Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում կանդրադառնանք այս երկու տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին,այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների կողմից խաղաղության բանակցություններին ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցության կարևորմանը, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը և Միխայիլ Սահակաշվիլու Ուկրաինայի փոխվարչապետ նշանակվելու հարցը չեղյալ հայտարարվելուն:
ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մայիսի 5-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
«Ողջույնի խոսքից հետո Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ մասնավորապես ուղղված կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանը և արտակարգ դրության պայմաններում դատական իշխանության բնականոն, անխափան և շարունակական աշխատանքի ապահովմանը՝ գերակա համարելով հանրային առողջությունը:
Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և ներկայացրեց Իրանում առկա վիճակը համավարակի պայմաններում՝ նշելով, որ երկրում մի քանի տասնյակ հազարի հասնող վարակված անձանց 80%-ն արդեն իսկ ապաքինվել է:
Կողմերը հույս հայտնեցին, որ համավարակը շուտով կլքի ամբողջ աշխարհը, և մարդկությունը հնարավորություն կունենա վերադառնալ իր բնականոն կյանքին:
Հանդիպմանը քննարկեցին դատական իշխանությանը վերաբերող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Առանձնակի կարևորվեց հարևան երկու երկրների դատական մարմինների արդյունավետ համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
-----------------------
Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացման ավարտին՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ընթացքում:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է. «Ես օրերս եմ հեռախոսազրույց ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ. մեր երկու երկրներն ունեն շատ լավ հարաբերություններ, դրանք դինամիկ զարգանում են»:
Օրերս Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը գոհունակություն էին հայտնել, որ չնայած հաղորդակցության ոլորտում ժամանակավոր սահմանափակումներին, երկու երկրները շարունակում են առևտրատնտեսական համագործակցությունը:
---------------------
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020 թվականին:
Այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության 2019թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացմանն ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Սուրեն Պապիկյանը:
Նախարարը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև իրականացվող ծրագրերին, մասնավորապես նշել է. «Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են Իրան-Հայաստան 400 կՎտ էլեկտրահաղորդման գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ավարտել շինարարությունը, բայց ցավոք կորոնավիրուսով պայմանավորված այս տարվա մեկնարկն այնքան էլ խոստումնալից չէր. հույս ունենք, որ նախանշված ժամկետում կկարողանանք աշխատանքներն ավարտին հասցնել»:
Պապիկյանը, անդրադառնալով Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ասել է. «Արդեն իսկ ունենք պատվիրված նախագիծ՝ Ագարակ-Քաջարան ճանապարհի վերակառուցման և թունելի կառուցման համար: Այդ աշխատանքներն իրականացնելու է մրցույթում հաղթած իտալական ընկերությունը. այս տարի կառուցման աշխատանքները կսկսեն»:
--------------------------
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ-ի հակամարտության շուրջ տարվող խաղաղության բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այդ երկրի ԱԺ-ում ասաց. «Բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցությունն արդյունավետ կլինի: Դա մինչ օրս հնարավոր չի եղել, սակայն բանակցային գործընթացում չափազանց ազդեցիկ է լինելու»:
Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Երևանի իշխանություններն ընդգծել են խաղաղության բանակցություններին ԼՂ-ի ներկայացուցիչների մասնակցության հարցը: Դա ի տես այն բանի, որ Ադրբեջանը դեմ է դրան: Իլհամ Ալիևի կառավարությունն ընդգծում է, որ խաղաղության ԼՂ-ի հայերի մասնակցության դեպքում բանակցություններին պիտի մասնակցեն նաև ԼՂ-ի ազերիների ներկայացուցիչները:
--------------------------
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման վերջին փուլում է գտնվում և առաջիկա երկու ամիսների ընթացքում կներկայացվի հանրությանը:
«2019 թվականի հուլիսի 16-ին ընդունված որոշման համաձայն ազգային այդ փաստաթուղթը պիտի մշակվեր մեկ տարվա ժամանակահատվածում, որի հետ կապված գործընթացը դանդաղել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով»,-նշված է հայտարարության մեջ:
Հայաստանի ազգային նոր ռազմավարության մշակումը ներքին ու արտաքին տեսակետից մեծ նշանակություն ունի: Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը հիմնված է լինելու ծրագրավորման և ազգային անվտանգության երաշխիքների ստեղծման վրա և որոշիչ դերակատարություն է ունենալու արտաքին քաղաքականության, ռազմական, տնտեսական ու հասարակական հարցերի, էներգետիկայի ապահովման, առողջապահական սպասարկումների և տեղեկատվական քայլերի հետ կապված տարբեր բաղադրիչ տարրերի դեպքում: Այս կապակցությամբ ուշագրավ կետը նոր ռազմավարության մշակման հարցում ԼՂ-ի դերակատարությունն է: Ըստ երևույթին Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման ուղղությամբ խորհրդակցություն է կատարվել 23 տարբեր պետական կառույցների, ԼՂ-ի պաշտոնական կառույցների և Սփյուռքի ներկայացուցիչների հետ:
---------------------------------
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանում սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ։
----------------------------------
Ուկրաինայի խորհրդարանական մի պաշտոնատար առանց անդրադառնալու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն Ուկրաինայի կառավարության կազմում պաշտոն տալու կապակցությամբ մանրամասնությունների, ասաց. «Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն նշանակելու հարցը բացառված է, սակայն Ուկրաինայի նախագահն արդեն իսկ համագործակցում է վրացի քաղաքական գործչի հետ»:
Այս կապակցությամբ Մոսկվայում տպագրվող «Իզվեստիա» օրաթերթը հղում կատարելով Դեյվիդ Արխամիային գրեց.«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն աջակցող «Ժողովրդի ծառայության մեջ» կուսակցության խմբակցության նախագահը հայտարարել է, արդեն հստակ է, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին բարեփոխումների հարցով Ուկրաինայի փոխվարչապետ չի նշանակվելու»:
Նա հավելել է. «Մենք Ռադայում ունենք բավարար ձայներ որպեսզի որոշում կայացնենք Սահակաշվիլու փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ, սակայն իմ տեղեկությունների համաձայն այլ լուծում է առաջարկվել և նախագահ Զելենսկին արդեն իսկ սկսել է համագործակցել Միխայիլ Սահակաշվիլու հետ»:
Չնայած բոլոր հովանավորություններին Ուկրաինայի իշխանությունները չեն պարզաբանել, թե Միխայիլ Սահակաշվիլին ո՞ւր և ի՞նչ պաշտոնի է նշանակվել: Փորձագետներն ընդգծում են, որ եթե Ուկրաինան որևէ պաշտոնի նշանակի Սահակաշվիլուն Վրաստանի հետ այդ երկրի հարաբերությունները մեծ թափով խաթարվելու են:
Սա առաջին անգամ չէ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այդ երկրի և Ուկրաինայի միջև լարվածության պատճառ է դառնում: Նույնը տեղի ունեցավ նրանից հետո, երբ Սահակաշվիլին հեռացավ Վրաստանի նախագահի պաշտոնից: Սահակշվիլին, որ իրեն միաժամանակ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացի է ներկայացնում մի առ ժամանակ մել մասնակցում է Վրաստանում կամ Ուկրաինայում կայացող ընտրություններին և այդպիսով աղտոտում է փոթորկում է երկու երկրի քաղաքական միջավայրը: Դա ի տես այն բանի, որ Վրաստանի գլխավոր դատախազը երկու տարի առաջ իշխանության չարաշահման և օրենքը խախտելու կապակցությամբ մեղադրանք առաջադրեց արևմտամետ այս քաղաքական գործչին, որի արդյունքում Սահակաշվիլին երեք տարվա ազատազրկման դատապարտվեց: Վրացի սկանդալային քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին 2013 թվականին հեռացվեց իշխանությունից, որից հետո Ուկրաինա ապաստանեց: Ուկրաինայում Պետրո Պոռոշենկոյի նախագահության շրջանում Սահակաշվիլին մի անգամ Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայի նահանգապետ նշանակվեց, սակայն երկու տարի անց հեռացվեց այդ պաշտոնից և զրկվելով ուկրաինական քաղաքացիությունից այդ երկրից արտաքսվեց: Փորձագետները համոզված են, որ այս վայրիվերումները պատճառ են դարձել, որ Միխայիլ Սահակաշվիլին անվստահելի քաղաքական գործիչի համբավ ձեռք բերի: