Սեպտեմբեր 21, 2019 18:15 Asia/Yerevan
  • Առողջապահական զբոսաշրջություն (9)

«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա ծրագրում կներկայացնենք Ամոլ քաղաքի «Շոմալ հիվանդանոցը» (հյուսիսի հիվանդանոց):

Հարգելի ունկնդիրներ,«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այս բաժնում,  կուղևորվենք Իրանի հյուսիսային տարածքի Մազանդարան նահանագը  և  այս տարածքի բնական գրավչություններին  ծանոթանալով, կներկայացնենք Ամոլ քաղաքի «Շոմալ հիվանդանոց»-ը:

Մնացեք մեզ հետ:

Այսօր տուրիզմը, որպես գրավիչ և զարգացող  արդյունաբերություն, մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի շատ երկրների համար: Զբոսաշրջության բոլոր տեսակների շարքում, առողջապահական զբոսաշրջությունը առնչվում  է զբոսաշրջիկների ոգու և մարմնի հետ, ուստի   առանձնահատուկ տեղ է գրավում զբոսաշրջության այլ տեսակների շարքում: Տարիներ է ինչ Իրանի առողջապահական զգոսաշրջության ոլորտը գտնվում է ուշադրության կենտրոնում:  Թեհրանից բացի, շատ այլ քաղաքներ նույնպես ակտիվ են առողջության  եվ բուժման ոլորտում, ինչպես  Իրանի հյուսիսում գտնվող Ամոլը:

Ամոլը իր անարատ  բնությամբ, հաճելի կլիմայով, բնական աղբյուրներով և տաք ջրերով, հարմար տարածք է առողջապահական տուրիզմի համար: Իրանի Մազանդարան նահանգը ծովով և լեռներով շրջապատված լինելով, ունի բարեխառն և խոնավ կլիմա: 

Նահանգի կարևոր քաղաքներից են՝ Սարին, Ամոլը, Բաբոլը, Ղաեմշահրը, Նոշահրը, Չալուսը և էլի քաղաքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ ու սքանչելի բնություն: Ամոլ քաղաքը նահանգի ամենահին քաղաքներից մեկն է, որը աշխարհում  հայտնի է որպես  իրանական հանրահայտ դեմքերի  մայրաքաղաք:

Ամոլը գտնվում է Թեհրանի հյուսիս արևելքից 184 կիլոմետր հեռավորության վրա,: Այն համարվում է  Մազանդարան նահանգի երրորդ բազմաբնակիչ քաղաքը: Որոշ պատմաբաններ և աշխարհագրագետներ, քաղաքի պատմությունը վերագրել են Փիշդադայան ժամանակաշրջանին (Շահնամեի և իրանական  դիցաբանության թագավորների առաջին դինաստիան) և Կիայիաներին (իրանական դիցաբանության երկրորդ դինաստիա): Ամոլ քաղաքում հայտնաբերված առարկաներից և մետաղադրամներից պարզվում է, որ  Սասանյանների շրջանում (224-ից651 թվականներ) եղել է տարածքի կենտրոնը:  Ամոլի ժողովուրդը իսլամ ընդունեց Աբբասի դինաստիայի խալիֆաթ՝ Մեհդիի  օրոք (ՔԾՀ775-ից 785,) և քաղաքում կառուցվեցին մեծ թվով իսլամական հուշարձաններ:

1392 թվականին, էմիր Թիմուր Գուրքանին, թալանելով  Ամոլը և Սարին, պատվիրեց բնակիչների կոտորածը և հողին հավասարեցրեց երեք կարևոր բերդեր, որոնցից էր «Մահան Սար»-ը: Դրանից հետո նոր Ամոլը կառուցվել է Հին Ամոլի հյուսիսում և այսօր այն հյուսիսային Իրանի ամենագեղեցիկ և բարեկեցիկ քաղաքներից մեկն է: Քաղաքում պահպանված հուշարձաններից են՝ Շահանդաշտի ամրոցը, Աշրաֆ Ամոլի բաղնիքը, «դավազդահ փելե» (տասներկու աստիճաններով) կամուրջը, Իմամզադե Էբրահիմը եվ   Իմամզադե Աբդուլլահը:.

Հյուսիսային Իրանը Մերձավոր Արևելքում եզակի շրջան է կլիմայի և բնական գեղեցկության առումով` իր հարուստ անտառների և գեղեցիկ ափամերձ գոտու պատճառով: Իրանի և աշխարհի տարբեր վայրերից, հատկապես Պարսից ծոցի առափնյա երկրներից բազմաթիվ տուրիստներ, ուղևորվում են այդ տարածք ՝ հանգստանալու, զբոսնելու և օգտվելու տարածքի բնական տաք հանքային ջրերից: Ամոլի շրջանի տաք ջրերից են՝ Ռինեի և «Աբ ահան»-ի տաք ջրերը և «Ասք» տաք ջրի աղբյուրը, որոնք հոդացավի բուժման համար օգտակար են: 

Քաղաքը իր բնական տեսարժան վայրերին զուգահեռ, բուժման ու բժշկական բնագավառում ևս մի  շարք լավ աշխատանքներ է իրականացրել, այդ թվում «Շոմալi»  հիվանդանոցի հիմնելը, որը իրանցի հիվանդներին բացի, ընդունում է արտասահմանցի հիվանդներին և զբոսաշրջիկներին:

«Շոմալ» հիվանդանոցը տեղակայված է 15500 քմ   տարածքի վրա: Դրա կառուցումը սկսվել է 2004 թվականին: Հիվանդանոցի կառուցումն ու սարքավորումների տեղադրումը  ավարտվել է 2013-ին և այն պաշտոնապես շահագործման է հանձնվել 2014-թվականին:

150 տեղանոց «Շոմալ» հիվանդանոցը հայտնի է որպես ընդհանուր և առաջին կարգի հիվանդանոց, որը Մազանդարան նահանգի  և Իրանի խոշորագույն բուժկենտրոններից է: «Շոմալ» հիվանդանոցի հնարավորությունները կատարելապես  էլեկտրոնային են և այն համարվում է Իրանի արդիական սարքավորումներով օժտված հիվանդանոցներից մեկը, որոնք հագեցած են միջազգային ստանդարտներին համապատասխան  սարքավորումներով:

Այս հիվանդանոցի տարբեր բաժինները  նախագծվել  են գերմանացի մասնագետների կողմից  միջոցով  և  ինտենսիվ թերապիայի բաժանմունքը լիովին հագեցված է տարածական մոնիտորինգի կենտրոնացված համակարգով, որպեսզի հիվանդների ուղեկիցները  հեշտությամբ տեղեկանան  իրենց հիվանդների մասին, իսկ բժիշկները  կարողանան  նույնիսկ իրենց  կաբինետից և բնակարանից  վերահսկել իրենց հիվանդների վիճակը:

Հիվանդանոցում կա կլինիկա, որը բաղկացած է ութ մասնագիտացված բաժիններից՝ շտապ օգնություն, երկու ամբուլատոր սենյակ, թվային ռենտգենոլոգիա, գինեկոլոգիական, մանկաբուժական և նորածնային բաժանմունքներ, բաց սրտի վիրահատարան, գինեկոլոգիական վիրահատարաններ, ընդհանուր վիրահատարան, ICU, NICU, անգիոգրաֆիա եվ CCU- : Կանանց, տղամարդկանց, ներքին և երեխաների հոսպիտալացման կամ  ստացիոնար հիվանդասենյակը և գիտաժողովների դահլիճը, Իրանի  մասնագիտացված  հիվանդանոցի մյուս հնարավորություններից են:

«Շոմալ» հիվանդանոցի արտասահմանցի հիվանդների բաժինը իր փորձառու եվ հմուտ անձնակազմի շնորհիվ, բարձր կարգի ծառայություններ է տրամադրում հիվանդներին:

«Շոմալ» հիվանդանոցի արտասահմանցի հիվանդներին ընդունելու բաժինը դյուրացնում է օտարերկրյա հիվանդների բուժման հետ կապված բոլոր պրոցեսները՝  հիվանդի հիվանդանոց դիմելու պահից և նույնիսկ դրանից առաջ: Այս բաժնում տարբեր լեզուների տիրապետող մասնագետները, հիվանդի կամ նրա ներկայացուցիչների կողմից հիվանդանոցին տրամադրված տեղեկատվությունը  փոխանցում են IPD դեպարտամենտի ղեկավարին և անհրաժեշտ ուսումնասիրությունից  հետո կատարվում է հիվանդին մասնագիտական բաժին փոխադրելու  ընթացակարգն, անհրաժեշտ բուժումն ապահովելու համար: Արտասահմանցի հիվանդներին մատուցվող բոլոր ծառայությունները կատարվում են VIP ձևով և սովորականից ավելի արագ: Բաժինը հագեցած է շատ հարմար և արդիական պալատներով, որպեսզի հիվանդը և նրա խնամողը, կեցության ընթացքում  դժվարություններ չունենան: Բաժնի թարգմանիչներն օգնում են հիվանդին և խնամողին: Հիվանդանոցի  VIP բաժինը մատուցում է նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ՝ ճանապարհորդության պլանավորումը, անձամբ կամ առցանց (օնլայն) փորձագիտական խորհրդատվությունը, թարգմանիչ, ինչպես նաև  տուրիստական ծառայություններ, այցեր հյուսիսի  տեսարժան վայրեր՝ հիվանդի առողջությունը վերականգնելու համար:

«Շոմալ» հիվանդանոցը հյուրընկալում է մեծ թվով առողջապահական զբոսաշրջիկների, որոնք Իրանի հյուսիսային քաղաքներ են այցելում Ավստրալիայից, Պարսից ծոցի առափնյա երկրներից, ինչպես՝ Քուվեյթից, և Իրանի հարևան երկրներ՝ Թուրքմենիայից ու Ադրբեջանից:

Ընթացքում լսելու եք ավստրալացի զբոսաշրջիկին, ով բուժման համար եկել է «Շոմալ» հիվանդանոց և բուժում է ստանում օրթոպեդիկ բաժնում:

Իրանցի ընկերս լսել էր հիվանդանոցի մասին: Այս հիանալի հիվանդանոցի մասին: Ուստի որոշեցի դիմել հիվանդանոց, ինչքան շուտ, այնքան լավ: Հասնելուն պես իմ մասին հոգ տարան բոլորը, այդ թվում՝X Ray մասնագետը ևվիրաբույժները: Հետվիրահատական շրջանի խնամքը  գերազանց էր: Որպես ավստրալացի, շատ ուրախ եմ, որ իրանցիները իրենց երկրում հոգա տարան իմ նկատմամբ:

Լսեցիք ավստրալացի զբոսաշրջիկի խոսքերը, ով բուժման նպատակով, այցելել էր Իրանի Ամոլ քաղաք:

Հարգելի ունկնդիրներ,  «Շոմալ» հիվանդանոցում հիվանդի ընդունման և ծառայությունները տրամադրելու  մասին  առավել տեղեկություններ ստանալու համար, կարող եք կապվել հետևյալ հեռախոսահամարներով +98-11-44230752, +98-11-44230794, կամ  այցելել հետևյալ կայքեջ http://www.bimarestanshomal.com/en:

Հարգելի ունկնդիրներ ավարտվեց մեր հաղորդումը: Հուսանք հաղորդման ընթացքում կարողացանք ձեզ ծանոթացնել Ամոլ քաղաքին և «Շոմալ» հիվանդանոցին: Մինչ նոր հանդիպում, Աստված ձեզ պահապան: