Օգոստոս 22, 2020 16:48 Asia/Yerevan

Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկամներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Ձեզ մաղթում ենք օգոստոսյան հաճելի երեկո և բարձր տրամադրություն։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Ու միտք եմ անում․․․

Այնպես լիներ,որ աշխարհի

Բարի մարդիկ,

Ամեն գարնան շուշաններով ու վարդերով

Զարդարեին իրար կրծքեր։

Երջանկության երգը հնչեր ամենուրեք։

Խաղաղ ապրեր մարդն իր տանը,

Քաղցր երգեր հավքն իր բնում։

Մարդը մարդուն սիրեր այնպես,

Ինչպես մայրը՝ իր մանուկին,

Ինչպես լորը՝ իր ձագուկին։