Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:
------------------
Հայաստանում ԻԻՀ-ի դեսպանը և Հայաստանի էկոնոմիկայի նախարարը խոսել են երկկողմ առևտրական համագործակցությունների զարգացման և կորոնավիրուսի տարածման պատճառով առաջացած արգելքների վերացման մասին:
Երևանում ԻԻՀ-ի դեսպան Աբբաս Զոհուրին և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զրուցել են արգելքների աստիճանական վերացման և առաջիկա օրերի ընթացքում փորձագիտական հանդիպումների մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը նույնպես խոսել են վիզայի տրամադրման ու Թեհրան-Երևան ավիաընկերությունների գործունեության մասին:
Ավելի վաղ, Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի նիստում կարևորելով Իրանի հետ առևտրական հարաբերությունների շարունակումը, էկոնոմիկայի նախարարին կոչ էր արել քայլեր ձեռնարկել առևտրական փոխանակումների ճանապարհին ցանկացած արգելք վերացնելու համար:
------------------
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «Այո»-ի շտաբի քարոզարշավի շրջանակներում Քաջարան քաղաքում ելույթի ժամանակ հարցականի տակ առավ այդ երկրի ՍԴ-ի դատավորների գործունեությունը և նրանց համարեց կախված անհատներ ու նաև Հայաստանի բոլոր դժբախտությունների պատասխանատուն:
Թեև ՀՀ վարչապետը որոշակի անձանց կամ քաղաքական շրջանակների անուն չի հիշատակել, այդուհանդերձ չի կարելի կասկածել, որ նրա նպատակը Հայաստանի որոշ քաղաքական գործիչների Հայաստանում ղարաբաղյան կլանի հետ առնչությունն է: Նա ավելի վաղ պաշտոնից հեռացնելով այդ երկրի գործադիր, օրենսդիր և դատական իշխանության որոշ պաշտոնատարների հստակեցրել է այդ կապակցությամբ իր երկարաժամկետ քաղաքականությունը:
Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարություններից պարզվում է, որ նա նպատակադրել է ձերբազատվել ներկա ՍԴ-ից: Դա ի տես այն բանի, որ հնարավոր է ընդդիմության որոշ հովանավորներ կողմ չքվեարկեն ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին: Հատկապես որ տնտեսական ոլորտում Նիկոլ Փաշինյանի տված խոստումներից շատերը դեռ չեն իրականացել:
Եթե հանրաքվեի արդյունքում ՀՀ ՍԴ-ն չլուծարվի, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվելու է անցանկալի պայմաններում և նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի խառնվածքն անհավանական է թվում, որ նա ապագայում կկարողանա շարունակել ՍԴ-ի հետ համագործակցությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ-ի լուծարման համար պահանջվում է շուրջ 650 հազար քաղաքացիների կողմ ձայնը:
--------------------------
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի եվրոպական այցերին, ինչպես նաև Հայաստան–Եվրամիություն օրակարգի կարևոր հարցերին։
---------------------
Պաշտոնական Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ և զսպվածության կոչ է անում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք իսկապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ, որի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, վիրավորներ կան երկու կողմերից էլ»,- Զախարովայի խոսքն է մեջբերում «Ռիա-նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ լարվածության աճը հակասում է հրադադարի ռեժիմի պահպանման վերջին պայմանավորվածություններին և քաղաքական ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու մտադրությունների մասին հայտարարություններին:
«Մենք ելնում ենք նրանից, որ հետագա էսկալացիան անթույլատրելի է: Հակամարտության մասնակիցներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից, ձեռնարկել քայլեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը»,- ավելացրել է Զախարովան:
--------------------------
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության ինստիտուտը հայտնել է վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանի զենքի գնումների ավելացման մասին:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության ինստիտուտը մի հաղորդմամբ հայտարարել է.«Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանը 415 տոկոսով ավելացրել է իր զենքի գնումները»:
Անդրադառնալով այս հաղորդմանը, Հայաստանի ՊՆ-ի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանը ժամանակակից շատ զենքեր է գնել»:
Նա ասել է 2018-2019թթ. Հայաստանի զենքի գնումների մեջ ներառվում են կործանիչներ ու ՀՕՊ համակարգեր:
Հովհաննիսյանը հստակեցրել է. «Այս զենքերի ձեռքբերմամբ Հայաստանի զինուժը բարձրացրել է իր պաշտպանողական ու հարձակողական կարողությունը:
Հատկանշական է, որ Ղարաբաղի հարցով Հայաստանը լուրջ հակամարտություն ունի Ադրբեջանի հետ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նույնպես լարված են:
------------------------
ԶԼՄ-ները հաղորդել են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ պաշտպանության նախարարությունը, զորավարժության շրջանակներում, համապատասխան շրջաններում տեղակայել է մեծ թվով զորք և զինտեխնիկա:
Զորավարժության շրջանակներում, հատուկ սահմանված տարածքներ են գործուղվել ռազմական օդանավեր և հրետանային տեխնիկա:
Հատկանշկան է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ շուրջ հակամարտությունը դեռևս չի լուծվել:
Չնայած յուրաքանչյուր երկիր ունի առկա սպառնալիքներին դիմակայելու համար իր զինուժի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու կարիք, սակայն նման լարված իրավիճակում խոշոր զորավարժության անցկացումը, կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից:
Հակամարտող մյուս կողմը կարող է դիմացինի զորավարժությունն ընկալել որպես նախապատրաստություն՝ լայնածավալ գործողության համար և իր հերթին ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունությունը ներկայումս փխրուն է, և երկու կողմերն էլ փորձում են բարձրացնել իրենց կարողությունը՝ զենքի գնումների միջոցով: Սակայն դա իր հերթին միայն ավելացրել է իրավիճակի փխրունությունը, քանի որ հակամարտության կողմերից յուրաքանչյուրը սկսում է մտահոգվել դիմացինի կարողությունների բարձրացման կապակցությամբ:
Հետևաբար, նման իրավիճակում, ցանկացած սխալ հաշվարկ, կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ: Եթե Հայաստանն Ադրբեջանի քայլերն ընկալի որպես նախապատրաստություն լայնածավալ գործողության համար, ապա այդ կապակցությամբ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները կարող են տարածաշրջանում լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ: Ճգնաժամ, որը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին:
ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, այս ճգնաժամն ավելի է խորացել երկու կողմերի հարձակումների և զինտեխնիկայի գնումների պատճառով: Հետևաբար, այս ճգնաժամի լուծման համար պետք է դիմել քաղաքական ուղիների և ոչ թե զորավարժություններ կազմակերպել և սադրիչ քայլեր անել:
---------------------------
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ մեկնարկեց այդ երկրի 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը:
Ադրբեջանի 6-րդ գումարման խորհրդարանն իր անդրանիկ նիստում ղեկավարող կուսակցության անդամ 55-ամյա տիկ. Սահիբա Ղաֆարովային խորհրդարանի նախագահ ընտրեց: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնների համար ընտրվեցին Ալի Հուսեյնլին և Ադել Ալիևը:
Սահիբա Ղաֆարովան Ադրբեջանի խորհրդարանի նախագահ ընտրված առաջին կինն է: Նա ղեկավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության վաստակավոր անդամներից է և այդ պաշտոնին ընտրվեց նիստին ներկա 125 պատգամավորներից 116-ի կողմ ձայներով:
Անկասկած Ադրբեջանի խորհրդարանի նախագահի պաշտոնում մի կնոջ ընտրությունը նպատակ ունի վերականգնել Իլհամ Ալիև կառավարության խաթարված դիմագիծը: Ավելի վաղ պետական որոշ բարձրաստիճան պաշտոններում փոփոխություններով կատարելով Իլհամ Ալիևն Ադրբեջանի իշխանության մեջ որոշ փոփոխությունների հող էր նախապատրաստել:
Ավելի վաղ իրենց պաշտոնները թողեցին Ադրբեջանի փոխվարչապետ Նովռուզ Մոհամմեդովը, նախագահի գրասենյակի պետ Ռամիզ Մեհդիևն ու նախագահի աշխատակազմի քաղաքական ու հասարակական հարցերով տեղակալ Ալի Հասանովը: Տարեց պաշտոնատարներին ավելի երիտասարդ ուժերով փոխարինելն ու նաև գործադիր ու օրենսդիր ուժերում կանանց նշանակումը տեղավորվում է Իլհամ Ալիևի կառավարության կազմում բարեփոխումների ուղղությամբ գործադրված քաղաքականության շրջագծում: