Հուլիս 26, 2020 07:41 Asia/Yerevan

Բարի հանդիպում սիրելի ունկնդիրներ: Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։

Հա՛յր Ամենայնի,

Տե՛ր իմ՝ Դու Միակ,

որ Տիեզերքում ես ու Տիեզերքն ես Դու,

Տու՛ր ինձ զորություն,

 Հոգուս ու մարմնիս՝ լույս ու ջերմություն,

 Սեր ու բարություն,

Դեպ Քե՛զ դառնալու կամք, իմաստություն:

*** 

Հարգելի ունկնդիրներ ինչպես գիտեք ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային ինտենսիվ հակամարտության վերջին զարգացումների մասին դուք կարող եք տեղեկանալ մեր կայքի միջոցով։Այժմ առաջարկում ենք ուղեկցել մեզ կայքէջային պտույտի ընթացքում։