Մայիս 24, 2020 03:20 Asia/Yerevan

Այսօր մեր մուսուլման հայրենակիցները նշում են Ֆեթրի բարեբաստիկ տոնը։Ռամազանը պահքի ու առաքինության ամիսն է, որի ավարտին նշվում է Ֆեթրի տոնը: Ռամազանը սիրելի ամիս է յուրաքանչյուր մուսուլմանի համար: Նրանք ամեն օր երեկոյան շնորհակալություն են հայտնում Աստծուն` իրենց շնորհած բարիքների համար: Ֆեթրի տոնի ժամանակ մարդիկ մեծ շուքով նշում են Աստծո կողմից իրենց պահքի ընդունումը:

 Անուշաբույր ու կաթնաթույր, Տեր իմ, Դու ես արարել ինձ,

Գեղահասակ, նման բարդու ու նոճու ես արարել ինձ,

Բայց այնպես Էլ չհասկացա, աշխարհի ճոխ այս խնջույքում,

Ո՜վ նկարիչ արարչագործ, թե ինչու՞ ես արարել ինձ:

 

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,

Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,

Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,

Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:

                                                                             Խայամ

 

Իրանական օրացույցում մայիսի 17-ը նշվում է որպես Օմար Խայամի հիշատակի օր:

Գիտնական, մաթեմատիկոս , փիլիսոփա , աստղագետ, բժիշկ և բանաստեղծ,Օմար Խայամն իր ողջ կյանքը նվիրեց տիեզերքի գաղտնիքների բացայատմանը և այդ կապակցությամբ բազմաթիվ հարցերի պատասխանները գտնելուն:Ջալալյան օրացույցը, որն այսօր համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ու ամենաճշգրիտ օրացույցներցի մեկը, կազմվել է այս իրանցի գիտնականի կողմից:Չնայած Օմար Խայամն իր կենդանության օրոք հռչակված էր որպես մաթեմատիկոս և աստղագետ, սակայն այսօր ախարհը նրան ճանաչում է իր քառյակներով: Նրա քառյակները մեծ ժողովրդականություն են վայելում ոչ միայն  պարսկալեզու այլ ամբողջ աշխարհի ժողովուրդների շրջանում: