Ողջույն բարեկամ-219
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք հուլիսյան հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ Ձայնի հայերեն Ռադիոժամը, Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։
Ամառային երեկո
Ամռան գիշերվա երկինքն աստղալի,
Յուր հսկայական վըրանի ներքո
Գրկած շարքերը բարձր լեռների,
Պատմում է երկրին մեծությունն Աստծո։
Եվ բարիքներով լցված-լիացած
Երկիրն ունկնդիր երկնքի ճառին,
Քնելուց առաջ խոնարհ, երկյուղած
Փառաբանում է մեծազոր տերին։
Եվ փառք են տալիս իմ շուրջը բոլոր,
Ամեն մի տերև, ամեն շընչավոր..
Հով․ Թումանյան
***
Հարգելի բարեկամներ մինչ կայքէջային պտույտին անցնելը հիշեցնենք,որ Իրանում հուլիսի 5-ից դիմակ կրելը պարտադիր է:
«Ցանկացած վայրում, որտեղ ենթադրվում է մարդկանց կուտակում, պարտադիր պետք է կրել դիմակ: Դիմակ կրելը պարտադիր է հուլիսի 5-21-ը»,- հայտարարել է նախագահ Ռոհանին՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում այս ժամանակահատվածը կերկարաձգվի:
Իրոք ծանր պայմաններ են տիրում։ Եկեք միմյանց հանդեպ հոգատար լինենք և սոցիալական պատասխանատվություն կրենք: Հարգենք սոցիալական հեռավորությունը, դիմակ կրենք և հնարավորինս խուսափենք մարդաշատ վայրերից,այսպիսով բոլորս կկարողանանք ապահովել նախ մեր և ապա մեր շրջապատի առողջությունը: