Ողջույն բարեկամ-224
Բարի հանդիպում սիրելի ունկնդիրներ։ Շնորհակալություն ձեզ որ ամառային այս երեկոյան ձեր հոգու դռները բացել եք հայերեն ռադիոժամի առջև։ Ուրախ ենք, որ ստեղծվել է հետաքրքիր բարեկամական կամուրջ, որի օգնությամբ թեկուզ եթերում շփվում ենք միմյանց հետ և ամենակարևորը ջերմություն փոխանցում միմյանց։
Առաջին անգամ աշխարհում տեսած
Իմ առավոտն է այնտեղ մնացել,
Նա, որ բուրում էր իբրև ցորեն հաց
Եվ բուրում իբրև գարնան հող ու ցել...
Եվ մնացել է առաջին անգամ
Աշխարհում տեսած իմ աղբյուրն այն ջինջ,
Որից զրնգուն ու անապական
Եվ որից պայծառ չտեսա ոչինչ։
Եվ մնացել է լուսեղեն մի ամպ,
Եվ մնացել է այնպիսի մի ձյուն,
Որ իր բարությամբ ու արդարությամբ
Նման էր այնպես մանկության աստծուն։
Վ․Դավթյան
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio