Առողջ սնունդը և ընտանիքի առողջությունը
Թանկագին բարեկամներ մեր այսօրվա զրույցի թեման սննդի առողջությունն է և նրա կապը ընտանիքի առողջության հետ: Ընկերակցեք մեզ:
Մարդկանց առողջության հարցում սնունդը կարևոր դեր ունի: Սննդամթերքի սպառման, ընդունման, մարսման, փոխանցման և հեռացման գործընթացը, ինչի արդյունքում մարմինը ստանում է անհրաժեշտ սննդանյութը և ապահովվում է ֆիզիկական առողջությունը կոչվում է սնուցում կամ սնվել: Հետևաբար, սննդի կատարյալ ու հագեցված ծրագիրը առողջության մակարդակը բարձրացնելու և հիվանդությունները կանխելու հիմքն է համարվում: Չնայած որ ներկայումս սննդամթերքի ու սնուցման մոդելների մասին բարձրացել է հասարակությունների գիտության ու իրազեկվածության մակարդակը, սակայն մեծամասամբ գիտելիքների բարձր մակարդակը չի ապահովում ճիշտ կենսակերպը, փաստն այն է, որ քիչ չեն այն վնասակար սննդանյութերը, որոնք գիտակցաբար օգտագործվում են մարդկանց կողմից:
---
Կատարված վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ներկա դրությամբ մեծահասակների՝ 15-64 տարեկանների 45 տոկոսը ավելորդ քաշ ունեն կամ գեր են: Դժբախտաբար մեծ թվով երեխաներ նույնպես տառապում են գիրությամբ: Անցյալի համեմատությամբ, մեր օրերում նստակյաց կյանքը, մարդկանց մոտ մեծացրել է տարբեր հիվանդությունների ռիսկերը: Տապակած, աղի և սառեցված սննդի, տարբեր պահածոների, չափազանց քաղցր սննդի, արագ պատրաստված սննդամթերքի, գազավորված քաղցր ըմպելիքների, ոչ բնական հյութերի, մսով պատրաստված և ճարպերով լի սննդի և այլ սննդամթերքի սպառումը նպաստել է հիվանդությունների դեմ մարմնի դիմադրողական ուժի նվազեցմանը և տարբեր հիվանդություններով տառապելու ռիսկերի մեծացմանը:
Սակայն կատարյալ առողջության համար անհրաժեշտ է առողջ սնունդ: Յուրաքանչյուր անձ պիտի հետևի առողջ սննդակարգի, որտեղ բավարար չափով ներառված են՝ ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները, վիտամինները, հանքանյութերը, ջուրը և սննդային մանրաթելերը: Աճելու և մարմնի բնական գործընթացը ապահովելու համար անհրաժեշտ են այդ սննդանյութերը և երբ ամեն մեկը բավարար չափով ներառված են լինում սննդակարգում, այն ժամանակ կարող ենք ասել, որ առկա է հավասարակշռված և ճիշտ սննդակարգ:
---
Ճիշտ սննդակարգի արդյունում առողջությունը շատ նշաններ ունի, որոնցից կարող ենք թվել՝ տարիքին համապատասխան քաշը և հասակը, մարմնի համապատսախան համադրությունը, առողջ մաշկը և մազերը, առողջ ու վարդագույն եղունգներ և աղիների կանոնավոր և կատարյալ մաքրումը, խնդիրների կատարյալ ու ճիշտ ընկալումը, համապատասխան հակազդեցությունը և հավասարակշռված անհատականությունը: Ի հարկե պիտի նաև հաշվի առնել այն խնդիրը, որ սննդանյութերի սպառման չափը և եղանակը նույնպես ազդում է անհատի առողջության վրա: Որպես օրինակ, սննդաբանները ասում են, որ չափից ավել մսամթերք օգտագործելը տարբեր քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում կամ B խմբի վիտամիններով հարուստ հացահատիկների սակավ օգտագործումը նպաստում է հոգեմտավոր հիվանդությունների՝ այդ թվում ագրեսիվության ու հոգեկան խանգարումների առաջացմանը:
---
Մեծ թվով մարդիկ համոզված են, որ մի շարք հիվանդությունները ինչպես՝ արյան բարձր ճնշումը, սրտանոթային հիվանդությունները և գիրությունը ժառանգական են: Չնայած որ ժառանգական ենթահողը մեծ նշանակություն ունի այդ կարգի հիվանդությունների առաջացման գործում, սակայն մասնագետների կարծիքով սպառվող սննդի տեսակը կարող է օգնել այս կամ այն հիվանդության ժառանգական ենթահող ունեցողներին՝ հեռու մնալ կամ ավելի ուշացնել ժառանգական հիվանդության առաջացումը: Տարբեր հետազոտություններից պարզվել է, որ գիրությունը, շաքարախտը, սրտի կաթվածը, ուղեղի կաթվածները, ոսկրային հիվանդությունները և տարբեր տեսակի քաղցկեղները կարելի է կանխել սննդակարգի բարելավման օգնությամբ:
Հետևաբար սննդակարգի բարելավման ճշգրիտ իմաստն է՝ օգտագործել մթերային բոլոր խմբերի սննդանյութերը, քչացնել աղի, ճարպերի և ճարպաթթուների օգտագործումը, սահմանափակել շաքարի օգտագործումը, օրվա ընթացքում ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն և լոբազգիներ, օգտագործել հացահատիկներ և հաց, սնունդ ընդունելու պահերը ավելացնել, օրվա ընթացքում կատարել մարզումներ: Այս ամենը բարձրացնելու են անհատի ֆիզիկական կարողությունները, նպաստելու են ծերության շրջանում նրա առողջությանը, նվազեցնելու են հիվանդությունների ռիսկերը, որը վերջին հաշվով նպաստելու է ընտանիքի ու հասարակության տնտեսական վիճակին: