Ողջույն բարեկան-212
Բարի հանդիպում հարգարժան բարեկամներ։ Ձեզ մաղթում ենք գարնանային հաճելի երեկո։ Մայիսի 14-ին Իրանում նշվեց պարսից լեզվի պահպանության և պարսից գրականության մեծանուն պոետ՝ Հաքիմ Աբուլղասեմ Ֆիրդուսու հիշատակի օրը։ Ֆիրդուսու Շահնամեն թանկարժեք գոհարի նման փայլում է և համարվում թանկարժեք քարերի մի ուրույն գանձարան, որն իր մեջ ընդգրկում է իրանցիների ցանկությունները, երազանքները, պատմական սխրանքներն ու ջանքերը, մի ողջ ժողովրդի իմաստությունը, գիտելիքները, արվեստը, բարոյական և մշակութային նորմերը։
Ես կերտեցի փառքի մի գործ իմ աշխարհում հայրենի,
Այսուհետև ամեն հետնորդ ինձ արժանի գովք կանի:
Ո՛չ, չեմ մեռնի, թեկուզ անցնեն դար ու դարեր անքանակ,
Զի պտղաբեր խոսքի սերմեր ես ցանեցի երկնի տակ:
Եվ ամեն մարդ՝ ում մտքերը լուսավոր են և արթուն,
Միշտ իմ մասին լավ խոսք կասե, ինձ կպահե իր սրտում:
«Շահնամե»–ից