Հոկտեմբեր 06, 2019 12:32 Asia/Yerevan

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Մեհրադ հիվանդանոցը, որը տեղակայված է Իրանի մայրաքաղաք Թեհրանում:

Թեհրանն ունի ժամանցային ու զբոսաշրջային բազմաթիվ հնարավորություններ և գրավում  է մեծ թվով զբոսաշրջիկների, ովքեր Իրան են այցելում՝ բուժման նպատակով:

Նրանց մի մասը, բուժումը ստանալուց հետո, այցելում է նաև Իրանի պատմական վայրերը: Թեհրանն ունի ամենամեծ թվով հիվանդանոցներն ու բուժկետերը: Իսկ Մեհրադ հիվանդանոցը լավագույններից մեկն է: Այն տեղակայված է Թեհրանի կենտրոնում:

Հիվանդանոցը հիմնադրվել է 1982թ. 5000 քմ տարածքի վրա և արդեն մոտ 37 տարի ծառայություն է մատուցում այցելուներին: Մեհրադ հիվանդանոցում միաժամանակ կարող է ստացիոնար բուժում ստանալ 200 հիվանդ: Այն Թեհրանի մասնավոր հիվանդանոցների թվում լավագույններից է և ակրեդիտացիայի առումով զբաղեցրել է  առաջին տեղը: Հիվանդանոցն առաջին կարգ է ստացել Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախարարության կողմից:

 

Ակրեդիտացիան կամ համակարգված գնահատումն ունի որոշակի ստանդարտներ, որոնք հիմնված են ծառայությունների որակի բարձրացման, հիվանդների ու բուժանձնակազմի անվտանգության բարելավման և հիվանդի՝ առանցքում լինելու վրա:

Մեհրադը մի քանի շենքերից կազմված հիվանդանոցային համալիր է: Առաջին և երկրորդ շենքերը քառահարկ շենքեր են: Բացի այդ, այստեղ գործում են մասնագիտական ու բարձր մասնագիտական կլինիկաներ: Մեհրադ հիվանդանոցն ունի նաև մանկական, ընդհանուր, նորածինների, գինեկոլոգիական, վիրահատական և այլ մասնագիտական բաժիններ:  Հիվանդանոցն ունի նաև սրտային անգիոգրաֆիայի բաժին: Այստեղ գործում են նաև կլինիկաներ ոչ անկողնային հիվանդների համար, շտապ օգնության ծառայություն, ծննդատուն, վիրահատարան, էնդոսկոպիայի ու դիալիզի բաժիններ: Այս բաժիններից յուրաքանչյուրը մանսագիտական բարձր ծառայություններ է մատուցում այցելուներին: Հիվանդնացում գործում է նաև բաժին, որտեղ մնում են այն հիվանդներն ովքեր միայն մեկ օր պետք է անցկացնեն հիվանդանոցում: Այս բաժնի բուժքույրերը կարող են ներարկել նաև քիմիոթերապիայի համար նախատեսված դեղամիջոցներ և խնամել նման հիվանդներին: Այստեղ հիվանդներին մատուցվում են տարբեր ծառայություններ, այդ թվում նաև օգնություն՝ վիրահատության համար նախապատարստվելու ժամանակ: Բաժնում իրականացվում է արյան փոխներարկում և հատուկ տեսակի դեղերի ներարկում:

Մեհրադ հիվանդանոցն ունի նաև միջազգային բաժին, որի մասին կխոսենք ստորև:

Զբոսաշրջային բիզնեսում հատկապես կարևոր է եկամտի ապահովումը և աշխատատեղերի բացումը: Դա կարևոր նշանակություն ունի բոլոր երկրների տնետսական զարգացման համար: Առողջապահական զբոսաշրջությունն ամենակարևոր բաժինն է զբոսաշրջության ոլորտում, որը կարողացել է վերջին տարիների ընթացքում իր վրա սևեռել տարբեր երկրների ժողովուրդների ուշադրությունը:

Իրանը վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձնում այս ոլորտին, լուրջ քայլեր անելով դրա զարգացման ուղղությամբ: Այդ քայլերից մեկը հիվանդանոցներին միջազգային որակավորում  տալն է: Այս որակավորումը տրվում է կարճ ժամկետով և այն հիվանդանոցներին, որոնք համապատասխանում են վկայականի պահանջներին: Եթե մեկ տարվա ընթացքում հիվանդանոցում խախտումներ չեն գրանցվում, առողջապահության նախարարությունը երկարաձգում է լիցենզիայի ժամկետը:

Մեհրադ հիվանդանոցը նույնպես ստացել է նման լիցենզիա: Հիվանդանոցը հանրային  է և մասնագիտական տարբեր ծառայություններ է մատուցում այցելուներին: Այստեղ գործում են այնպիսի բաժիններ, ինչպես՝  ընդհանուր բժշկություն,  ռեվմատոլոգիա, ուռոլոգիա, սիրտ-անոթային, ինֆեկցիոն, թոքերի հվանդությունների բուժման, մանկաբուժության, քիթ, կոկորդ ականջի, նյարդաբանական, գինեկոլոգիական ու ծննդաբերական բաժիններ: Բացի դրանից, հիվանդանոցում իրականացվում են հատուկ վիրահատություններ: Մեհրադ հիվանդանոցում աշխատում է 120 բժիշկ, իսկ ընդհանուր աշխատակազմը բաղկացած է 700 հոգուց:

Նախքան միջազգային որակավորում ստանալը նույնպես հիվանդանոցը ընդունում էր օտարեկրացի այցելուների: Սակայն միջազգային բաժնի բացումից հետո, այդ աշխատանքներն ավելի մեծ ծավալ ստացան ու ավելի համակարգված են իրականացվում:

 

Այս բաժինն իրականացնում է բոլոր ծառայությունները, սկսած հիվանդին ընդունելուց մինչև նրան դուրս գրելը: Հիվանդի վերաբերյալ ինֆորմացիան տեղակայվում է առողջապահության նախարարության կայքում: Արտասահմանցի հիվանդները հենց սկզբից արժանանում են ջերմ վերաբերմունքի: Հիվանդանոցի աշխատակիցները նրանց ուղեկցում են մինչև բուժման կուրսի ավարտը: Նրանք օգնում են հիվանդներին, եթե վերիջններս ունեն ինչ որ բանի կարիք: Բուժումն ավարտելուց հետո, հիվանդները վերադառնում են իրենց երկիր և շարունակում կապ պահպանել իրենց բժշկի հետ, որպեսզի խնդիրներ ծագելու դեպքում, կարողանան դրանք ժամանակին լուծել:

Այժմ լսենք հիվանդանոցի տնօրեն, դոկտոր Հուշանգ Ամիր Ռասուլիին, ով կներկայացնի հիվանդանոցի հնարավորությունները, հատկապես՝ միջազգային բաժնում:

 

«Հիվանդանոցը հիմնադրվել է 1982թ: Հատկապես վերջին տարիներին, մենք շատ ենք կարևորում հիվանդանոցի ակրեդիտացիայի հարցը: Մեհրադ հիվանդանոցը կարողացել է պահպանել իր դիրքերը: Մեր հիվանդանոցում կան տարբեր բաժիններ, որոնք հագեցած են գերժամանակակից հնարավորություններով և բարձր որակի ծառայություններ են մաուցում հիվանդներին: Իսկ մեր հեղինակությունը բարձրանում է հիվանդների գոհունակության շնորհիվ: Նախքան առողջապահական զբոսաշրջության տարածվելը, մենք ունեցել ենք եվրոպացի հիվանդներ: Նրանց մեծ մասը եվրոպական կամ ամերիկյան երկրներում բնակվող իրանցիներ են, ովքեր այդ երկրների բուժհաստատությունների ծառայությունների ցածր որակի պատճառով, դիմում էին մեզ: Ներկայումս, երբ առողջապահական զբոսաշրջությունը զարգանում է, մենք պահպանում ենք մեր դիրքերը: Հիվանդանոցում կան VIP սենյակներ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող բժիշկներ: Մեր մասնագետները մեծ հեղինակություն են վայելում Թեհրանում: Հիվանդանոցն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Օրինակ եթե որևէ երեխա ունի խնդիր, ծնողները մեզ կարող են դիմել օրվա ցանկացած ժամի: Ուլտրաձայնային և նման այլ հետազոտությունների բաժիններում կիրառվում են արդիական զարգացած սարքավորումներ: Մեր հիվանդանոցում անցկացվում են նաև պլաստիկ վիրահատություններ: Մի խոսքով, մեզ մոտ հավաքվել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք իրենց աշխատանքն անում են լավագույն կերպով»:

Հարգելի ունկնդիրներ, դուք լսեցիք Մեհրադ հիվանդանոցի տնօրեն, դոկտոր Հուշանգ Ամիր Ռասուլիին: Հիվանդանոցի վերաբեյալ ավելի մանրամասն տվյալներ կարող եք ստանալ հետևյալ հասցեով   http://en.mehradhospital.com/, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով  +98 217401 8874-9 Հիվանդանոցի էլեկտրոնային հասցեն է [email protected]:

Ուրախ ենք, որ կարողացանք ներկայացնել ևս մեկ հիվանդանոց: