Հունիս 07, 2020 03:13 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան տիկնայք ու պարոնայք, տատիկներ ու պապիկներ, մեր շատ սիրելի ունկնդիրներ: Ջերմ-ջերմ զգացումներով ողջունում ենք մեր մշտական, նվիրված ու հավատարիմ ունկնդիրներին:Եթերում «Ողջույն բարեկամ» հաղորդաշարն է:

Ինձ պատիվ է, որ գութ հայցող ես քո մուրացիկը լինեմ,

Եվ անձնուրաց իմ կամքով գամ, քո ստրուկն ու գերին լինեմ:

Քո զայրույթից հողմացրիվ ու խռովքդ տանող լինեմ

Եվ աղեղից լարված նետին անզուգական թիրախ լինեմ:

 

Տիրոջ ցուցմունքից բացի, ուրիշ ի՞նչ ճամփով գնաս,

Նրա գովքը ասելիս ինչպե՞ս անխոս դու մնաս,

Ամեն մի մաղթանքը քո, նրա գովքն է արժանի,

Ով իմ ընկեր, դե արթնացի՛ր, հերիք է քնած մնաս:

 

Այսօր մեր հաղորդման էջը բացեցինք լուսահոգի Իմամ Խոմեյնիի քառյակներով: Դժվար է մեկ մարդու մեջ տեսնել և՛ հեղափոխական խոշոր գործչի, կրոնական խորաթափանց մտածողի, և՛ հուզառատ բանաստեղծի: Իմամ Խոմեյնին 16-18 տարեկանից է տարվել քնարերգությամբ:Իմամ Խոմեյնիի գազելներն ու քառյակներն ընթերցելիս համոզվում ես, որ նա և՛ երևելի բանաստեղծ է, և՛ կրոնի՝ միաստվածության ու հանդերձյալ աշխարհի քաջ գիտակ: Խոմեյնին ձգտում է դեպի վեր, դեպի բարձրյալը՝ Արարիչը: Սկիզբ առնելով նյութական աշխարհից՝ նրա ստեղծագործությունները խորանում են հոգևորի, երկնայինի մեջ: