Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական կյանքին ու նաև Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի ընդունած որոշմանը:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիանիի հանձնարարությամբ նախարարի գլխավոր խորհրդական Մոհամմեդ Ալի Ֆարահնակիանը այցելել է Իրանում Հայաստանի դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ։ Այս մասին հաղորդվում է Facebook-ում դեսպանության էջում։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երրորդ բարձրվոլտային գծի կառուցման վերսկսման եւ Հայաստան «Սանիր» ընկերության մոտ 100 աշխատակիցների գործուղման հարցը։
Տեղի է ունեցել նաեւ գազի/էլեկտրաէներգիայի փոխանակման մասին համաձայնագրի նախագծի շուրջ նախնական բանակցությունների, ինչպես նաեւ փոխնախարարների մակարդակով էներգետիկայի ոլորտում խնդիրների լուծմանն ուղղված առցանց հանդիպման անցկացման քննարկում։
-------------------------------
«Մեզ համար Հայաստանը հոյակապ հնարավորություն է, եւ հաշվի առնելով, որ «Արաս» ազատ գոտին եզակի հնարավորություն ունի մեծացնելու առեւտուրը այս երկրի եւ Եվրասիայի երկրների հետ՝ մենք հույս ունենք, որ կառավարությունը կփորձի օգտվել այս հատուկ հնարավորությունից», հայտարարել է Իրանի ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Ղոլամռեզա Անսարին, փոխանցում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող «Արաս» ազատ գոտին ահռելի ներուժ ունի, որն անհրաժեշտ է օգտագործել: Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը «Արաս» ազատ գոտու համար հոյակապ հնարավորություն է ստեղծել, որը կարող է դա օգտագործել եվրասիական երկրների շուկա դուրս գալու համար:
-------------------------------
Հայաստանի հանրապետության վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներով՝ 2020 թվականի առաջին չորս ամիսներին Իրանի և Հայաստանի երկկողմ առևտրի արժեքը կազմել է 101 միլիոն դոլար ՝ մի փոքր գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում իրականացված առևտրի ծավալին:
Ինչպես հաղորդում է ԻԼՆԱ լրատվական գործակալությունը, թեև այս տարի ապրիլ ամսին Իրանից Հայաստան ներմուծումների ծավալը 13 տոկոսով զիջել է անցած տարվա նույն ժամանակահատվածում իրականացված ներկրումների ծավալին, բայց այս տարի մարտ ամսի համեմատ, 70 տոկոս աճ է արձանագրել:
Այս ամիս Հայաստանից դեպի Իրան իրականացված արտահանումների ծավալը կազմել է 8 միլիոն 800 հազար դոլար, ինչը 2019 թվականի ապրիլ ամսվա համեմատությամբ 3.4, իսկ այս տարվա մարտ ամսի համեմատ 52 տոկոս աճ է արձանագրել:
Այս փոփոխությունները վկայում են կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակությունների աստիճանաբար վերացմանը զուգահեռ երկու երկրի միջև առևտրի վերականգնման մասին:
------------------------------
Հայաստանի խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորները պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների առաջնորդներն ու արտախորհրդարանական որոշ քաղաքական ուժեր քննադատելով կորոնավիրուսի կանխման և դրա դեմ պայքարի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քաղաքականությունը պահանջել են կառավարության հրաժարականը: Միևնույն ժամանակ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել են իրենց դեմ շանտաժի դիմելու մեջ:
Երկու շաբաթ տևած ժողովրդային ընդվզման արդյունքում Սերժ Սարգսյանի իշխանությունը կործանած և երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը հստակ քաղաքականություն է վարում:
Թվում է, որ Հայաստանի 45-ամյա վարչապետը հենց սկզբից նպատակադրել էր քաղաքական ասպարեզից հեռացնել ընդդիմադիր կուսակցություններին ու քաղաքական գործիչներին և նրանց փոխարինել այսպես կոչված արևմտամետ ուժերով:
Չի կարելի կասկածել, որ քաղաքականության մեկ մասը թելադրվում է Հայաստանից դուրս գտնվող շրջանակների կողմից: Հայաստանի վարչապետին նաև իրենց խորհուրդներն են թելադրում երկու տասնամյակ առաջ Հայաստանում իշխանությունից զրկված ու լուսանցքում հայտնված քաղաքական գործիչներ: Այս միջոցին նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի համար, որը նաև ունեցել է Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավորի դերակատարությամբ հանդես գալու փորձը ակնհայտորեն մեծ նշանակություն ունի քաղաքական ասպարեզից ընդդիմադիր ուժերի կրճատումը:
Իր իշխանության հիմքերն ամրապնդելուց հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց նաև իրեն հավատարիմ ուժերին իշխանության բերել նաև ԼՂ-ում: Այդուհանդերձ տրված խոստումների չիրագործվելու պատճառով Հայաստանում ժողովրդային բողոքի ալիք է ծավալվում, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների քանակը պակսում է:
-----------------------------
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ինքը երբեք չի խորշել անմիջապես Ադրբեջանի ժողովրդին դիմելուց: Նա չբացառեց, որ եթե Ալիևի հետ երկխոսությունն, ի վերջո, չստացվի, ինքը կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ:
ՀՀ իշխանությունների քաղաքականությունը դրված է խաղաղության հիմքի վրա: Հայաստանի Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի հակադրություն Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների:
ՀՀ վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր ունի սեփական ժողովրդին բացատրելու, թե 15 տարվա ընթացքում այդ ռազմաշունչ տրամաբանության ու հայեցակարգի արդյունքն ինչու չի երևում:
Փաշինյանը հերթական անգամ կրկնեց Ադրբեջանի նախագահին ուղղված իր կոչը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել ու հրապարակային համաձայնել իր առաջարկած տարբերակի հետ, այն է՝ ԼՂ-ի լուծման համար առաջարկվող բանաձևը պետք է ընդունելի լինի ՀՀ, ԼՂ-ի ու Ադրբեջանի ժողովրդի համար:
-----------------------------
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի հիմնական շեշտադրումներին։
---------------------------------
ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը: Միջնորդությունը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ընդունվեց 87 «կողմ» ձայնով: Քվեարկությանը չմասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
Գագիկ Ծառուկյանը նաև մեղադրվում է պետությանը խոշոր չափերով ֆինանսական վնաս պատճառելու մեջ:
--------------
Վերջին տարիներին Սիոնիստական ռեժիմը հետապնդում է իր արտաքին քաղաքականության ռազմավարական փոփոխությունները՝ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում և փորձում է այնպես ձևացնել, որ Հայաստանի ներքին և միջազգային խնդիրների կարգավորումը հնարավոր է Թել Ավիվի հետ հատկապես տնտեսական ոլորտում, հարաբերությունների ընդլայնմամբ:
2017 թ. Սիոնիստական ռեժիմի ստրատեգիական ուսումնասիրությունների մի կենտրոն մի հոդված հրապարակեց «Հարավային Կովկասում Իսրայելի նոր մոտեցումը» խորագրով: Այդ հոդվածում Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային համագործակցությունների ժամանակի նախարար Ցակի Հանգբիի այցը Հայաստան կարևոր քայլ է բնութագրվել երկկողմ հարաբերությունների բարեփոխման ուղղությամբ: Հանգբին անվտանգության ոլորտում հանճար է համարվում, ով մեծ փորձ ունի նաև միջուկային ոլորտում: Սակայն Հայաստանում նրա ներկայությունը և երեք պայմանագրերի ստորագրումը նախադրյալներ էր պահանջում, որն է Իսրայել-Հայաստան առևտրային պալատի բացումը: Այդպիսով Հայաստանի պետայրերի մոտ ենթադրություն առաջացավ որ սիոնիստները կարող են իրենց փրկիչը լինել և Հանգբիի այցը Հայաստան կատարելագործեց այդ պլանը:
Իսրայել-Հայաստան առևտրային պալատի ստեղծումը քարոզչական քայլ էր , որը փակեց Հայաստանի մի շարք պաշտոնատարների աչքերը իրողությունների վրա: Այդպիսով հրեական լոբբին կարողացավ ներթափանցել Հայաստանի տարբեր կառույցներում և պայմաններ ստեղծվեցին Հայաստանում Սիոնիստական ռեժիմի ստրատեգիական նպատակների իրագործման համար:
Առևտրային այդ պալատի գործունեությունը շատ թույլ էր և պալատն իր աշխատանքն սկսելով, Երևան-Թել Ավիվ առևտրային կապերը նվազեցին:
Ղարաբաղում Սիոնիստական ռեժիմի ներկայությունն անապահով կդարձնի Հարավային Կովկասը: Որովհետև Կովկասում շիաներն ու իսլամիստները խիստ զգայուն են Ղարաբաղի հարցով և մյուս կողմից Սիոնիստական ռեժիմին Պաղեստինը բռնազավթող և իսլամ աշխարհի թշնամին են համարում: Այդ երկուսի համադրումը կարող է շատ թանկ արժենալ Երուսաղեմը զավթող ռեժիմի, ինչպես նաև Հայաստանի համար:
Մյուս կողմից ԻԻՀ ոչ միայն որպես տարածաշրջանային դերակատար, այլև որպես միջազգային ուժ, չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների ավելանալու նկատմամբ: