Փետրվար 23, 2020 15:58 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի վերջին համարով: Այս հաղորդման ընթացքում կխոսենք Իրանում առողջապահական զբոսաշրջության վերաբերյալ և կծանոթանանք տարբեր հիվանդանոցների հետ առողջապահական զբոսաշրջիկների կապ հաստատելու կարևոր միջոցներին:

 Յուրաքանչյուր երկրի քաղաքացիները տարբեր դրդապատճառներով իրենց բուժումն իրականացնում են  այլ  երկրներում։

Ոմանք մեկնում են մեկ այլ երկիր` իրենց հայրենի երկրում հնարավորությունների սակավության և բժշկական ավելի լավ ծառայություններ ստանալու համար, ոմանք` ավելի արագ բուժման համար, իսկ ոմանք բժշկական մատչելի  գների համար: Տնտեսական խնայողությունների և բժշկական ծախսերի տարբերությունը այլ երկրներում բժշկական ծառայություններից օգտվելու կարևորագույն պատճառներից մեկն է: Որոշ երկրներում առողջապահական ծառայությունները կարող են հանգեցնել զբոսաշրջիկների համար մինչև 80 տոկոս խնայողության, իրենց երկրի համեմատ: Օրինակ մոտ 50 միլիոն ամերիկացիներ, ովքեր չունեն բուժապահովագրություն,դիմում են աշխարհի այլ երկրներ  բժշկական զբոսաշրջության ծառայություններ ստանալու համար: 

Առողջապահական զբոսաշրջությունը հատկապես բժշկական և բուժական տեսակը ամենազգայուն զբոսաշրջությունն է կազմում այլ տեսակների համեմատությամբ, քանի որ ուղղակիորեն կապված է զբոսաշրջիկի կյանքի և առողջության հետ: Հետևաբար, առողջապահական զբոսաշրջիկները պետք է շատ զգույշ լինեն բուժման նպատակով իրականացվող ուղևորությունների ժամանակ:

Նախքան ճանաչված հիվանդանոցներ մեկնելը, պետք է  ճշգրիտ և բավարար տեղեկատվություն ստանալ ընդունման և կեցության վայրի մասին:

Առողջապահական զբոսաշրջիկները ընտրում են տարբեր եղանակներ հիվանդանոցում ընդունվելու և բուժվելու համար: Ոմանք ուղղակիորեն  և ոմանք էլ ընկերների կամ ծանոթների օգնությամբ են մեկնում ցանկացած երկրի առողջապահական կենտրոններ: 

Շատերը նաև տուրիստական ընկերությունների միջոցով են ճանապարհորդում ցանկացած երկիր, որն ավելի վստահելի և ձեռնտու է առողջապահական զբոսաշրջիկների համար: 

Օժանդակ ընկերությունները շատ կարևոր դեր են խաղում յուրաքանչյուր երկրում առողջապահական զբոսաշրջիկների ներգրավման գործում:

Միգուցե այնպես թվա, որ այս ծառայությունները, որոնք բժշկական տուրիստական գործակալությունները առաջարկում են բժշկական զբոսաշրջիկներին, ճիշտ նույնն են, ինչ տուրիստական գործակալությունների կողմից հանրային զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններն են, ինչպես օրինակ՝ վիզա ստանալու համար դիմումը, անձնագրի դիմումը, տոմս գնելը, հյուրանոց ապահովելը, տուրերի գրանցումը և այլն: Բայց կա մի կարևոր  տարբերություն, և այն բժշկական խորհրդատվությունն է և ամբողջ աշխարհի բժշկական կենտրոնների հետ զբոսաշրջիկների կապի հաստատումն է: Փաստորեն, այդ ընկերությունները օտարերկրյա զբոսաշրջիկների կամուրջն են բժշկական կենտրոնների կամ բժիշկների կաբինետների հետ:

Օտարերկրացի հիվանդները կարող են այս ընկերությունների միջոցով ստանալ բոլոր հարցերի պատասխանը և  ճիշտ տեղեկատվություն ստանալ ճանապարհորդության և հիվանդանոցների ընտրության և մասնագետ բժշկի մասին, և հետո որոշում ընդունել, թե որ երկիրն ու բուժման կենտրոնն են ուզում գնալ և  բոլոր աշխատանքները հանձնել  տուրիստական գրասենյակներին: Ընկերությունները, բժշկական կենտրոնի հետ պայմանագիր կնքելիս, պաշտոնապես ստուգում են հիվանդների և զբոսաշրջիկների համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու վկայագրերը և գնահատում դրանց հավաստիությունը համապատասխան գերատեսչությունների հետ: Բացի այդ, զբոսաշրջիկների պահանջած ծառայությունները համակարգվում են այդ ընկերությունների կողմից նախքան  ճանապարհորդությունը սկսելը: Շատ դեպքերում նույնիսկ  օդանավակայան ժամանելն ու տուն վերադառնալը ներառված են տուրիստական և բժշկական փաթեթներում և զբոսաշրջիկներին ուղարկվում է հատուկ մեքենա:

 

Օժանդակող ընկերությունների միջոցով ճանապարհորդելու դեպքում հիվանդների համար կլուծվի նաև օտար երկրի լեզվին չտիրապետելու հարցը: Տուրիստական գրասենյակներում աշխատում են հմուտ թարգմանիչներ որոնք տիրապետում են տարբեր լեզուների, և որոնք լուծում են հիվանդների խնդիրները բժիշկների և հիվանդանոցի աշխատակիցների հետ շփվելու ընթացքում:

Այժմ կներկայացնենք  Իրանում որոշ օժանդակող ընկերությունները:

Իրանում կան բազմաթիվ օժանդակ ընկերություններ, որոնք այս ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ արտոնագրեր են ստացել Իրանի առողջապահության և բժշկական ծառայությունների նախարարությունից: Այս ընկերություններից ամենակարևորներն են «Արիա մեդ Տուր»-ը, «Ամիթաս»-ը, Իրանի առողջապահական ծառայությունների ասոցիացիան, «Աթրանա» միջազգային առողջապահական ընկերությունը և այլն:

Այս ընկերությունները գործում են օրինական, և վստահելի  ծառայություններ են մատուցում տուրիստներին: «Արիամեդ տուր» ընկերությունը առողջապահական զբոսաշրջիկների ներգրավման հաջողված ընկերություններից է, որը կարողացել է լավ ծառայություն մատուցել հաճախորդներին: Ամեն ամիս կատարվում է ավելի քան 100 վիրահատություն, և ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում ավելի քան 1500 դիմողների:

Այս հեղինակավոր ընկերությունների միջոցով դուք կարող եք հեշտությամբ ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվություն Իրանի  բժշկական և տուրիստական ծառայությունների ոլորտների վերաբերյալ  և հետո մեկնել Իրան:Նաև  բուժման հետ մեկտեղ վայելեք Իրանի տարբեր քաղաքների գեղեցկությունը:

Ըստ առկա տեղեկությունների, Իրանը պատմական հուշարձանների հորիզոնականում զբաղեցնում է 10-րդ տեղը, ինչպես նաև աշխարհի բնական տեսարժան վայրերի հորիզոնականում հինգերորդ տեղը:

Բժշկական գիտելիքների ոլորտում նշանակալի գիտական առաջընթացների և մասնագիտացված ու  գերմասնագիտացված բժիշկների և վիրաբույժների առկայությամբ և առավել առաջադեմ բժշկական սարքավորումների օգտագործման շնորհիվ ՝ Իրանը դարձել է նաև տարածաշրջանում և աշխարհում առողջապահական տուրիզմի առաջատար երկիր:

Սրտանոթային հիվանդությունների, անպտղության, ակնաբուժության, նյարդաբանության և քաղցկեղի հետ կապված հիվանդությունների բուժման բուժման ոլորտում Իրանը գտնվում է շատ  առաջատար երկրների շարքում: Այն լավագույններից է պլաստիկ և կոսմետիկ վիրաբուժության ծառայությունների ոլորտում: Իրանը նաև լապարոսկոպիկ եղաանկով երիկամների փոխպատվաստման ոլորտում դասվում է Ասիայում առաջին և աշխարհում երրորդ տեղում: Լյարդի փոխպատվաստման մեջ նույնպես աշխարհում առաջին տեղում է: Այս բոլոր գործոնների շնորհիվ Իրանը  դարձել է տարբեր երկրների հիվանդների  նպատակակետը: Օտարերկրյա հիվանդների մեծ մասը  մեկնում են Իրան գինեկոլոգիական, սրտանոթային հիվանդության բուժման, քթի և աչքի  վիրահատության և այլ ընդհանուր վիրահատությունների համար:

Վերջին տարիներին, համապատասխանաբար, ամենամեծ դիմողներն է ունեցել Թեհրանը, Ղոմը, Մաշհադը, Ահվազը, Ուրմիան և Շիրազը: Տվյալների համաձայն Իրանը պատրաստ է հյուրընկալել տարեկան ավելի քան մեկ միլիոն առողջապահական զբոսաշրջիկներ: Սա վկայում է բժշկական ենթակառուցվածքների կատարելագործման և զբոսաշրջիկների ընդունելության Իրանի մեծ կարողությունների մասին:

Բարեկամներ դուք լսեցիք առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի վերջին  թողարկումը: Այս հաղորդաշարի ամբողջ ընթացքում մենք փորձել ենք ձեզ ծանոթացնել Իրանի հիվանդանոցներին և բժշկական զարգացումներին, ինչպես նաև ապահովել կապի համապատասխան միջոցները:

Առավել տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել Իրանի  Առողջապահության և բժշկական կրթության նախարարության կայքէջ հետևյալ հասցեով՝ http://iht.en.behdasht.gov.ir/ : Այս տուրիստական գործակալություններից շատերը գրասենյակներ ունեն տարբեր երկրներում:

Հարգելի ունկնդիրներ, հուսով ենք, որ այս հաղորդաշարը  կարողացել է իր դերակատարումն ունենալ Իրանի բժշկական հաստատություններին և տարբեր հիվանդանոցներին ծանոթանալու հարցում:

Պիտակ