Օգոստոս 30, 2020 07:31 Asia/Yerevan

Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Եթերում Իրանի Իսլամական հանրապետության ձայնի հայերեն ռադիոժամն է։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Այսօր իրանական մոհառռամ ամսվա տասներորդ օրն է՝ Հուսեյնական Աշուրայի օրը: Այս օրերին Իրանի փողոցներում ու հրապարակներում տեղի են ունենում սգո արարողություններ և մարդիկ մասնակցում են դրանց, հարգելով առոջաղապահական ցուցումները: Իրանի ողջ տարածքում բարձրացվել են սև դրոշներ, որոնց վրա գրված է իմամ Հուսեյնի անունը: Մարդիկ այս օրերին հիշում են իմամ Հուսյենի մարդկային արժանիքները և հավատքը: Սգո արարողությունների ընթացքում տարածվում է իմամ Հուսյենի այն ուղերձը, որն ասում էր. «Ով ժողովուրդ, Աստծու գիրքն ուղարկվել է մեզ և  առաջնորդությունը մեր մեջ է: Մենք ստացել ենք այդ  գիրքը և Աստված բարի է մեր նկատմամբ»:

 

Իմամ Հոսեյնի սգավորները Հոսեյնի Թասուայի և Աշուրայի օրերի ընթացքում սգո հանդիսություններ կազմակերպելով նշում են աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ զինակիցների, այդ թվում նրա եղբոր՝ Հազրաթ Աբոլֆազլի նահատակության տարելիցը:

Իմամ Հուսեյնը   և նրա զինակիցները նահատակվել են Քարբալայում ՝ լուսնային հիջրեթի 61 թ. Մուհառամ ամսի տասներորդ օրը:

Իսլամական Իրանի հավատացյալ ժողովուրդը Մուհառամ ամսվա ընթացքում և հատկապես Թասուայի և Աշուրայի օրերին, մասնակցում է  մզկիթներում ու հոսեյնիեներում կազմակերպվող սգո արարողություններին:

Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում մեր մուսուլման հայրենակիցներին և  աշխարհի բոլոր մուսուլմաններին: