Ողջույն բարեկամ-227
Բարև Ձեզ հարգարժան ունկնդիրներ։ Եթերում Իրանի Իսլամական հանրապետության ձայնի հայերեն ռադիոժամն է։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Այսօր իրանական մոհառռամ ամսվա տասներորդ օրն է՝ Հուսեյնական Աշուրայի օրը: Այս օրերին Իրանի փողոցներում ու հրապարակներում տեղի են ունենում սգո արարողություններ և մարդիկ մասնակցում են դրանց, հարգելով առոջաղապահական ցուցումները: Իրանի ողջ տարածքում բարձրացվել են սև դրոշներ, որոնց վրա գրված է իմամ Հուսեյնի անունը: Մարդիկ այս օրերին հիշում են իմամ Հուսյենի մարդկային արժանիքները և հավատքը: Սգո արարողությունների ընթացքում տարածվում է իմամ Հուսյենի այն ուղերձը, որն ասում էր. «Ով ժողովուրդ, Աստծու գիրքն ուղարկվել է մեզ և առաջնորդությունը մեր մեջ է: Մենք ստացել ենք այդ գիրքը և Աստված բարի է մեր նկատմամբ»:
Իմամ Հոսեյնի սգավորները Հոսեյնի Թասուայի և Աշուրայի օրերի ընթացքում սգո հանդիսություններ կազմակերպելով նշում են աշխարհի շիաների երրորդ առաջնորդ Իմամ Հոսեյնի և նրա հավատարիմ զինակիցների, այդ թվում նրա եղբոր՝ Հազրաթ Աբոլֆազլի նահատակության տարելիցը:
Իմամ Հուսեյնը և նրա զինակիցները նահատակվել են Քարբալայում ՝ լուսնային հիջրեթի 61 թ. Մուհառամ ամսի տասներորդ օրը:
Իսլամական Իրանի հավատացյալ ժողովուրդը Մուհառամ ամսվա ընթացքում և հատկապես Թասուայի և Աշուրայի օրերին, մասնակցում է մզկիթներում ու հոսեյնիեներում կազմակերպվող սգո արարողություններին:
Իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ ցավակցություն ենք հայտնում մեր մուսուլման հայրենակիցներին և աշխարհի բոլոր մուսուլմաններին: