Օգոստոս 01, 2020 18:02 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ հարգարժան տիկնայք ու պարոնայք, տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ, մեր շատ սիրելի բարեկամներ: Շնորհակալություն Ձեզ, որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին: Եթերում հայերեն ռադիոժամն է: Սիրով ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը:

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Եվ աշխարհն ասես դառնում է քոնը։

Կյանքը փոխվում է ու գեղեցկանում։

 

Եթե ձմեռ է-զգում ես գարուն,

Եթե մշուշ է, մուժ ու մառախուղ-

Զգում ես արև ու մաքուր երկինք։

Եթե ծարավ ես-

Թվում է հենց նոր պաղ ջուր խմեցիր

Վճիտ աղբյուրից։

 

Միայն երկու բառ՝

Բարի հանդիպում․․․

Այդ երկու բառում սիրտ կա և ծով բարություն,

Այդ երկու բառում ՝ հոգատարություն ու փաղաքշանք

Եվ կա դարերի խորքից մեզ հասած Սրբազան օրհնանք։

Բարի հանդիպում մեր լավ բարեկամ։

 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

 

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio