Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանների անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանում կուսակցությունների կոմերցիոն գործունեության արգելմանը և Ադրբեջանի խորհրդարանական արտահերթ ընտրություններին չմասնակցելու կապակցությամբ «Իսլամ» կուսակցության ընդունած որոշմանը:
------------------------
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանն ասել է.«Արաքսի գոտու տարբեր այդ թվում առևտրային ու զբոսաշրջային ոլորտներում ներդրումների հնարավորության շնորհիվ, Իրան-Հայաստան հարաբերությունները կընդլայնվեն»:
Արաքսի ազատ առևտրի գոտու տնօրեն Մոհսեն Նարիմանի հետ հանդիպման ժամանակ, Աբբաս Բադախշան Զոհուրին, ընդգծելով Արաքսի գոտու զբոսաշրջային գրավչությունների օգտագործմամբ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը, հավելել է.«Արաքսի ազատ գոտու ներուժն առավելագույնի հասցնելու համար, հարկավոր է օգտագործել հաջողակ և առաջատար երկրների փորձը՝ բիզնեսի և զբոսաշրջության փոխհարաբերություններում»:
Արաքսի ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենն նույնպես ասել է.«Մեր կարևորագույն ծրագրերից մեկը տարբեր ոլորտներում հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումն է»:
--------------------------------
ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեկտեմբերի 17–ին Բաքվում արած հայտարարությանը, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:
«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ հանձնառությունը Ուկրաինան վերահաստատել է՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում: Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,- նշեց Նաղդալյանը:
--------------------------------
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է անցնող տարվա կտրվածքով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ու բանակցային գործընթացի որոշ հանգամանքներին:
--------------------------------------
«ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը մի շարք առանցքային հարցերի շուրջ եկել է ընդհանուր հայտարարի։
Արդեն իսկ համաձայնեցված են կուսակցությունների գործունեության ազատականացման, ֆինանսական թափանցիկության ավելացման, ֆինանսական վերահսկողություն իրականացնող մարմնի և դրա հետ կապված գործառույթների վերանայման և ընդլայնման, կուսակցությունների ներքին ժողովրդավարության տարրերի ներառման հետ կապված սկզբունքները։ Նախագծի փաթեթը ներառելու է ոչ միայն «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, այլև հարակից մի շարք իրավական ակտեր։
Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ներկայումս այդ սկզբունքներն իրավական տեքստի փոխակերպելու փուլն է։ «Այսուհետ իրավաբանական անձինք չեն կարողանալու նվիրատվություններ անել կուսակցություններին։ Ֆիզիկական անձանց համար կուսակցություններին նվիրատվությունների սահմանաչափը վերանայվելու է, լինելու է մեկ առավելագույն սահմանաչափ թե անդամավճարների, թե նվիրատվությունների համար։ Այսօր նվիրատվություններն առանձին են, անդամավճարը՝ առանձին։ Արգելվելու է կուսակցությունների կոմերցիոն գործունեությունը, ներառյալ իրենց շարժական և անշարժ գույքի միջոցով եկամուտներ ստանալը»,- մանրամասնեց պատգամավորը»,-գրում է թերթը։
Անկասկած քաղաքական կուսակցությունները չպիտի ֆինանսական կախվածություն ունենան և կառավարությունները պարտավոր են ապահովել համախոհ և ընդդիմադիր կուսակցությունների ֆինանսական կարիքները:
Դա ի տես այն բանի, որ Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջանի հանրապետություններում ակտիվ կուսակցություններին պետական նվազ աջակցություն է ցուցաբերվում: Այդ երկրներում կառավարություններն ընդհանրապես դրական տրամադրված չեն ընդդիմադիր կուսակցություններին ֆինանսական օժանդակություններ ցուցաբերելու հարցի հանդեպ: Փոխարենը իշխանամետ կուսակցություններն առատորեն օգտվում են պետական կրկնակի օժանդակություններից: Կենտրոնական Ասիայում ու Կովկասում որոշ ակտիվ կուսակցություններ հիմնադրվում են պետական պատվերով, որպեսզի ֆինանսական օժանդակությունները ծառայեցվեն հօգուտ կուսակցական ու անձնական նեղ շահերի:
Ամեն դեպքում հայկական կուսակցությունների կոմերցիոն գործունեությունն արգելող օրենքի վավերացումը Փաշինյանի իշխանության կողմից դրական ու կառուցողական քայլ է համարվում, ինչը կարող է երաշխավորել հայկական կուսակցությունների ապագան:
--------------------------
Ադրբեջանի «Իսլամ» կուսակցությունը հայտարարել է, որ փետրվարին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար թեկնածուներ չի ներկայացնելու:
Ադրբեջանի «Իսլամ» կուսակցությունը դեկտեմբերի 17-ին մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց. «Ղեկավարող կուսակցության կողմից արտահերթ ընտրություններ անցկացվելու մասին հապճեպ որոշման ընդունումը նպատակ ունի սահմանափակել այլ կուսակցությունների հնարավորություններն ու պոտենցիալները և ժամանակը»:
«Իսլամ» կուսակցությունն այն պայմաններում է նման որոշում ընդունել, երբ այդ կուսակցության առաջնորդ Մոհսեն Սամադովը կալանավորած է: Միևնույն ժամանակ թվում է, թե «Իսլամ» կուսակցության կողմից ընտրական ցուցակ ներկայացվելու ճամփին իշխանությունների կողմից արգելքներ են ստեղծվել:
Այդուհանդերձ պիտի ասել, որ փետրվարի 9-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանի անկախացումից հետո այդ երկրում խորհրդարանական առաջին արտահերթ ընտրություններն են լինելու: Անկասկած «Իսլամ» կուսակցության նման այլ կուսակցությունների հրաժարումը բացառիկ առիթ է ստեղծելու «Ենի Ազրբեյջան» ղեկավարող կուսակցության համար, որպեսզի առանց որևէ մտահոգության ու արգելքի իր ցանկացած անձանց տրամադրի Ադրբեջանի խորհրդարանի մանդատները:
-----------------------------
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան համոզված է, որ այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար ռազմական մեթոդները ցանկալի չեն կարող լինել:
Գեորգի Գախարիան նաև հայտարարել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար բացառությամբ ռազմական մեթոդների, մյուս բոլոր միջոցներն ընդունելի են և պաշտոնական Թբիլիսին պարտավոր է այս կապակցությամբ խոհեմ ու տրամաբանական քաղաքականություն որդեգրել:
Սա առաջին անգամ չէ, որ Թբիլիսիի իշխանություններն անդրադառնում են այդ երկրից անջատման ցանկություն ունեցող տարածքների հետ տարաձայնությունները խաղաղ միջոցներով կարգավորելու անհրաժեշտությանը: Անցյալում էլ Թբիլիսիի իշխանությունները բազմաթիվ անգամներ նման հայտարարություններ են կատարել, սակայն գործնականում անջատողական տարածքների հանդեպ նրանց վերաբերմունքը միշտ էլ բիրտ ու ոչ-խաղաղասիրական է եղել:
Այդուհանդերձ Վրաստանի վարչապետի վերջին հայտարարությունը կարելի է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատողական տարածքների հանդեպ Թբիլիսիի իշխանությունների վերաբերմունքը փոխվելու իմաստով ընդունել:
-----------------------------
Ղրղզստանի արտգործնախարարությունն ԱՄՆ-ին ու Եվրամիությանը զգուշացրել է իր ներքին հարցերին չմիջամտելու կապակցությամբ:
Հակադարձելով լրատվամիջոցների ազատության մասին ԱՄՆ-ի միջազգային հարցերով կոմիտեի և ԵԱՀԿ-ի հայտարարություններին, Ղրղզստանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ին ու Եվրոպային կոչ է արել չմիջամտել այդ երկրի ներքին հարցերին: Ղրղզստանի արտգործնախարարությունը ամերիկյան ու եվրոպական կառույցների քայլերն այդ երկրի դատական համակարգի դեմ ճնշում և ներքին քաղաքականություններում միջամտություն է բնութագրել:
Ուսումնասիրելով ԱՄՆ-Ղրղզստան հարաբերությունների անցյալը, նկատում ենք, որ այն օրվանից երբ ԱՄՆ-ը կորցրեց Ղրղզստանում իր ռազմաբազան, տարբեր ձևերով փորձել է միջամտել այդ երկրի ներքին հարցերին:
Ներկա պայմաններում ԱՄՆ-ը փորձում է սոցիալական կայքերի ու լրատվամիջոցների միջոցով ազդել հանրային կարծիքի վրա: ԱՄՆ-ը ձգտում է այդպիսով հովանավորել արևմտամետներին և վարկաբեկել մրցակիցներին: Օրինակ Ղրղզստանում ընտրությունների շեմին ԱՄՆ-ի կառավարությունը բացահայտորեն վերահսկում է այդ երկրի լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ԱՄՆ-ի կառավարությունը, Ղրղզստանի ներքին հարցերին միջամտելով, փորձում է իր ոտքն ամրացնել այդ աղքատ, միջինասիական երկրում: