բաժինը: Բաժինը նախատեսված է օտարերկրացի հիվանդներին սպասարկելու համար:

Նկատի առնելով բժշկական ծառայությունների բարձր որակը, բուժման ցածր գինը, արդի ակնաբուժական սարքավորումները և միաժամանակ համաշխարհային կարգի  գերմասնագետ բժիշկների  առկայությունը, դրանք  պատճառ են դարձել, որ  բազմաթիվ զբոսաշրջիկներ բուժման համար դիմեն  այդ հիվանդանոցin: Զբոսաշրջիկներ են լինում Իրանի հարևան երկրներ Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Իրաքից և Պակիստանից , նույնիսկ Շվեդիայի և Գերմանիայի պես ևրոպական երկրներից:

«Բինա» ակնաբուժական հիվանդանոցի արտասահմանցի հիվանդներին ընդունելու բաժինը դյուրացնում է օտարերկրյա հիվանդների բուժման հետ կապված բոլոր պրոցեսները՝  Իրան մուտք գործելուց առաջ մինչև հիվնդանոցից դուրս գրում: «Բինա» ակնաբուժական հիվանդանոցի IPD թիմը բաղկացած է միջազգային կարգի  մասնագետից, անգլերեն և արաբերեն թարգմանիչներից, հմուտ բուժքույրերից ու բժիշկներից և լավագույն հնարավորություններով սպասարկում է հիվանդներին: Օտարերկրացի հիվանդը, կամ առողջապահության ոլորտի  զբոսաշրջիկը կարող է «Բինա» ակնաբուժական հիվանդանոց ընդունվել՝ ուղղակի  հիվանդանոցին դիմելով, ինտերնետային կամ  հեռախոսային կապով, բժշկի ներկայացմամբ,  կամ ընթացքը դյուրացնող ընկերությունների միջոցով և անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ հիվանդանոցային բուժման ծախսերի վերաբերյալ:

Մաշհադ քաղաքի այս հիվանդանոցը  իր մասնագետ բժիշկներով, հանձնառու բուժանձնակազմով և արդի սարքավորումներով, մեծ ներդրում ունի Իրանի առողջապահական զբոսաշրջության  զարգացման գործում: Իհարկե ուխտավորների թվի հավելումը ևս ազդում է այդ քաղաքի առողջապահական զբոսաշրջության ոլորտի զարգացման համար: Արդիական սարքավուրումներով «Բինա» ակնաբուժական հիվանդանոցը թեև նորակառույց է, սակայն օտարերկրա զբոսաշրջիկների կողմից  ընդառաջման է արժանացել:

Ձեր ունկնդրությանն ենք հանձնում մի քանի զբոսաշրջիկների հետ զրույցը:

Նախ լսենք պրն. ԱբդոլՀադիին՝ Իրաքից

«Ես եղբորս հետ Իրաքից եկել եմ սրբ. Մաշհադի «Բինա»ակնաբուժական հիվանդանոց՝ կատարախտի վիրահատման և  լենզայի տեղադրման համար:    Հիվանդանոցը շատ մաքուր է, հագեցած արդիական սարքավորումներով, մասնագետ բժիշկներով , բարեհամբույր անձնակազմով  և հիվանդանոցի անձնակազմի հետ հաղորդակցվելու համար չկա դժվարություն: Ես իմ հայրենակիցներին առաջարկում եմ ակնաբուժության համար դիմել  «Բինա» ակնաբուժական հիվանդանոցին:

Դուք լսեցիք Իրաքից Աբդոլհադիին, ով Մաշհադ քաղաք էր եկել բուժման և վիտահատության համար: Լսենք Նասերիեից Մաշհադ այցելած Իրաքի մեկ այլ քաղաքացու :

Բարև ձեզ, ես Իրաքի Նասերիեից եմ: Աչքիս բուժման և լեյզիկ  վիրահատության համար, ակնաբուժ մասնագետները և համաքաղաքացիներս ինձ խորհուրդ տվեցին դիմել «Բինա» հիվանդանոց և արդեն երկու օր ես այստեղ եմ: Առաջին պահից, երբ դրսից տեսա հիվանդանոցը, լավ զգացողությամբ տրամադրվեցի և համոզվեցի հենց այդ հիվանդանոցում  վիրահատել աչքս, քանի որ հիվանդանոցն ունի լավագույն սարքավորումներն ու հնարավորությունները: Հիվանդանոց ընդունարանում իմ նկատմամբ շատ հարգալից էին: Նրանք փորձառու էին և հիվանդանոցը շատ մաքուր էր: Վիրահատության ծախսը ևս շատ մատչելի է, իսկ բժիշկները մանրազննին բուժզննում են անցկացնում: 

Լսենք նաև Շվեդիայի քաղաքացիներից մեկին:

Անունս Սուսան Ջոմլէ է և եկել եմ Շվեդիայից: Մտադիր էի աչքի լեյզիկ վիրահատություն կատարել և եկա Մաշհադի «Բինա» հիվանդանոցը: Այն շատ լավ հիվանդանոց է: Հիվանդանոց մտնելու առաջին իսկ պահից, մինչև բժիշկի զննումը և հիվանդանոցից դուրս գրվելը, անձնակազմի վերաբերմունքը շատ լավ ու հարգալից էր: Երբ հիվանդանոց մտա, զգացի, որ միջազգային չափանիշերով մի կենտրոնում  եմ: Շատ լավ հիվանդանոց է:

Հարգելի ունկնդիրներ, լսեցինք «Բինա »ակնաբուժական հիվանդանոցի մասին տարբեր  երկրներից այստեղ եկած հիվանդներին: Եթե ցանկացնում էք «Բինա» ակնաբուժական հիվանդանոցի մասին առավել տեղեկություններ ստանալ, կարող եք այցելել հետևյալ կայքեջ http://ehbina.com/Pages/EnglishHomePage ՝ կամ կապվել հետևյալ հեռախոսահամարով +98 51 361635 , hիվանդանոցի էլեկտրոնային  հասցեն է i[email protected]

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր հաղորդումը: Հուսանք հաղորդման ընթացքում կարողացանք ձեզ ծանոթացնելՄաշհադ քաղաքին և «Բինա» ակնաբուժական հիվանդանոցին : Մինչ նոր հանդիպում, Աստված ձեզ պահապան: