Հուլիս 19, 2020 11:09 Asia/Yerevan

Բարի հանդիպում hարգարժան բարեկամներ: Ջերմ-ջերմ զգացումներով ողջունում ենք մեր մշտական, նվիրված ու հավատարիմ ունկնդիրներին:Եթերում Ողջույն բարեկամ հաղորդաշարն է:

Արևելյան կողմն աշխարհիԽաղաղությո՜ւն թող ըլլա…

Ո՛չ արյուններ, քրտինք հոսին

Լայն երակին մեջ ակոսին.

Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա:

                 Դ.Վարուժան    

*** 

 

Այսօր Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։     Վարդավառը ցնծության, երգ ու պարի տոն է` ողողված վարդերով, ծաղիկներով ու ջրով:Այս օրը սովորաբար հատկապես երիտասարդները, ժամեր շարունակ ուրախ կատակներով, ճիչ ու աղմուկով ջուր են ցողում միմյանց վրա:Բացառությամբ այս տարի  համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով փորձել ենք խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:Առողջություն և զգոնություն ենք մաղթում բոլորիս:

Շնորհավորում ենք Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի՝ վարդավառի կապակցությամբ։ Հատկապես շնորհավորում ենք նրանց ում անվանակոչության տոնն է այսօր։Վարդուհի, Վարդանուշ, Նվարդ, Ալվարդ, Սիրվարդ, Պայծառ, Վարդգես, Վարդերես շնորհավոր ձեր տոնը ։ Բոլորիդ մաղթում եմ բարձր տրմադրություն և հոգու ջերմություն։