Ապրիլ 13, 2020 00:54 Asia/Yerevan

Բարև Ձեզ «Մի գավաթ անդորր» հաղորդաշարի հարգարժան ունկնդիրներ։ Գոյություն ունեն իրավիճակներ, երբ մարդու համար ավելի լավ է լռություն պահպանել, քան ինչ-որ բան ասել:Այսօր խոսելու ենք այդ թեմայի շուրջ։Եթերում դուք կլսեք հոգեբան Իրինա Ծատուրյանի խորհուրդներն այդ մասին։ Ընկերակցեք մեզ։Խոսափողի մոտ Արտույտ Զոհրաբյանն է ։

Հարգելի բարեկամ հավանաբար պատահել է, երբ դուք հայտնվել եք անհարմար իրավիճակում՝ այն պատճառով, որ ասել եք մի բան, ինչի համար անմիջապես զղջացել   եք և հասկացել, որ ավելի լավ կլիներ, չասեիք։

Ի՞նչ անել այսպիսի դեպքերում՝ լռե՞լ, թե պատասխանել: Լռելը երբեմն իրոք կարող է ոսկի լինել: Ահա կյանքի  այնպիսի պահեր, երբ իրոք, անհարմարությունից խուսափելու համար՝ օգտակար է լռելը:

Հոգեբանները գիտեն նաև այս հարցի պատասխանը և առաջարկում են ելք նման դժվար ու տհաճ իրավիճակից:
 

Այժմ ներկայացնում ենք  իրավիճակներ, որոնց դեպքում ավելի լավ է  լռել։

. Երբ դուք կարող եք վիրավորել ինչ-որ մեկին,սակայն դա որևէ կերպ լուծում չի տա ծագած խնդրին

Եթե դուք գիտակցում եք, որ այն, ինչ հիմա ձեր մտքին է, ընդամենը ձեր սեփական տեսակետն է տվյալ իրավիճակի հանդեպ, ապա ավելի լավ է լռել, քանի որ զգացմունքային ու նեղացկոտ մարդիկ (իսկ ձեր զրուցակիցը գուցե և այդպիսին է) լարված իրավիճակում չեն կարող ընդունել ուրիշի տեսակետը:

Ավելի լավ է՝ փորձեք իրավիճակը վերլուծել ինքներդ ձեր մեջ, հետևություններ անել և լուծումներ փնտրել, այլ ոչ թե ձեր տեսակետը  պարտադրեք դիմացինին:

. Երբ  Ձեզ հարցնում են«Տեսքս շատ վա՞տ է կամ զգեստս սիրո՞ւն  և նման հարցեր»

Սովորաբար այս հարցերը երկու պատասխան են ենթադրում: Առաջինը՝ գոնե քաղաքավարությունից դրդված փորձել համոզել զրուցակցին, որ դա այդպես չէ: Երկրորդ՝ ասել ճշմարտությունը, ինչպիսին էլ, որ դա լինի: Սակայն երկու ելքն էլ հաջող չեն, քանի որ առաջին դեպքում նա վատ տեսքով կարող է գնալ աշխատանքի կամ հանդիպման, իսկ երկրորդ դեպքում կարող է շատ տխրել: Այնպես որ, այս դեպքում միանշանակ ամենալավ տարբերակը լռելն է:

. Զրուցակիցը հատուկ փորձում է Ձեր մեջ բացասական էմոցիաներ արթնացնել

Այսպես իրենց պահում են պասիվ-ագրեսիվ մարդիկ, ովքեր, թվում է, առանձնապես ոչինչ չեն անում, սակայն իրենց պահվածքով ու գործողություններով հանում են քեզ հունից, իսկ հետո էլ մեղադրում են, թե իբր դու ես ամեն ինչ սկսել:

Եթե այսպիսի մարդիկ քննադատում են ձեզ կամ արտահայտում իրենց հեղինակավոր կարծիքը, հարկավոր է լսել նրանց և պատասխանել շատ զուսպ ու հակիրճ՝ ձեր իրական վերաբերմունքը ձեր մեջ պահելով, և միայն ասել, որ դուք հաշվի եք առնում նրա տեսակետը:

. Երբ զրուցակիցը վրդովված է, և ձեր պատասխանն էլ ավելի կբարկացնի նրան

Մինչև «վրդովված» մարդուն որևէ բան ասելը, թույլ տվեք, որ նա դուրս թափի իր բարկությունը, արտահայտվի, իսկ երբ հանդարտվի, ավելի հանգիստ ձևով արտահայտեք ձեր կարծիքը: Ցանկացած փորձ անել այն պահին, երբ նրանից ագրեսիա է դուրս հորդում, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, և անգամ ամենատրամաբանական դատողությունները նրա կողմից միանգամայն հակառակ ձևով կընկալվեն:

Այժմ լսենք հոգեբան Իրինա Ծատուրյանին․․․

Հետևյալ իրավիճակների դեպքում ավելի լավ է լռել

. Երբ զրուցակիցը փորձում  է Ձեզ ավելի բարկացնել

Կան մարդիկ, ովքեր ի վիճակի են հունից հանել անգամ ամենահանգիստ մարդուն: Եթե զգում եք, որ բարկությունը ձեր մեջ էլ ավելի է մեծանում, սրտխփոցն արագանում է, ձեռքերը քրտնում են… պարզապես լռեք, հակառակ դեպքում այն ամենը, ինչ կասեք այդ բարկացած պահին (իսկ դուք հաստատ լավ բաներ չեք ասի), հետագայում կօգտագործվի հենց ձեր դեմ: Ինքներդ քեզ զսպելը դժվար գործ է, բայց ոչ անհնար:

. Երբ ինչ-որ մեկը փորձում է ծաղրել Ձեզ

Իհարկե այդպիսի վերաբերմունքը չափազանց տհաճ է: Մեծամասամբ այդպիսի դեպքերում, երբ իրենց վրա բառերով հարձակում են գործում՝ մարդիկ չեն դիմանում: Այդ պատճառով, այդպիսի դեպքերում փորձեք դադարեցնել խոսակցությունը, երբ տեսնում եք, որ զրուցակցի միակ նպատակը՝ ձեր պատասխան ռեակցիան է, ինչպիսին էլ որ այն լինի: «Պրոֆեսիոնալ ծաղրողները» կարող են ձեր դեմ օգտագործել ձեր ցանկացած պատասխանը: Միակ ռեակցիան, որ նրանք չեն ցանկանում ստանալ ձեզնից, արհամարհանքն է: Այնպես որ, հաճույք մի պատճառեք նրանց և ուշադրություն մի դարձրեք ձեզ հունից հանելու նրանց փորձերին:

. Երբ  Ձեզ ներգարվում են մի զրույց մեջ,որի թեման ձեզ համար անհասկանալի է

Կան մարդիկ, որոնք փորձում են զրուցել այնպիսի թեմաներով, որոնցից իրենք գլուխ են հանում, իսկ զրուցակիցը՝ ոչ: Դա յուրատեսակ միջոց է սեփական ինքնագնահատականը բարձրացնելու և զրուցակցին նսեմացնելու  համար: Մյուս տարբերակն էլ այն մարդիկ են, ովքեր իրենց միշտ ճիշտ են համարում, և որոնց գրեթե անհնար է համոզել ինչ-որ բանում:

Մարկ Տվենն ասում էր՝ երբեք մի վիճեք հիմարների հետ: Դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք կտրորեն ձեզ իրենց մեծ փորձով:

. Երբ Ձեր արձագանքն ավելի կուժեղացնի անցանկալի պահվածքը

Ամենաակնառու օրինակն այս դեպքում երեխաների հիստերիկաներն են: Այս կերպ նրանք փորձում են իրենց վրա հրավիրել մեծերի ուշադրությունը, իսկ հետո սկսում են էլ ավելի մեծ հիստերիկա բարձրացնել: Երբ երեխան ընկնում է և գրեթե ոչ մի վնասվածք չի ստանում, սկսում է կամացուկ տզզալ՝ ուշադրություն դարձնելով ձեր ռեակցիային: Եթե դուք իրար եք խառնվում և վախեցած վազում եք գրկելու ու հանգստացնելու նրան, կամացուկ տզզոցը միանշանակ վերածվում է բարձր հեկեկոցի: Իրականում շատ մեծահասակներ իրենց պահում են ճիշտ և ճիշտ փոքր երեխաների պես:

Երբ Ձեզ մոտ չափազանց ուժեղ են բացասական էմոցիաները

Եթե դուք Ձեզ վատ եք զգում էմոցիոնալ առումով՝ Ձեզ պարտավորված մի զգացեք խոսել մարդկանց հետ: Բացասական էմոցիաները կարող են շատ լուրջ ազդել այն բանի վրա, ինչ բարձրաձայնում եք և այդ ժամանակ զրույցը ուղղակի բացասական երանգներ կստանա։

***

Այն ինչ խորհուրդ են տալիս  հոգեբանները սեփական բարեգործության մասին լռելն է: Բարեգործությունը շատ հազվադեպ երեւույթ է այս աշխարհում ու հենց այդ պատճառով էլ այն պետք է պահպանել ինչպես լույսի հատիկ: Մի պարծեցեք ձեր բարի գործերով: Թե չէ հպարտությունն անմիջապես կտեսնի ու կխլի այդ ամբողջ բարիքը, որը ստեղծվել էր ձեր բարեգործության արդյունքում:

Հոգեբանների կարծիքով՝ երկրորդ բանը, որոնց շուրջ պետք է լռել դա ապագա ծրագրերն են: Դրանց մասին մի խոսեք այնքան ժամանակ, քանի դեռ այդ ծրագրերը չեն իրականացել: Մեր ծրագրերն ու մտահղացումները ոչ միայն կատարյալ չեն, այլեւ բազմաթիվ թույլ տեղեր ունեն, ինչի հետեւանքով էլ շատ խոցելի են:

Ինչպես տեսնում եք, հոգեբանների այս խորհուրդները շատ պարզ են, իսկ նկարագրված իրավիճակները՝ ծանոթ գրեթե բոլորիս: Այնպես որ, դրանց մասին հիշելն ու կիրառելը առօրյա կյանքում բոլորովին էլ դժվար չի լինի:

Եղեք առողջ ու երջանիկ։