Ապրիլ 26, 2020 05:01 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նահլ սուրայի 97-րդ այա

مَنْ عَمِلَ صَالِحًا مِنْ ذَكَرٍ أَوْ أُنْثَى وَهُوَ مُؤْمِنٌ فَلَنُحْيِيَنَّهُ حَيَاةً طَيِّبَةً وَلَنَجْزِيَنَّهُمْ أَجْرَهُمْ بِأَحْسَنِ مَا كَانُوا يَعْمَلُونَ 

Ով բարիք է գործում և միևնույն ժամանակ հավատացյալ է, /այր թե կինվայելելու է երջանիկ կյանք և ստանալու է վարձատրություն` բարի գործերի համար:

Այս կարճ այան Ղուրանի առանցքային այաներից է, որը վերաբերում  է աշխարհում և հանդերձյալ կյանքում հավատացյալների կյանքին: Այն ասում է , որ Աստծո մոտ ամենակարևոր արժեքը հավատքն է, անկախ մարդու սեռից: Այան ասում է, որ հավատացյալ տղամարդիկ ու կանայք Աստծո մոտ հավասար են և սեռը ոչ մի կապ չունի հավատի հետ: Թեև բոլոր մարգարեները եղել են տղամարդ, սակայն մարգարեությունը պատասխանատու գործ է, որի համաձայն` մարգարեն շփվում է բոլոր մարդկանց հետ: Այդ գործը կանանց  հնարավորությունների մեջ չի մտնում:  Այն պետք  է անեն տղամարդիկ: Սակայն հավատքի ճանապարհին կանանց համար որևէ սամանափակություն չկա: Որպես օրինակ, Մարիամն այնքան մոտեցավ Աստծուն, որ ընտրվեց Աստծո կողմից: Իսկ Զահրան այնպիսի բարձունքի հասավ, որ նմանվեց իմամ Ալիին: Իհարկե միայն հավատքը բավարար չէ, որպեսզի մարդը կատարելագործվի: Շատ կարևոր է անել բարի գործ: Բարի գործ անելը չի սահմանափակվում մի քանի գործով: Յուրաքանչյուր գործողություն, որն արվում է  բարի նպատակով, համարվում է  բարեգործություն, ինչքան էլ որ այն փոքր թվա: Այնուհետև այան ասում է. "Նա, ով հավատացյալ է և բարիք  է գործում, աշխարհիկ կյանքում մաքուր կյանք է վարում: Իսկ նման մարդուն Աստված չի թողնում, որ մոլորվի: Հանդերձյալ կյանքում նույնպես Աստված իր գթությամբ վարձատրելու է նրան: Որովհետև Աստված պատժում է  ըստ մարդու գործի և վարձարում նրա արածից ավելի շատ:"

Այս այայից սովորում ենք

1 .Աստծո մոտ տարիքը, սեռը, ազգը և հասարակական դիրքը նշանակություն չունեն:

2. Անհավատ մարդն այս աշխարհում զրկված է կյանքից: Նա նման է մեռած մարդու, որովհետև իսկական ճշմարիտ կյանքը պատկանում է  իսկական հավատացյալներին:

 

Նահլ սուրայի 98-րդ այա

فَإِذَا قَرَأْتَ الْقُرْآنَ فَاسْتَعِذْ بِاللَّهِ مِنَ الشَّيْطَانِ الرَّجِيمِ

Երբ Ղուրանը կարդաս, Աստծուց խնդրիր որ քեզ ազատի շանթահար Սատանայի թակարդից:

Թեև այս այան դիմում է իսլամի մարգարեին, սակայն պարզ է, որ այն դիմում է  բոլոր հավատացյալներին:  Այան ասում է , յուրաքանչյուր բարի գործ պետք  է ունենա նաև բարի նպատակ: Օրինակ` Ղուրանի ընթերցանությունը կարող է բարի լինել, կամ լինել ցուցամոլության համար: Հնարավոր է նաև, որ մարդը կարդա Ղուրանը և այն սխալ մեկնաբանի: Ղուրանի ընթերցանության ժամանակ մարդը պետք է հեռու լինի բոլոր բացասական հետևանքներից ու մոտ լինի Աստծուն: Նա նաև պետք է հրաժարվի բոլոր անտեղի նախապաշարումներից, որովհետև դրանք թույլ չեն տալիս, որ մարդը ստանա Ղուրանի բարիքները:

Այս այայից սովորում ենք

1. Մարդը պետք  է զգույշ լինի սատանայի վտանգից, նույնիսկ այնպիսի սուրբ գործում, որ Ղուրանի ընթերցումն է:

2. Սատանայի չարիքներից պաշտպանվելու համար պետք է ապավինենք Աստծուն և նրանից օգնություն խնդրենք:

Նահլ սուրայի 99 և 100-րդ այաներ

إِنَّهُ لَيْسَ لَهُ سُلْطَانٌ عَلَى الَّذِينَ آمَنُوا وَعَلَى رَبِّهِمْ يَتَوَكَّلُونَ

إِنَّمَا سُلْطَانُهُ عَلَى الَّذِينَ يَتَوَلَّوْنَهُ وَالَّذِينَ هُمْ بِهِ مُشْرِكُونَ

Նա(սատանան) որևէ իշխանություն չունի հավատացյալների վրա, ովքեր իրենց հույսն Աստծո վրա են դնում:


Նա իշխանություն ունի միայն նրանց վրա, ովքեր իրեն են որպես խնամակալ ընտրել և նրանց վրա,որ կուռքերին Բարձրյալին հավասար են դասում:

Այս այաներն ասում  են, որ թեև Սատանան փորձում է  հավատացյալներին առնել իր ազդեցության տակ, սակայն հավատացյաներն ապահով են լինելու Սատանայի դավերից: Այնուհետև այան ասում է. "Սատանան ազդում է  նրանց վրա, ովքեր կուռքերին Աստծուն հավասար են դասում և ընկնում են կռապաշտության ու անհավատության ճիրանների մեջ: Կամ  եթե մուսուլման են,  հետևելով Սատանային, մոլորվում են ճիշտ ճանապարհից: Նման մարդիկ սատանային համարում են իրենց բարեկամը և նրան ընդունում որպես իրենց առաջնորդ: Բայց դա Աստծո գործը չէ, որովհետև Աստված թույլ չի տվել, որ սատանան իշխի հավատացյալների վրա:"

Այս այայից սովորում ենք

1. Սկզբում Սատանան մարդկանց վրա իշխանություն չի ունեցել: Մարդիկ իրենք են նման հնարավորություն ստեղծել:

2. Իսկական հավատացյալները թույլ չեն տալիս, որ Սաանան ազդի իրենց վրա: Իսկ դրա համար անհրաժեշտ է,որ հավատքն ամուր լինի, քանի որ այն մարդուն կպաշտպանի Սատանայից:

Աստված Ձեզ պահապան