Նոյեմբեր 02, 2019 10:05 Asia/Yerevan
  • Առողջապահական զբոսաշրջություն(13)

«Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում կներկայացնենք Թեհրանում գենվող «Բահման» հիվանդանոցը:

Հարգելի հետևորդներ,  ներկայացնում ենք «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական ծրագիրը: Այսօր կներկայացնենք Իրանի մայրաքաղաք Թեհրանի մեկ այլ հեղինակավոր հիվանդանոց՝  Բահման  հիվանդանոցը:

Ավելի քան 200 տարի, Թեհրանը համարվում է Իրանի մայրաքաղաքը: 1786-թվականին, Ղաջարական դինաստիայի  հիմնադիր Աղա Մոհամմադ խան Ղաջարը Թեհրանը դարձրեց Իրանի մայրաքաղաք և այդ ժամանակվանից ի վեր այս քաղաքը եղել է Իրանի քաղաքական ու տնտեսական մայրաքաղաքը: Տարիների ընթացքում, այն  դարձել է զարգացած, ժամանակակից, առաջատար և գեղեցիկ քաղաք և բացի իր պատմական վայրերից, ունի բազմաթիվ ժամանակակից տեսարժան վայրեր, որոնք գրավում են ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների: Տեսարժան վայրերից է  Բնության կամուրջը: Բնության կամուրջը եռահարկ կառույց է, որն ունի 300 մետր երկարություն և 40 մետր բարձրություն: Հետիոտնային կամուրջը գտնվում է Թեհրանի Աբաս Աբադի շրջանում՝ Մոդարես մայրուղու երկայնքով:  Բնության կամուրջը միացնում է Թալեղանիի և Ջուր ու կրակ զբոսայգիները: Կամրջի հատուկ լուսավորությունն ու յուրահատուկ առանձնահատկությունները գրավում են շատերին: Կամրջի վրա գործում են մի շարք սրճարաններ և ռեստորաններ: Բնության կամուրջը երկրում առաջին և Մերձավոր Արևելքում ամենամեծ հետիոտնային կամուրջն է:

Իրանի բաբախող  սիրտը համարվող Թեհրանը, գրավել է  շատ օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը և Իրանի մյուս քաղաքաների մեջ ամենաբարձր դիրքում է  առողջապահական զբոսաշրջիկների ներգրավման ոլորտում:  Իրանի առողջապահական զբոսաշրջիկների համար, Թեհրանն  առաջին նպատակակետն է :

Միջազգային անվտանգության ինդեքսի առումով, «2019-ի ճանապարհորդության ռիսկի քարտեզում» Իրանը հավասար է մի շարք երկրների հետ, ինչպիսիք են՝ Բրիտանիան, Կանադան, Շվեդիան և Դանիան: Ճանապարհորդության ռիսկի կամ travel risk-ի  քարտեզը պատրաստվել է SOS միջազգային ռիսկերի ինստիտուտի կողմից, որն  աշխարհի յուրաքանչյուր երկրում և տարածքում վտանգի մակարդակը ճշտում է` ելնելով ճանապարհորդների համար առկա սպառնալիքներից ելնելով: Դրանք են՝ ահաբեկչությունը, պատերազմը, սոցիալական անկարգությունները, հանցագործությունը և այլն: Քարտեզում հաշվի են առնվում նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքի կայունությունը, արդյունաբերական հարաբերությունների մակարդակը, անվտանգության և արտակարգ իրավիճակների ծառայության արդյունավետությունը և երկրի խոցելիությունը  բնական աղետների նկատմամբ:

Այսպիսով, Իրան ուղևորությունը անվտանգ և հիշարժան կլինի բոլոր զբոսաշրջիկների համար, սկսած՝ էկոտուրիզմի ոլորտի զբոսաշրջիկներից մինչև  առողջապահական զբոսաշրջիկներ: Շարունակելով հաղորդումը կայցելենք Թեհրանի ամենահեղինակավոր հիվանդանոցներից՝ Բահման հիվանդանոցը և կծանոթանանք հիվանդանոցի պատմությանը, հնարավորություններին, սարքավորումներին, ինչպես նաև օտարերկրյա հիվանդներին սպասարկելու ծրագրին:  

 Բահման հիվանդանոցը գտնվում է Թեհրանի արևմուտքում՝ Իրանզամին փողոցում: Հիվանդանոցի  շինարարությունն ավարտվել է 2006 թվականին և այն շահագործվել  է մեկ տարի անց: Ներքին ճարտարապետության և շինարարության առումով, Բահման  հիվանդանոցը, Թեհրանի ամենագեղեցիկ հիվանդանոցներից մեկն է, որը կառուցված է 18,000 քմ տարածքի վրա: 200 մահճակալով հիվանդանոցն ունի չորս հարկանոց  տարբեր բուժական միավորներ, մեկ վերգետնյա գրասենյակ և երկու ստորգետնյա հարկ:

 Բահման հիվանդանոցը մասնավոր և ընդհանուր հիվանդանոց է, և տասնմեկ տարվա ընթացքում, ճանաչվել է, որպես թերապիայի կենտրոն: Հիվանդանոցը հավատարմագրման առաջին կարգի  վկայագիր է ստացել Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարությունից: Բահման հիվանդանոցը առողջապահական ծառայություններ է մատուցում նաև կանանց և երեխաներին: Այն ստացել է գերազանց հիվանդանոցի դիպլոմ `բնական ճանապարհով ծննդաբերության ոլորտում և ճանաչվել է որպես մանուկներին սիող հիվանդանոց:

 Բահման  հիվանդանոցի բուժման հնարավորությունները ներառում են կլինիկա, պարակլինիկա, ստացիոնար բաժանմունք, ինտենսիվ թերապիայի բաժանմունք, մասնագիտացված վիրաբուժության սենյակ, դեղատուն և այլն: Այս բաժիններից  յուրաքանչյուրը հիվանդներին սպասարկում է  լավագույն հարմարություններով  և սարքավորումներով: Օրինակ ՝ հիվանդանոցի սրտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը ունի  երկու CCU և երկու post CCU բաժիններ , ընդհանուր 25 ակտիվ մահճակալներով, որոնք պատրաստ են սպասարկելու թե՝ սրտի խնդիրներ ունեցող հիվանդներին, թե՝ այն հիվանդներին, որոնք հոսպիտալացվել են արտակարգ իրավիճակներում: Հիվանդներ, ովքեր անցել են անգիոգրաֆիա կամ անգիոպլաստիկա, նույնպես տեղափոխվում են այս բաժին: Բաժինը  հագեցած է հատուկ մոնիտորինգի համակարգով, որտեղ յուրաքանչյուր մոնիտոր միացված է կենտրոնական մոնիտորին, և CCU ընդունված հիվանդները մշտապես վերահսկվում են:

Հիվանդանոցի  վիրաբուժական բաժանմունքը ունի ընդհանուր վիրաբուժական սենյակ  և սրտի վիրահատության սենյակ: Հիվանդանոցի ընդհանուր վիրահատական բաժինը ունի ութը ակտիվ վիրահատարաններ, որոնք հագեցած են  ժամանակակից վիրաբուժական  տեխնիկայով, որտեղ իրականացվում են ամենաբարդ վիրահատությունները, ընդհանուր վիրաբուժության, գինեկոլոգիայի, օրթոպեդիայի, ականջի, քթի և կոկորդի, նյարդավիրաբուժության, լապարոսկոպիայի և գեղեցկության ոլորտում: Բահման հիվանդանոցի սրտի վիրաբուժության բաժինը  ունի նաև 4 գործող ևլավագույն սարքավորումներով վիրաբուժական սենյակներ, որոնք տտեղակայված են 400 քմ տարածքի վրա: Այստեղ սրտի վիրահատություններ են անցկացնում նշանավոր պրոֆեսորներ:

 Բահման հիվանդանոցը ակտիվ  է նաև միջազգային բաժնում և իր IPD (միջազգային  հիվանդների բաժին) արտոնագիրը  ստացել է Իրանի Առողջապահության,բուժման  և բժշկական կրթության նախարարությունի: Ասիական և եվրոպական շատ երկրներից հիվանդներ, բուժման համար դիմում են այս  հիվանդանոցին: Միջազգային հիվանդների ընդունելության բաժինը գտնվում է հիվանդանոցի առաջին հարկում:

Այժմ   լսենք «Բահման» հիվանդանոցի սրտի վիրաբույժ, դոկտ.Քամրան Բաբազադեին, ով կխոսի հիվանդանոցի սրտի վիրաբուժության բաժանմունքի մասին:

Բարի օր, ես դոկտ.Քամրան Բաբազադեն եմ: Նախ և առաջ անհրաժեշտ եմ համարում որպես իրազեկ անձ, և հաշվի առնելով այս ոլորտում ինձ տրված պատասխանատվությունը, նշել, որ  այս հիվանդանոցում իմ գործընկերների կողմից մատուցվող ծառայության որակը գերազանց է և մահացության մակարդակը, որը սրտի հիվանդությունների և վիրահատությունների բարդությունների հետևանքով առաջացող ամենալուրջ խնդիրն է, այս հիվանդանոցում շատ ցածր է: Դա վկայում է  այս ոլորտում մատուցվող ծառայությունների որակի մասին: Աշխարհում սրտանոթային վիրաբուժության հետ կապված գրեթե բոլոր ծառայություններն այսօր իրականացվում են  Բահման  հիվանդանոցում: Այստեղ իրականացվում են սրտի  երակների փոխպատվաստման վիրահատություն` սրտի փականների փոխարինման կամ վերականգնման միջոցով, նաև սրտի բուժում առանց սրտի փականների փոխարինման կամ  վերականգնման: Նվազագույն ինվազիվ սրտանոթային վիրահատությունը աշխարհի ամենաարդի  ծառայություններից  է, որ իրականացվում է փոքր կտրվածքով: Նման վիրահատությունը պահանջում է փորձառութիւն և մասնագիտացված գործիքների կիրառում: Բահման հիվանդանոցը այն մասնավոր հիվանդանոցներից է, որն իրականացնումէ  նման վիրահատություններ: Ես նույնպես  պատիվ  եմ ունեցել կատարել նման վիրահատություն:

Լսեցինք դոկտ. Բաբազադեին, ով անդրադարձավ  Բահման հիվանդանոցում իրականացվող սրտանոթային վիրահատություններին:

Հիվանդանոցի միջազգային բաժնի հետ կապ հաստատելու և հիվանդանոցի ծառայությունների, գների և հիվանդների ընդունման կարգի մասին  տեղեկություններ ստանալու նպատակով, կարող եք կապվել 02182499900 հեռախոսահամարով կամ այցելել հիվանդանոցի կայքեջ, հետևյալ հասցեով bahmanhospital.ir: Եթե ունեք հարցեր, կարող եք  հիվանդանոցի էլ-փոստով  [email protected] դիմել հիվանդանոցի փորձագետներին:

Հարգելի բարեկամներ ավարտվեց Առողջապահական զբոսաշրջություն հաղորդաշարի հերթական ծրագիրը:

 

 

Պիտակ