Ելք դեպի լույս 453
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նահլ սուրայի 73 և 74-րդ այաներ
وَيَعْبُدُونَ مِنْ دُونِ اللَّهِ مَا لَا يَمْلِكُ لَهُمْ رِزْقًا مِنَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ شَيْئًا وَلَا يَسْتَطِيعُونَ
فَلَا تَضْرِبُوا لِلَّهِ الْأَمْثَالَ إِنَّ اللَّهَ يَعْلَمُ وَأَنْتُمْ لَا تَعْلَمُونَ
Նրանք պաշտում են այնպիսի չաստվածների, որոնք երկնքներում ու երկրում որևէ իշխանություն չունեն և անկարող են (որևէ գործ անել):
Աստծուն հավասար ոչ մեկին մի դասեք: Նա գիտի ամեն բան և դուք չգիտե
Այս այաներն ասում են, որ անհավատներն ու կռապաշտները սկսեցին հավատալ կուռքերին, որովհետև մտածում էին, որ դրանք ազդեցիկ են : Դա այն դեպքոմ, երբ մարդու ամենակարևոր խնդիրը նրա ապրուստի միջոցն է: Մարդը բարիքներ է ստանում երկնքից, հողից ու հանքերից: Եվ դրանցից ոչ մեկը կուռքերի ձեռքերում չեն: Կուռքերն անկարող էակներ են, որ չունեն կամք: Սակայն կռապաշտները պաշտում էին կուռքերին: Իսկ կռապաշտությունն այն իրողության ապացույցն էր, որ մարդիկ չգիտեին ճշմարտությունը և իրերին մեծ արժեք էին տալիս ու նրանց հավասար դասում Աստծուն: Երբեմն նրանք նույնիսկ Աստծուն որպես թագավոր , իսկ կուռքերին որպես իշխաններ էին պատկերացնում:
Այս այաներից սովորում ենք
1. Միայն Աստված է դերակատար մարդու ապրուստի միջոցը հայթհայթելու գործում: Ուրիշը չունի նման զորություն:
2. Կարծրամտությունը շատ մարդկանց անհավատության պատճառն է: Իսկ տգիտությունն անհավատության նշան է:
3. Աստծո հատկությունները չպետք է համեմատենք նրա արարածների հատկությունների հետ: Ընդհանրապես, ոչինչ չի կարելի նմանցնել նրան: Քանզի Աստված անեզր ու անսահման է:
Նահլ սուրայի 75 և 76-րդ այաներ
ضَرَبَ اللَّهُ مَثَلًا عَبْدًا مَمْلُوكًا لَا يَقْدِرُ عَلَى شَيْءٍ وَمَنْ رَزَقْنَاهُ مِنَّا رِزْقًا حَسَنًا فَهُوَ يُنْفِقُ مِنْهُ سِرًّا وَجَهْرًا هَلْ يَسْتَوُونَ الْحَمْدُ لِلَّهِ بَلْ أَكْثَرُهُمْ لَا يَعْلَمُونَ
وَضَرَبَ اللَّهُ مَثَلًا رَجُلَيْنِ أَحَدُهُمَا أَبْكَمُ لَا يَقْدِرُ عَلَى شَيْءٍ وَهُوَ كَلٌّ عَلَى مَوْلَاهُ أَيْنَمَا يُوَجِّهْهُ لَا يَأْتِ بِخَيْرٍ هَلْ يَسْتَوِي هُوَ وَمَنْ يَأْمُرُ بِالْعَدْلِ وَهُوَ عَلَى صِرَاطٍ مُسْتَقِيمٍ
Աստված ձեզ համեմատելու համար բերում է մի գերու օրինակը, որ ոչ իշխանություն ունի և մի (հավատացյալ) մարդու, ով մեր շնորհներով ողողված լինելու համար դրանք գաղտնի կամ բացահայտ բաշխում է: Միթե՞ այս երկու մարդիկ հավասար են: Ոչ, Փառք Աստծո: Բայց մարդիկ մեծ մասամբ չգիտեն:
Աստված ձեզ որպես օրինակ ցույց է տալիս նաև երկու մարդկանց, որոնցից մեկը ծնվել է համր և անկարող է որևէ բան անել, բեռ է իր տիրոջ համար և ոչ մի գործ չի կարող անել: Իսկ մյուս մարդը բարիք է գործում,և գնում է արդարության ճանապարհով: Միթե այս երկուսը նման են իրար:
Ինչպես ասացինք, անհավատներն Աստծուն որպես թագավոր էին ներկայացնում, իսկ կուռքերին` իշխաններ: Այս այաները ներկայացնում են մեկ այլ առակ` ազատ և ստրուկ մարդկանց համեմատության մասին: Առակում ազատ մարդն ունի հարստություն , որից մի մասը նվիրում է ուրիշներին: Իսկ ստրուկը չունի անգամ կամքի իրավունք: Ուրեմն ինչպե՞ս կարող է նա ուրիշներին օգուտ բերել: Այս առակը խոսում է այն մասին, թե Աստված ինչպիսի դիրք ունի արարչագործության մեջ: Աստված բոլոր արարածների տերն է ու բոլոր արարածները նրան են ենթարկվում: Մեկ այլ տեղ Աստված կուռքերին ներկայացնում է խուլ ու համր մարդկանց օրինակը, ովքեր ոչ կարող են հասկանալ ուրիշների կարիքները և ոչ էլ պատասխանել նրանց: Այլ խոսքով դրանք մարդկանց համար ոչ մի օգուտ չունեն: Իսկ Աստված լսում է մարդկանց ցանկությունները և կարող է իր արդարության հիման վրա հրաման արձակել: Աստծո ճանապարհն ուղիղ է և հեռու ամեն տեսակ մոլորությունից: Ճշմարիտ ճանապարհ, որը լուսավոր է և մարդուն դեպի իր նպատակն է առաջնորդոմ, առանց նրան մոլորեցնելու:
Այս այաներից սովորում ենք
1. Կրոնական հարցերը մարդկանց ներկայացնելու համար պետք է օգտվել առակներից:
2. Աստծո ճանապարհը չափավոր ճանապարհ է և զերծ ծայրահեղոթյունից: Սա ճշմարիտ ճանապարհն է:
Նահլ սուրայի 77-րդ այա
وَلِلَّهِ غَيْبُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ وَمَا أَمْرُ السَّاعَةِ إِلَّا كَلَمْحِ الْبَصَرِ أَوْ هُوَ أَقْرَبُ إِنَّ اللَّهَ عَلَى كُلِّ شَيْءٍ قَدِيرٌ
Աստված ծանոթ է երկրի ու երկինքների գաղտնիքներին: Վերջին դատաստանի օրը մի ակնթարթի նման է գալու, կամ ավելի արագ, որվհետև Աստված ամենակարող է:
Այս այան ասում է. Եթե դուք տիրապետում եք երկնքի ու երկրի գաղտնիքների մի մասին, իմացեք, որ շատ բաներ հեռու են ձեր աչքերից: Դուք չեք կարող պատկերացնել թե աշխարհում ինչեր կան: Մահից հետո դուք բոլորդ դեպի Աստված եք վերադառնում ու նա բոլորին վերակենդանացնում է: Բոլոր մարդիկ կանգնում են նրա արդար դատաստանի առջև:
Այս այայից սովորում ենք
1. Աստված ոչ միայն գիտի գաղնիքը, այլ նրա տերն է և ոչնիչ նրա տիրույթից դուրս չէ:
2. Երկիրն ու երկինքն ունեն և' ներքին և' արտաքին գաղտնիքներ, որոնցից Աստված տեղյակ է: Իսկ դատաստանի օրը Աստված մարդկանց ներկայացնում է արարչագործության բովանդակությունը:
Աստված Ձեզ պահապան