Հուլիս 18, 2020 10:04 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնց գլխավորում էր հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը:

 

Ինչպես կարելի էր գուշակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխանակվող կոշտ հռետորաբանությունը հանգեց կողմերի միջև պատերազմի: Հուլիսի 12-ին հրադադարի պայմանների խախտմամբ տարածաշրջանը մխրճվել է մի պատերազմում, որին տարածաշրջանի պետություններից ու ժողովուրդներից առավել ձգտում են օտար պետությունները:

----------------------------------

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածությանը՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին երկու կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով:

Նա ասել է.«Իրանը վերահաստատում է այդ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը»:

Մամուլի ասուլիսում Մուսավին հայտարարեց նաև Թեհրանի պատրաստակամության մասին՝ երկարաժամկետ համաձայնագրեր կնքել այլ բարեկամ երկրների հետ: Անդրադառնալով թշնամիների կողմից Իրանի համապարփակ գործակցության հասցեին հնչեցրած հայտարարություններին նա հավելել է.«Այս հարձակումները միանշանակ արտաքին ծագում ունեն և այս առումով հակահեղափոխական խմբավորումների գործողությունները պարզ են բոլորին»:

Դրան զուգահեռ իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում, Իրանի արտգործնախարարն ընդգծեց Թեհրանի պատրաստակամությունը ՝ երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:

 

Ադրբեջանական և հայկական ուժերի միջև տեղի ունեցած բախումներից հետո, Մուհամմադ Ջավադ Զարիֆն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի  ԱԳՆ Էլմար Մամեդյարովի և ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մանացականյանի հետ: Զարիֆը կողմերին խորհուրդ է տվել զսպվածություն ցուցաբերել և սկսել բանակցել՝ վեճերի խաղաղ կարգավորման համար: Նա նաև հայտնել է Իրանի   պատրաստակամությունն աջակցելու այդ հարցում:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության անդրադարձել է նաև Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարը: Մահմուդ Վաեզին նշել է, որ խնդրի քաղաքական կարգավորումը, կողմերի շահերը հաշվի առնելով և տարածքային ամբողջականությունը պահպանելով, միակ ելքն է այս ճգնաժամից:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային բախումը սպառնում է երկու երկրների շահերին ու տարածաշրջանի կայունությանը և մտահոգության տեղիք է տալիս», - երեքշաբթի երեկոյան Թվիթերում գրել է Մահմուդ Վաեզին:

նա հավելել է. «Իրանը պատրաստ է միջնորդել  Բաքվի և Երևանի միջև, հաշվի առնելով նախկինում ունեցած նմանատիպ փորձը»:

-------------------------------

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվելուց հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես են եկել հայտարարությամբ։

Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը  ողջունել են ռազմական գործողությունների նվազումը և կոչ են արել կողմերին ՝ բոլոր ջանքերը գործադրել շարունակելու դեէսկալացիան:

Համանախագահները կողմերին կոչ են արել ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:

Համանախագահները նաև շեշտը դրել են խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության վրա:

Միևնույն ժամանակ համանախագահները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաստատումը`անցկացնելու բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարևորագույն ասպեկտների ուղղությամբ որքան հնարավոր է շուտ և կարևորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, երբ իրավիճակը թույլ կտա։

-------------------------------

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հնչեցրած սպառնալիքը՝ հրթիռակոծելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի և մտքի ճգնաժամի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնացել էր Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

-------------------------

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններին և լարվածության առաջացման դրդապատճառներին:

----------------------------------

Վերջին օրերին զարգացումների ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Էլմար Մամեդյարովին ազատել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից», – ասվում է փաստաթղթում:

Մամեդյարովը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի ապրիլից: Արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը։ «Ջեյհուն Բայրամովին նշանակել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար», – ասվում է համապատասխան կարգադրության մեջ: Բայրամովը կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականից։

Հիշեցնենք որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային կերպով քննադատել էր Էլմար Մամեդյարովին:

--------------------------------------

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրետակոծման հետևանքով Ադրբեջանի բանակի մի գեներալի ու գնդապետի զոհվելը առթել է ադրբեջանցիների զայրույթը:

Այն դեպքում, երբ Ալիևի կառավարության հետ կապված ԶԼՄ-ները հայտնում են վերադաս մարմինների հրահանգները անտեսելու հետևանքով Ադրբեջանի բանակի երկու բարձրաստիճան պաշտոնյաների սպանվելու մասին, Ադրբեջանի ժողովուրդը խիստ զայրացած է: Իրականում ադրբեջանցիները ակնկալում են, որ Բաքվի կառավարությունը վերջ տա Ղարաբաղյան երկարատև հակամարտությանը:

Այդ պատճառով էլ, Բաքվի հազարավոր բնակիչներ, քաղաքի տարբեր շրջաններում հանրահավաք են անցկացրել: Հանրահավաքների մասնակիցները Հայաստանի դեմ պատերազմում իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանի բանակին:

Իրականությունն այն է, որ ադրբեջանցիները կարծում են, որ Ալիևի կառավարությունը Իսրայելից գնած զենքերով ունի վիճելի տարածքները հետ վերցնելու կարողությունը: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ այս ենթադրությունն այնքան էլ ճիշտ չէ: Ադրբեջանցի զորայինների ավելի շատ թվով կորուստները և Ադրբեջանի ժողովրդի զայրույթը վկայում են այն մասին, որ ադրբեջանցի զորայինները հերթական անգամ չեն կարողացել Իսրայելից գնած զենքերն օգտագործել Հայաստանին ճնշելու համար:

Վերջին տարիների ընթացքում Բաքվի ԶԼՄ-ների բացահայտումների համաձայն, տարածաշրջանի անկախ երկրներին հարվածելու նպատակով, Իսրայելը  Բաքվին լրտեսական սարքեր և հնացած  զենքեր է վաճառել Իլհամ Ալիևի կառավարությանը:  Բաքվի կառավարությունը Հայաստանի դեմ այդ զենքերն օգտագործելու համար պետք է ունենա Սիոնիստական ռեժիմի թույլտվությունը: Այս իսկ պատճառով, անակնկալ բախումների ֆոնին, Իլհամ Ալիևի կառավարությունը չի կարող օգտագործել այս ռեժիմից գնած զենքերը:

Այն դեպքում, երբ տարածաշրջանի որոշ անկախ պետություններ հակամարտող կողմերին զսպվածության են հրավիրել, արևմտյան որոշ պետություններ հատկապես ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որպես ՄԻՆՍԿ-ի համանախագահներ այս կապակցությամբ ոչ մի հստակ դիրքորոշում չեն որդեգրել: Այն դեպքում, երբ Իրանի պաշտոնյաները իրենց պատրաստակամությունն են հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու համար և ՌԴ-ն նույնպես անընդունելի է համարել տարածաշրջանի անվտանգությանն սպառնացող լարվածությունները և կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարի կանոններին, տարածաշրջանի որոշ երկրներ ինչպես Թուրքիան ու Կիպրոսը ողջունելով այս պատերազմի բռնկումը քայլեր են վերցրել հակամարտության կողմերից մեկին աջակցելու համար: Քանի դեռ տարածաշրջանի կառավարություններն ու ժողովուրդները ակնկալում են, որ հնարավորինս շուտ մարի պատերազմի կրակը և տարածաշրջանում հաստատվի խաղաղություն:

--------------------------