Հունվար 25, 2020 13:09 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,  այդ թվում Հայաստան-Իրան հարաբերություններին, ՀՀ ԱԱԾ նախկին տնորենի ինքնասպանությանը, ՀՀ ԱԺ-ում քաղաքացիների գաղտնալսման մասին օրենքի վավերացմանը և Ադրբեջանի պաշտպանության նախարարի Վրաստան կատարած այցին:

 

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբաս Զոհուրին եւ 12 այլ դեսպաններ հունվարի 21-ին հանդիպել են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին Թվիթերում տեղեկացրել է Երեւանում Իրանի դեսպանությունը։

Նշվում է, որ Իրանի նախագահը ընդգծել է երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացման կարեւորությունը։

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը ժամանել է Երևան և իր հավատարմագիրը ՀՀ նախագահին հանձնելուց հետո պաշտոնապես սկսելու է իր առաքելությունը:

----------------------------

Հայաստանի և Իրանի միջև «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի համար, որի շրջանակում Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք, երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ավարտը նախատեսված է 2020-ի տարեվերջին:

Այս մասին ՀՀ ազգային ժողովին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արտաքին գործերի  փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ծրագիր կա, որը ենթադրում է երրորդ գծի կառուցումը, որովհետև խողովակատարը, ընդհանուր առմամբ, օգտագործվում է առավելագույնը 20 տոկոսով: Եթե այդ գործարքը երկու կողմին ձեռնտու է, ինչո՞ւ ավելի շատ գազ չենք ստանում, որ ավելի շատ էլեկտրաէներգիա տանք: Պատճառն այն է, որ երկու բարձրավոլտ էներգագծերի տարողությունը թույլ չի տալիս: Ահա թե ինչու՝ արդեն  քանի տարի է տևում երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը դանդաղեց  պատժամիջոցների  պատճառով: Իրանական կողմը զգալի ներդրում պետք է ունենա, սակայն քանի որ իր մոտ խնդիրներ էին առաջացել, դա ձգձգվեց: Այնուամենայնիվ,  նախատեսվում է, որ մինչև այդ տարվա վերջը դա կավարտվի, և ծավալները կընդլայնվեն»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ հնարավոր կիրառվող պատժամիջոցներին` Քոչարյանը նշեց, որ Հայաստանը հարուստ փորձ ունի` համագործակցելու հարևանի հետ` պատժամիջոցների պայմաններում: Մինչև միջուկային համաձայնագրին հասնելը, Իրանի նկատմամբ կային պատժամիջոցներ` այդ թվում ՄԱԿ-ի կողմից սահմանված: Բայց Հայաստանն այդ պայմաններում աշխատել է: «Եվ ես կարող եմ ասել այն կարմիր գիծը, որին ԱՄՆ-ն հետևում է, որ որևէ երկիր չանցնի: Դա Իրանի հետ տարադրամով գործարք անելն է` որևէ գործարք, որից Իրանը տարադրամ կստանա: Այդ տեսակետից մեր «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը փայլուն է, քանի որ այդտեղ տարադրամ չկա: Ահա թե ինչու այս փուլում առ այսօր կարողանում ենք դա պահել ճնշումներից դուրս»,-ասաց Քոչարյանն ու նշեց` իհարկե դա նաև համապատասխան աշխատանք է ենթադրում, ամերիկյան կողմի հետ այդ ուղղությամբ  անընդհատ աշխատանքի մեջ են:

Հայաստանն ու Իրանը էներգետիկ ոլորտում համագործակցում են «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, որով Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք:

----------------------

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի՝ Ադրբեջանում սպասվող քաղաքական փոփոխությունների վերաբերյալ հարցին:

«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակներում՝ անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում: Այդ առումով, իհարկե, ընտրությունները հանգամանք են, որը մենք նկատի ենք առնում, բայց նաև շեշտում ենք, որ բանակցություններն անհրաժեշտ գործընթաց են և մենք բանակցություններից խուսափելու որևէ նպատակ չունենք»,- ասաց Մնացականյանը:

Բաքվում 2019թ. նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում էլ ընդունվել է խորհրդարանը ցրելու որոշումը: Ադրբեջանում խորհրդարանը ընտրվում է 5 տարի ժամկետով: Վերջին խորհրդարանական ընտրությունն անցկացվել էր 2015թ. նոյեմբերի 1-ին: Հաջորդ ընտրությունը պետք է տեղի ունենար 2020թ. նոյեմբերին:

-----------------------

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում սպասվող ընտրություններին և ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին:

-----------------------

Հայաստանի ոստիկանությունը տեղեկացրել է, որ Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին:

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է հունվարի 17-ի երեկոյան Երևանում գտնվող նրա բնակարանում: Երևանի ոստիկանությունը հայտարարել  է, որ նա սպանվել է հրազենից:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարի մահվան պատճառը դեռ անորոշ է, և լուրեր են պտտվում երկրի լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մահվան դեպքի մասին:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նոր վարչապետի առաջարկով, աշխատանքից հեռացրեց Երևանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Կուտոյանին: Սա առաջին դեպքը չէ,   որ Հայաստանում սպանվում է նախկին բարձրաստիճան մի պաշտոնյա:

Վերջերս, անհայտ պատճառներով, Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը սպանվել էր իր բնակարանում:

Որոշ փորձագետների կարծիքով, այս երկու պաշտոնյաների սպանությունը կապվում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ: Իշխանության վերադառնալը կարող է ուժեղ դրդապատճառ դառնալ սպանությունների համար:

Խուսափելով  Երևանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների սպանության մասին ենթադրություններ անելուց, պետք է ասել, որ ոստիկանական թափանցիկ հետաքննությունը կարող է վերջ տալ անորոշություններին, հատկապես, որ շրջանառվում է նաև ինքնասպանության վարկածը:

-------------------------

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, որն ավելի հայտնի է որպես «գաղտնալսումների մասին օրենք»։

Նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Այս փոփոխություններով ՀՀ ոստիկանությանն իրավունք է տրվում օպերատիվ–հետախուզական աշխատանքների շրջանակում գաղտնալսում կատարել առանց դրա համար հատուկ թույլտվություն ստանալու։

Բանն այն է, որ մինչ օրենքի փոփոխությունը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավունք էր վերապահված միայն ԱԱԾ–ին, ոստիկանությանը` ԱԱԾ–ի թույլտվությամբ, և ՔԿՀ–ին` միայն հիմնարկի տարածքում ու միայն դատապարտյալների նկատմամբ։

Հայաստանում ղեկավարող և ընդդիմադիր կուսակցությունների միջև մրցակցությունը սրվելով իրավիճակն ամեն օր ավելի բարդանում է: Քաղաքական մրցակցությունը սրվելով քաղաքական ուժերը փորձում են ընդլայնել իրենց ձեռքում եղած քաղաքական լծակները:

Ներկա պայմաններում այնպես է թվում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը իր բոլոր ջանքն է ի գործ է դնում ՀՀ ԱԺ-ում իր մեծամասնություն լինելն օգտագործելու քաղաքական նպատակներով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը գաղտնալսման մասին օրենքն ընդունելով փորձում է վերահսկել ներքին իրավիճակը և պահպանել իր դիրքերը: Փոխադարձաբար ընդդիմությունը նույնպես շեշտը դնելով իշխող քաղաքական ուժի իրականություն չդարձած խոստումների վրա ձգտում է մրցակցին հեռացնել ասպարեզից:

---------------------

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքեր Հասանովը մեկնել է Թբիլիսի՝ հանդիպելու Վրաստանի ռազմական և քաղաքական պաշտոնյաների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքեր Հասանովը, որը գտնվում է Թբիլիսիում ՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլիի հրավերով, պաշտոնական այցի առաջին օրը հանդիպել է վրացի գործընկերոջ հետ:

2019 թ.ին, Վրաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները լարվել են սահմանային վեճերի պատճառով: Հաշվի առնելով Բաքվի և Թբիլիսիի պաշտոնյաների միջև առկա կոշտ և աննախադեպ տարաձայնությունները, Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցը Վրաստան, անկասկած , մեծ նշանակություն ունի երկու երկրների համար:

Ադրբեջանը և Վրաստանը տարաձայնություն ունեն մի տարածաշրջանի շուրջ, որը Բաքուն անվանում են «Քեշիքչի Դաղ» տաճար, իսկ Թբիլիսիի այն անվանում է Դավթի տաճար:

Ադրբեջանը վիճելի շրջանը համարում է իր տարածքը: Վրաստանը նման պահանջներ ունի տարածաշրջանի նկատմամբ:

Ադրբեջանը և Վրաստանը  ընդհանուր 480 կիլոմետր ընդհանուր սահման ունեն, և վերջին մի քանի տարիների ընթացքում նրանք 11 համատեղ հանդիպումների ընթացքում համաձայնության են եկել ընդհանուր առմամբ 314 կմ սահմանների հարցում: Ներկայումս փորձագիտական բանակցություններ են ընթանում հարևան երկրների շուրջ 166 կիլոմետր սահմանների շուրջ: