Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում հայ-իրանական հարաբերություններին, ԵԱՏՄ գործարքներում դոլարն ազգային արժույթով փոխարինելու Հայաստանի կոչին և Ադրբեջանում կորոնավիրուսը, որպես քաղաքական ընդդիմադիրների ճնշման լծակ օգտագործվելու կապակցությամբ ԵԽԽՎ-ի զեկուցաբերների հայտնած մտահոգությանը:
Վերջին շաբաթներին կորոնավիրուսի տարածման վտանգի հետ կապված տարածաշրջանի երկրներում ժողովրդի ինքնամեկուսացումը շարունակվում է: Այս ընթացքը բնականաբար բացասաբար է ազդում հիշյալ երկրների տնտեսության վրա: Այն պայմաններում երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցները վկայում են այն մասին, որ կորոնավիրուսով վարակվելու որևէ դեպք չի արձանագրվել Տաջիկստանում ու Թուրքմենստանում, վերջին օրերին Տաջիկստանում այդ վիրուսի հետևանքով մի քանի տարեց անձանց մահ է արձանագրվել: Հակառակ բոլոր հերքումներին անկասկած Կենտրոնական Ասիայի ու Կովկասի բոլոր հանրապետությունները դիմագրավում են նույն ճգնաժամը: Ի դեպ, այդ երկրներում շարունակվում է ԱՄՆ-ի միկրոբիոլոգիական լաբորատորիաների աշխատանքը, որոնք շատերի համոզմամբ կարող են այդ հիվանդության տարածման աղբյուրներից լինել: Մեր այս շաբաթվա հաղորդման լուրերն էլ ինչ-որ կերպով առնչվում են կորոնավիրուսի տարածման վտանգին:
-----------------------
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում , Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը պատրաստ է կիսվել կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով:
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այսօր կեսօրին Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցում համերաշխություն են հայտնել Իրանին՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի կապակցությամբ։
Ներկայումս աշխարհի բոլոր երկրները պայքարում են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը անցել է 1 միլիոն 500 հազարի սահմանը: Մահացածների թիվը հասնում է 83 հազարի։
------------------
Հայաստանի Հանրապետության կառավարության ավագ պաշտոնյան կարևորում է Իրան-Հայաստան համագործակցությունների շարունակման անհրաժեշտությունը:
Ֆարս գործակալության հաղորդմամբ, Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը մամլո ասուլիսում ասել է, որ Հայաստանի կառավարությունն Իրանը հետ առևտրական հարաբերությունների ու ապրանքափոխանակումների հարցում սահմանափակություններ չի կիրառել և միայն բժշկական պարագաներն են ներառված սահմանափակումների ցուցակում:
ՀՀ կառավարության պաշտոնյան ասել է, որ Իրանի հետ բժշկական ապրանքների փոխանակման սահմանափակումը պայմանավորված է նրանով, որ Իրանը ԵԱՏՄ-ի անդամ չէ:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ տարվող ջանքերին, տարածաշրջանի կայունության ու անվտանգության պահպանման հարցով կարևոր էր համարել Թեհրանի հետ համագործակցությունը:
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ճանապարհային տրանսպորտի բաժնի տնօրենը նույնպես հայտարարել է Նորդուզի սահմանային անցակետից Հայաստանի հետ սահմանափակ քանակությամբ ապրանքների փոխանակման վերականգման մասին:
Նա ասել է. «Իրան մուտք գործող բոլոր բեռնատարներն ախտահանվում են: Բացի այդ, Իրանից Հայաստան և Նախիջևանի ինքնավար հանրապետություն բեռներ փոխադրող բոլոր բեռնատարների վարորդների համար կազմվում են անձնական քարտեր»:
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստում ունեցած ելույթում, Օրուջալի Ալիզադեն հայտարարել է. «Նորդուզից Ջուլֆա ուղևորափոխադրումները, որ դադարեցվել էին մոտ մեկ ամիս առաջ, դեռևս չեն վերականգնվել»:
Նորդուզի սահմանային անցակետն Իրան-Հայաստան առևտրափոխանակումների ցամաքային միակ ճանապարհն է, որը բացվել է ավելի քան 25 տարի առաջ՝ Հայաստանի անկախացումից հետո:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել է «Արմենպրես»-ը, Հայաստանի ոստիկանությունն ապրիլի 6-ի դրությամբ ուղեկցել է Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող 515 բեռնափոխադրումների իրականացնող տրանսպորտային միջոց, ինչին ներգրավված են եղել ոստիկանության 477 կարգախումբ։
------------------
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ILur.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին առաջարկել էր ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման իր տեսլականը, որը կազմված է 9 կետերից, որոնց անդրադարձել է Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
---------------------
Հայաստանի վարչապետը շեշտել է. «ԵԱՏՄ-ն պետք է իր գործարքներում դոլարի փոխարեն ռուբլի օգտագործի»:
Նշելով, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրների առևտրական հարաբերությունները ռուբլով ու ոչ թե դոլարով իրականացնելը տրամաբանական է, Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս թեմայի շուրջ կատարվող բանակցությունները կարդյունավորվեն»:
Նա հստակեցրել է. «Հայաստանի կառավարությունը ՌԴ-ին առաջարկել է այդ երկրից ներմուծվող գազի համար ռուբլու փոխարեն վճարել դոլարով»:
Հայաստանի վարչապետը հավելել է. «Անցյալ օրը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում դիմել է վերջինիս, որպեսզի Պուտինը միջնորդի ներկա ճգնաժամային պայմաններում չբարձրացնել գազի գինը»:
Ռուսական Գազպրոմ ընկերությունը վերջերս հայտարարել էր, որ մտադիր է ավելացնել Հայաստան արտահանվող գազի գինը:
Փաշինյանի հայտարարությունը վկայում է, որ նա փորձում է կրճատել Մոսկվայի ու Երևանի միջև առկա քաղաքական տարածությունը: Այդպիսով, նա փորձ է անում ավելի ընդգծել Ռուսաստանի դերը ԵԱՏՄ-ում և միևնույն ժամանակ ցույց տալ, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Նա այդպիսով ցանկանում է ստանալ Մոսկվայի աջակցությունը:
Փաշինյանի տեսակետից, շատ խնդիրների լուծման բանալին Մոսկվայի ձեռքում է: Խնդիրներ, որոնք կապված են նաև Հայաստանի տնտեսության կարիքների հետ: Փաշինյանը ցանկանում է ընդգծել Ռուսաստանի կարևոր դերը Հայաստանի համար, որպեսզի առևտրային ոլորտում Երևանի նկատմամբ ճնշումները պակասեն:
Պետք է ասել, որ Հայաստանում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, հատկապես աշխատաշուկայում: Եվ այսօր այդ երկրին անհրաժեշտ են քաղաքական ու տնտեսական ոլորտների լուրջ փոփոխություններ: Իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի ճգնաժամում, Երևանը հույս ունի, որ Մոսկվան գազի գնի վերաբերյալ ավելի ճկուն քաղաքականություն կվարի:
Մյուս կողմից, Հայաստանը ԼՂ հարցի կարգավորման հարցում ակնկալում է Մոսկվայի աջակցությունը: Հայաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները բացասաբար են ազդել Լեռնային Ղարաբաղի վրա: Իսկ Ադրբեջանն, Արևմուտքի հետ շփումների հետևանքով, կարողացել է ավելի ամրացնել իր ռազմական ուժը: Դա ստեղծել է հավասարակշռության փոփոխություն հօգուտ Բաքվի, մտահոգություն առաջացնելով Երևանում:
Հետևաբար, Փաշինյանը նպատակ ունի օգտվել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հնարավորություններից և հավասարակշռությունը փոխել իր օգտին:
Սակայն պետք է սպասել, տեսնելու, թե Ռուսաստանն ինչ հակազդեցություն կցուցաբերի այս հարցի նկատմամբ և որքանով կամրապնդի Երևանի հետ իր հարաբերությունները: Մյուս կողմից, հնարավոր է, որ Մոսկվան մտածի, որ Հայաստանին միակողմանի աջակցությունն Արևմուտքին թույլ կտա Ադրբեջանի խնդրանքով միջամտել ԼՂ կարգավորման հարցում: Հետևաբար, Մոսկվան փորձելու է երկու երկրների հետ իր հարաբերությունները պահպանելով, Արևմուտքին թույլ չտալ մանևրել տարածաշրջանում:
-------------------
ԵԽԽՎ զեկուցաբերներն Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության կապակցությամբ իրենց վերջին զեկույցում կրկին անդրադարձել են քաղաքացիների դեմ հալածանքների թեմային:
ԵԽԽՎ-ի զեկուցաբերներից Սեր Ռոջեր Գեյլն այս կապակցությամբ ասել է. «Ցավալի ու զարմանալի է, որ Իլհամ Ալիևի իշխանությունը կորոնավիրուսը որպես միջոց է ծառայեցնում իր քաղաքական ընդդիմադիրների դեմ»:
ԵԽԽՎ-ի մեկ այլ զեկուցաբեր Ստեֆան Շեննաքն էլ հայտարարել է. «Ադրբեջանի նախագահի նոռուզյան ուղերձը, որտեղ այդ երկրի քաղաքական ընդդիմադիրները ներկայացվել են որպես «հինգերորդ շարասյուն», ոչ-ժողովրդավարական հայտարարություն է համարվում»:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 170 կալանավորների այդ թվում հայտնի մեկ հոգևորականի ներում շնորհելու մասին հրամանագիրը:
Իլհամ Ալիևի որոշումը տեղավորվում է կորոնավիրուսի տարածմանն ուղղված քայլերի շրջանակում: Համաձայն այդ հրամանագրի ներում է շնորհվել 65-ից վեր տարիք ունեցող և հիվանդությամբ տառապող կալանավորներին, որոնց մեջ է գտնվում ազերի հայտնի հոգևորական Սեյեդ Ֆարամիզ Աբբասովը: