Հոկտեմբեր 16, 2019 10:38 Asia/Yerevan
  • Առողջապահական զբոսաշրջություն (11)

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք Յազդ քաղաքում տեղակայված Շահիդ Սադուղի հիվանդանոցը:

Յազդ քաղաքը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում «Շիր Քուհ» և «Խարանաղ» լեռաշղթաների միջև ընկած Արդաքան-Յազդ  ընդարձակ  դաշտում:

Որոշ աշխարհագրագետներ կարծում են, որ Յազդը կառուցվել է Սասանյան Հազկերտ առաջին թագավորի օրոք  (399-420 Ք.ա.):

Աթաբական դինաստիայի  օրոք (1141-1326) Յազդ քաղաքը զգալի առաջընթաց գրանցեց:

Յազդը  պահպանելով իր պատմական կառուցվածքը դարձել է Իրանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Քաղաքի տեսարժան վայրերից են՝ պատմական շենքերն ու տարածքները, շուկաները և քաղաքի այլ հին վայրերը: Յազդ քաղաքն ունի   տարբեր հնագույն թաղամասեր, բայց դրանց թվում Ֆահադան քաղաքամասը Յազդի ամենահին թաղամասերից մեկն է:

Յազդ պատմական քաղաքը գրավում է բազմաթիվ օտարերկրյա և ներքին զբոսաշրջիկների:  Յազդի ավանդական տներից շատերը դարձել են տուրիստական հանգստավայրեր: Այս ավանդական բնակավայրերը հիմնականում տեղակայված են Յազդի հին հյուսվածքում: 

Յազդը երկար տարիներ  է, որ ակտիվ գործունեություն է ծավալել առողջապահական զբոսաշրջության ոլորտում: Այժմ առողջապահական տուրիզմը առավել ողջունելի ձևերից մեկն է: Դա խթանում  է զբոսաշրջության այլ ոլորտները, ինչպիսիք են հյուրանոցային ծառայությունները, տրանսպորտը և արդյունաբերությունը:

Յազդ քաղաքը փորձում է օգտագործելով քաղաքի պատմական և տեսարժան վայրերը և բարելավելով բժշկական ենթակառուցվածքները, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել առողջության և բուժման ոլորտում:

 

Ներկայումս Յազդ քաղաքում կա 14 պետական հիվանդանոց, ընդհանուր առմամբ 582 մահճակալով և 7 մասնավոր հիվանդանոց՝ 983 մահճակալով:

Անպտղության, սրտանոթային, qաղցկեղ և շաքարախտ հիվանդությունների բուժումը և ատամնաբուժությունն այն ոլորտներից են, որով  շատ են զբաղվել Յազդ քաղաքում: Յազդի մի քանի հիվանդանոցներ ստացել են նաև IPD արտոնագրեր՝ արտասահմանյան հիվանդներին բուժելու համար: Այս հիվանդանոցներից մեկը «Շահիդ Սադուղի»-ի հիվանդանոցն է:

Յազդի «Շահիդ Սադուղի» հիվանդանոցը գտնվում է քաղաքի Սաֆաավիե շրջանում, որը հիմնադրվել է 2001 թվականին`միջազգային ստանդարտների և իրանական ճարտարապետական արվեստի հետ համադրությամբ: Այս հիվանդանոցը հայտնի է որպես Իրանի ամենամեծ պետական ուսումնական, բժշկական և հետազոտական կենտրոն: Յազդի Շահիդ Սադուղիի հիվանդանոցին շնորհվել է  ազգային   հավատարմագրման առաջին կարգի վկայագիր:  Հիվանդանոցն ունի (IPD) միջազգային լիցենզիա է և այս հիվանդանոցը Յազդի լավագույն բժշկական կենտրոններից մեկն է:

 

«Շահիդ Սադուղի» հիվանդանոցը բաղկացած է մի քանի բաժիններից, այդ թվում, հոսպիտալացման, պարակլինիկական և շտապ օգնության բաժանմունքները, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ծառայություններ է մատուցում հիվանդներին:

Հիվանդանոցի կանանց  բաժինն ունի 30 մահճակալ, իսկ բոլոր սենյակներն ունեն լիարժեք բժշկական սարքավորումներ, հեռուստացույց, սառնարան, հիվանդի օգնականի բազմոց և բուժքույրին կանչելու զանգ: Հիվանդանոցի վիրաբուժական սենյակները բաղկացած են երկու մասից ՝ ընդհանուր  և կանանց վիրաբուժության բաժիններ՝  53 մահճակալներով: Նման մեծ թվով վիրաբուժական մահճակալների առկայությունը հնարավորություն է տալիս միաժամանակ կատարել բազմաթիվ  վիրահատություններ:

Հիվանդանոցի միջազգային բաժինն առաջին հարկում է տեղակայված և բաղկացած է ընդունելության, բուժման և հոսպիտալացման ծառայությունների բաժիններից  օտարերկրացի հիվանդների համար:

Հիվանդանոցի IPD բաժնի բժիշկները ոլորտի լավագույն մասնագետներից են: Օտարերկրյա հիվանդները դիմում  են այս բաժանմունք և ներկայացնում  անհրաժեշտ հիվանդանոցային փաստաթղթերը։ Սեղմ ժամկետում նրանց ուղեկցում են համապատասխան բաժին, և սկսվում է նրանց բուժման գործընթացը: Հոսպիտալացման կամ վիրահատության աշխատանքները կատարվում են միջազգային բաժնի փորձագետների կողմից:

Հարգելի ունկնդիրներ, այժմ կլսենք Շահիդ Սադուղի հիվանդանոցի տնօրեն դոկտոր Սալեհաբադիին:

 

Իմ անունն է դոկտոր Հոսեյն Սոլեյմանի Սալեհաբադի, Յազդի Շահիդ Սադուղի հիվանդանոցի տնօրենը: Ես ներքին հիվանդությունների մասնագետ և ռևմատոլոգիայի գերմասնագետ եմ: Շահիդ Սադուղիի հիվանդանոցի բացումը տեղի  է ունեցել 1381 թվականի ֆարվարդին ամսին:

Սկզբում  հիվանդանոցն ուներ 220 մահճակալ, իսկ ներկայումս ունի 500 մահճակալ: Ապագայում հիվանդանոցում  700-ից 750 մահճակալների տեղադրման հնարավորություն կունենանք: Այս  հիվանդանոցը Յազդ նահանգի ամենամեծ բժշկաուսումնական հիվանդանոցն է, որը կապված  է Յազդի Շահիդ Սադուղիի համալսարանին: Այն ներկայումս իրանցիներին տրամադրում է բժշկական   և կրթական և հետազոտական ծառայություններ: Հիվանդանոցն ունի 29 բաժանմունք, որոնք բաղկացած են 20  հոսպիտալացման  և  9 պարակլինիկական բաժիններ: Յազդ նահանգում աշխատում են հմուտ , բարեխիղճ ու նվիրյալ  բժիշկներ ,որոնք ունեն բարձր բարոյա-էթիկական մարդկային որակ և այս բոլորը գրավում է հարևան նահանգներում գտնվող հիվանդներին: Այժմ մեր հիվանդների 43% -ը հարևան նահանգներից են այդ թվում Քերման, Սիստան և Բալուչիստան և Ֆարս նահանգներից: 

Հաշվի առնելով Յազդի ներուժը և IVF- ի կամ անպտղության բուժման երկարատև փորձառությունը, որը տարիներ առաջ հիմնադրվել է  պրոֆեսոր Աֆլաթունյանի կողմից, շատ հիվանդներ անպտղության բուժման համար դիմում են Յազդ քաղաքի հիվանդանոցներ: Հաշվի առնելով Յազդի Շահիդ Սադուղիի հիվանդանոցի ներուժը այն պատրաստ է,  մասնագիտացված ոլորտներում բժշկական և բուժման տարբեր  ծառայություն մատուցել հիվանդներին: Այժմ աշխատում ենք լրատվամիջոցների և տուրիստական ընկերությունների միջոցով հիվանդանոցը ճանաչեցնել, որպեսզի կարողանանք ավելի շատ առողջապահական զբոսաշրջիկներ ներգրավել»:

*** 

Եթերում էր Շահիդ Սադուղի հիվանդանոցի տնօրեն դոկտոր Հոսեյն Սոլեյմանի Սալեհաբադին:

Յազդի Շահիդ Սադուղի հիվանդանոցի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել https://web.ssu.ac.ir/index.aspx?lang=1&sub=16 կայքի միջոցով Կամ ուղղակիորեն կապվել + 9-98-35352222000 համարով: Հիվանդանոցի էլ-փոստի հասցեն է՝ [email protected]