Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (5)
Ողջույն Ձեզ հարգարժան ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի մեկ այլ համարը: Նախորդ հաղորդումների ընթացքում խոսեցինք Աքեմենյանների ժամանակաշրջանից մինչև Արշակունիների ժամանակաշրջանը Իրանի աշխարհագրական սահմանների մասին և անդրադարձանք աշխարհում Իրանի մշակութային ներազդեցությանը: Սասանյաններն իշխանության հասնելով, կարևոր ու որոշիչ փոփոխություն տեղի չունեցավ իրանցիների հրամանատարության սահմանում և ինչպես անցյալում Իրանը շարունակեց ղեկավարել
Այդ ժամանակաշրջանում Միջին Ասիայի իրանցիները, հատկապես Բուխարայում և Սամարղանդում բնակվող սողդիները իրանական քաղաքակրթությունից ներազդված Չինաստանի Թուրքստանում զբաղված էին առևտրական ու մշակութային գործերով: Այդ ժամանակաշրջանում Չինաստանի Թուրքստանն արտասահմանյան Իրանի մաս էր կազմում, որը տարածված էր մինչև Չինաստան:
Հակառակ Արշակունիների ժամանակաշրջանի, երբ հռոմեացիների հետ իրանցիների շփումը հաճախ ռազմական էր, Սասանյանների օրոք երկու քաղաքակրթությունների միջև հաստատվեցին գիտական ու մշակութային կապեր: Իրանի քաղաքներում բնակեցվեցին Հռոմի ռազմագերիները և հռոմեացի ճարտարագետներին վստահվեց հիմնաշենային օբյեկտների կառուցումը: Գիտական կենտրոններում, այդ թվում Ջոնդի Շափուրի հեղինակավոր համալսարանում աշխատանքի անցան հռոմեացի գիտնականները, հատկապես բժիշկները:
*********
Լուսնային հիջրեթի երկրորդ տասնամյակում սկսվեցին մուսուլմանների հարձակումները Սասանյան կայսրության արևմտյան սահմանների դեմ: Մթ. 651 թվականին Սասանյանների վերջին թագավորը պարտություն կրելով, կործանվեց այդ դինաստիան: Այդ կայսրության փլուզման գլխավոր պատճառներն էին պալատականների մոտ տիրող կոռուպցիան, անարդարության տարածումը և ժողովրդի դեմ բռնությունը:
Այդ ժամանակահատվածում իրանցիներին գերել էր իսլամի արդարատենչ ուսուցումների շունչը: Այնպես որ մուսուլմանների կողմից Իրանը զավթվելուց հետո, քաղաքակիրթ աշխարհում մեծացան իրանական ցեղախմբերի տեղաշարժերը: Իսլամի տարածման հետ միաժամանակ, աշխարհի հեռավոր ծագերում ևս ներկայություն ունեցան ակտիվ ու գործունյա իրանցիները:
Երբ արևմուտքում կործանվում էր հռոմեական կայսրությունը և Գերմանները, անգլոսաքսոններն ու սկանդինավյան վիկինգները եվրոպան հեռացրին համաշխարհային քաղաքակրթության կարավանից, իրանական ցեղերը իսլամական մշակույթով պահպանեցին համաշխարհային զարգացած մշակույթն ու քաղաքակրթությունը: Իսլամի ուսուցումներից օգտվելով նրանք թույլ չտվին արևելյան ու ասիական աշխարհն էլ արևմուտքի նման մխրճվի միջնադարի հետամնացության մեջ և հեռու մնա զարգացումից:
Մուսուլման արաբներն Իրանում ձեռնամուխ եղան մշակութային ոլորտում նորագույն կայսրության նախագծի իրագործման և իրանցիների համագործակցությամբ իրանաիսլամական մշակույթը տարածեցին հյուսիսից դեպի Թուրքստան և արևմուտքից մինչև Փոքր Ասիա և Իսպանիա: Ոչ-երկար դիմադրելուց հետո, իրանցիներն ընդունեցին իսլամը և քանի որ մշակութային տեսակետից առաջադեմ էին, իսլամական կայսրությունում ևս նվաճեցին վարչական, գիտական, հոգևոր և մշակութային ոլորտի պաշտոններ: Նրանք տարածվեցին այս կայսրությունում, որը տարածության տեսակետից հավասար էր Աքեմենյանների կայսրության:
Իրանցիները շուրջ 1000 տարի մրցակցել են հռոմեական կայսրության հետ, ուստի չեին կարող դյուրին ասպատակել հռոմեական կայսրության տիրակալության տակ գտնվող տարածքում: Սակայն իսլամական կայսրության հզորանալով, Փոքր Ասիայում և Եվրոպայում սահմանափակված հռոմեական կայսրությունը ռազմական ճնշման տակ մուսուլմաններին հանձնեց իր տիրակալության տակ գտնվող տարածքների մեծ մասը: Իսլամական բանակը հասել էր մինչև Բյուզանդիայի կայսրության դարպասները, սակայն տարբեր, այդ թվում պաշտպանական ամուր շինությունների պատճառներով չկարողացավ անցնել այդ դարպասներից:
***************
Չնայած մուսուլմանները չկարողացան Փոքր Ասիայում կործանել հռոմեական կայսրության տիրակալությունը, սակայն Սիրիան և Լիբանանն իրենց տիրակալության տակ վերցնելով, ճանապարհ բացեցին դեպի Միջերկրական ծով և այնտեղից միջոցներ ձեռք բերեցին Փոքր Ասիա ներթափանցելու համար, այդպիսով առաջին անգամ Արևելյան մի կայսրության հաջողվեց Իսպանիայի ճանապարհով հասնել Եվրոպա: Ի վերջո մուսուլմանների ձեռքն անցան հյուսիսային Աֆրիկան և Միջերկրական ծովի աֆրիկյան ափերը, որոնք երկար ժամանակ եղել են հռոմեական կայսրության տիրակալության տակ և այդպիսով այդ տարածքներում տարաածվեց իրանաիսլամական մշակույթն ու քաղաքակրթությունը:
Հետազոտողներն այն համոզման են, որ իսլամական գաղափարախոսությունը համաշխարհային իշխանության ձևավորման միտք տարածելով, համապատասխանել է իրանցիների բնավորության ու դաստիարակության, որոնք միշտ ձգտել են համատարած մշակույթի և ընդարձակ քաղաքականության:
Օմայանների խալիֆայությունը շատ արագ տարածվեց այդ ժամանակաշրջանի քաղաքակիրթ աշխարհում և հեռավոր Եվրոպայից ու Չինաստանից բացի իր տիրակալությանը ենթարկեց աշխարհի կարևոր շրջանների մեծ մասը:
Արաբ մուսուլմանների կողքին, իսլամը նոր դավանած իրանցիներն իրանաիսլամական մշակույթը տարածեցին Թուրքստանում, Փոքր Ասիայում և Իսպանիայում:
Լուսնային հիջրեթի երկրորդ հարյուրամյակից սկսյալ իրանցիների բարոյական ու ռազմական աջակցությամբ Օմայաններին հաջորդեցին Աբասյանները: Նրանց օրոք իրանցիներին հաջողվեց մշակութային, առևտրի և արվեստի ոլորտներում իսլամ աշխարհին ներկայացնել իրենց մշակույթը: Ուստի փորձեցին կարճ դադարից հետո, իսլամական նորագույն կայսրությունում վերականգնել իրենց պատմական դերը:
Ռաշեդինի խալիֆայության ժամանակաշրջանից, երբ մուսուլման արաբները նվաճեցին Ֆարսն ու Տիզբոնը, իրանցի մեծամեծները սկսեցին համագործակցել մուսուլման արաբների հետ, իսկ Աբբասյանների խալիֆայության շրջանում այդ համագործակցությունը զարգացավ վարչական, կրոնական, մշակութային և այլ ուղղություններով:
*************
Կարելի է ասել, որ իրանական ցեղերը մի կողմ դրեցին իրենց ավանդական կրոնը և ընդունեցին հագեցած ու ակտիվ իսլամը: Նրանք իրենց հարուստ քաղաքակրթության շնորհիվ հետզհետե տիրացան նախաիսլամական շրջանի առավելություններին: Աբբասյան խալիֆայության օրոք, որպես հարուստ և պանծալի մի հասարակություն իրանցիները նվաճեցին նախարարի, մտավորականի, արվեստագետի և խմբագրի կոչումը և աշխարհում տարածեցին իրանաիսլամական մշակույթը:
Խալիֆայության մայրաքաղաքը Դամասկոսից Բաղդադ փոխադրվելով, որի մոտ էր գտնվում Իրանի պատմական մայրաքաղաք` Տիզբոնը, Աբբասյան կայսրությունը հայտնվեց իրանաբնակ մի շրջանի կենտրոնում և ինչ-որ չափով ցեղային կապը խզվեց արաբների հետ: Այդ ժամանակաշրջանի կարևոր իրադարձություններից մեկն այն էր, որ իրանցիները կարողացան Սիրիա և Լիբանան երթևեկել: Այդ ճանապարհը իրանցիների վրա փակվել էր Սասանյանների օրոք: Այդպիսով իրանցիները ներկա էին ոչ միայն Միջագետքում, որտեղ վաղուց կենտրոնացած էին և իրենց քաղաքական կենտրոնն էր հանդիսանում, այլև առաջացել էին մինչև Միջերկրականի ափերը` Շամի շրջան: Օմայանների օրոք արաբների ծովուժի մեծ մասը իրանցի ծովագնացներ էին: Իրանցի այս ծովագնացները տեղակայվեցին Լիբանանի պատմական ափամերձ քաղաքներում , Սոր, Սեյդա և անգամ Միջերկրականի հարավային ափերում գտնվող Տրիպոլի քաղաքներում, որտեղ նկատի դարձավ իրանական ինքնությունը:
Ոմանք ենթադրում են, որ իրանցիները ծովագնացներ չեն եղել և միայն արևմուտքցիներն են տիրապետել այդ մասնագիտությանը: Սակայն գրավոր փաստերը, այդ թվում «Մոջամ Էլ-Բելդան» և «Ահսան Ալ-Թաղասիմ» արժեքավոր գրքերը վկայում են այն մասին, որ իսլամական շրջանի սկզբում իրանցիները եղել են հմուտ ծովագնացներ: Նախաիսլամական շրջանում իրանցի ծովագնացները գործունեություն են ծավալել Հնդկական օվկիանոսում, Կարմիր ծովում, Պարսից ծոցում և Օմանում: Իսկ հետիսլամական շրջանում ընդլայնվեց այդ ոլորտը և իրանցի ծովագնացներն առաջացան մինչև Միջերկրականի հարավային ափերը և Ջիբրալթարի նեղուց:
Իրանցիների իսլամ դավանելը ոչ միայն չթուլացրեց նրանց արժեքը, այլև պատիվ բերեց նրանց: Հետագային ևս եվրոպացիների տրամադրության տակ գտնվող Միջերկրականի հյուսիսային ափերից բացի, աշխարհի կարևոր և ստրատեգիական ափունքներում իր ուրույն տեղը գտան իրանցին և իրանական մշակույթը: