Հուլիս 25, 2020 12:04 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիայի և Կովկասի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, այդ թվում Իրան-Հայաստան հարաբերություններին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

 

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան  Աբբաս Զոհուրիին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները նույն արդյունավետությամբ կշարունակվեն։

Դեսպան Զոհուրին շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար, ընդգծել Հայաստանի ու Իրանի պատմամշակութային խորը անցյալի ու առկա ջերմ հարաբերությունների մասին եւ վստահություն հայտնել, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են Հայաստանում իրենց պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գտնվող իրանցի դատապարտված ու կալանավորված անձանց պահման պայմաններին եւ այլ հարցերին։

Նախարար Բադասյանը դեսպանին խնդրել է իր ջերմ խոսքերը փոխանցել COVID-19-ից տուժած իրանցի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում

-----------------------------

Հուլիսի 14-ին տեսակապի միջոցով տեղի ունեցավ հերթական հանդիպում-քննարկումը ՀՀ Լոռու մարզի և ԻԻՀ Մազանդարան նահանգի ներկայացուցիչների միջև: Հայկական կողմից բանակցությունները վարեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, իսկ իրանական կողմից՝ փոխնահանգապետ Հասան Խեյրիյանփուրը: Հեռահար քննարկմանը նաև մասնակցեցին կողմերի այլ պատասխանատու պաշտոնյաներ:

Գ. Մարկոսյանն իր իրանցի գործընկերոջը տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, մարզի մի շարք գործարարների մասնակցությամբ, և ստեղծվել են անհրաժեշտ պայմանները գործնական քայլերի իրականացման համար:

Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ ներդրումների, առևտրային փոխշահավետ համագործակցության հաստատման և գործարար կապերի խթանման մի շարք հարցեր:

Պայմանավորվածություն ձեռքբերվեց համավարակի տարածման վտանգի նվազման դեպքում իրականացնել կողմերի պատվիրակությունների փոխայցելություններ, լրագրողական խմբերի գործուղումներ՝ քույր մարզերի արտադրական և զբոսաշրջային ներուժի բացահայտմանն ուղղված տեսանյութերի պատրաստման նպատակով:

-----------------------------------

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը չի կարողանա կոտրել հայ ժողովրդի վճռականությունը և ստիպել չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բելառուսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում:

Փաշինյանը, անդրադառնալով համարվակի հետևանքով տարբեր ոլորտներում առաջացած դժվարություններին, նշեց՝ ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը:

ՀՀ վարչապետը նաև նշեց Եվրասիական տնտեսական միությունը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը, ցույց տվեց, թե որքան կարևոր դեր է խաղում անդամ երկրների կյանքում:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն հայտնեց Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, հույս հայտնեց, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքներ կարագացվեն՝ անդամ բոլոր պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա:

-------------------------------------

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

---------------------------------------

Իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթին անդրադարձելէ հայ-ադրբեջանական սահանին վերջին լարվածությունների  ֆոնին էներգետիկ նախագծերի նշանակությանը:

Իրանցի փորձագետը գրում է. «Տավուշի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխադարձ հրետակոծման համեմատաբար ծանր պայմաններում, Բաքվի պաշտոնյաները և լրատվամիջոցները լայն քարոզչություն են տարածել հակամարտության վրա էներգետիկ գործոնի ազդեցության վերաբերյալ, որպեսզի Արևմտյան կառավարությունների զգայունությունը գրավեն հօգուտ Ադրբեջանի Հանրապետության և ի վնաս Հայաստանի:

Այս քարոզչությունում հատկապես շեշտը դրվում է հակամարտության վայրում գտնվող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Սուփսա և Հարավային գազային միջանցքի, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և Բաքու-Թբիլիսի ճանապարհի վրա, որոնք  ազդեցիկ գործոններն են այս հակամարտության վրա:

Բաքվի ԶԼՄ-ները և պաշտոնատար անձինք շեշտում են, որ Ադրբեջանի տնտեսական զարկերակն անցնում է Տավուշի մարզով և որ հայկական բանակը փորձում է գրավել  այդ տարածաշրջանը:

Հասկանալի է, որ այս քարոզչությունը նպատակ ունի արևմտյան կառավարությունների զգայունությունը բարձրացնել և հատկապես Միացյալ Նահանգներին, Բրիտանիային և Սիոնիստական ​​ռեժիմին համոզել՝ աջակցել Ադրբեջանին և դատապարտել Հայաստանին: Սակայն, չնայած Բաքվի իշխանությունների սպասումներին, արևմուտքցիները չեզոք և անարժեք դիրքորոշում դրսևորեցին և սիոնիստները իրենց սովորական նենգ ձևով նախընտրեցին լռել:

Փաստն այն է, որ դեպի Եվրոպա Ադրբեջանի նավթի և գազի արտահանելու կարողությունն այնպիսին չէ, որ արևմտյան կառավարությունները փոխեն են իրենց ավանդական և խորքային աշխարհաքաղաքական մոտեցումները և քաղաքական դիրքերը և  քրիստոնյա Հայաստանի և մուսուլման Ադրբեջանի հակամարտության միջև հօգուտ Ադրբեջանի դիրքորոշում ընդունեն:

Տարածաշրջանում ադրբեջանական նավթագազային զարկերակների նշանակությունը կարևոր է միայն Ադրբեջանի կառավարության համար և արևմուտքցիները և սիոնիստները գիտեն, որ Բաքուն, անկախ Արևմուտքի և Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքական դիրքերից, պարտավորվել է նավթ և գազ վաճառել Եվրոպային և սիոնիստներին: Եվ այս հաճախորդները պարտավոր չեն նավթ և գազ ստանալու համար, արտոնություններ տալ Բաքվին:

Հարկ է նշել, որ հիմնականում Տավուշում վերջին հակամարտության մեջ նավթի և գազի գործոնը ներառված է միայն Ադրբեջանի վերլուծության և քարոզչության մեջ և այնքան էլ իրական չէ: Գրում է իրանցի փորձագետը:

-----------------------------

Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ուժերի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական բախումները մեկ անգամ ևս ի չիք դարձրին հույսերը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև միջազգային մակարդակում ՝ տարածքային վեճերի խաղաղ կարգավորման համար:

Այս բախումները  մեկ անգամ  ևս ներկայացրեցին հակամարտության կողմերի սաստիկ տարաձայնությունը և  խորքային թշնամանքն ինչպես նաև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների միջնորդների անկարողությունը ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով:

Բախումները ավելացրել են նաև ծանր զենքերի օգտագործումը, երկու կողմերի սահմանամերձ տարածքների բնակիչների կյանքին սպառնացող վտանգը, և մտահոգությունները՝ կապված  տարածաշրջանում  նոր պատերազմ սկսվելու հետ:

Ներկա ռազմական հակամարտությունը ապացուցել է նաև ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների լիակատար անկարողությունը, որը 1997-թվականից համատեղ ղեկավարում են  ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը :

Որոշ փորձագետներ շեշտում են տարածաշրջանի երկրների ակտիվ ներկայությունը այս գործընթացում և համոզված  են, որ հայտարարությունները և սադրիչ գործողությունները, այդ թվում նաև Թուրքիայի կողմից, հանդիսանում են հակամարտության կողմերի միջև թշնամության խորացման պատճառներից մեկը: Ներկայումս Ադրբեջանի հասարակության մեջ կա հետևյալ  տեսակետը, որ չնայած Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ 30 ամյա բանակցությունները ապարդյուն են եղել ,  պետք է քայլեր ձեռնարկել հայկական ուժերի կողմից գրավված տարածքները գրավելու ուղղությամբ:

Որոշ փորձագետներ չեն ժխտել արևմտյան մի շարք երկրների և կառավարությունների ինչ որ դերը, ճգնաժամի ստեղծման գործում պատճառաբանելով, այդ երկրների շարունակական միջամտությունը աշխարհի տագնապահար  տարածքներում, ներառյալ Խորհրդային Միության նորանկախ հանրապետությունների մեջ: