Սեպտեմբեր 12, 2020 18:07 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան տիկնայք ու պարոնայք, տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

Հա՛յր Ամենայնի, 

Տե՛ր իմ՝ Դու Միակ,

որ Տիեզերքում ես ու Տիեզերքն ես Դու,

Տու՛ր ինձ զորություն,

 Հոգուս ու մարմնիս՝ լույս ու ջերմություն,

 Սեր ու բարություն, 

Դեպ Քե՛զ դառնալու կամք, իմաստություն:

 

Սրտի խորը կսկիծով տեղեկացանք,որ մեր  գործընկերուհի Արփի Ալլահվերդյանի որդու՝սիրելի Արամեի մահվան մասին։Բոթը խիստ ցավալի էր և ցնցող։

Հայերեն ռադիոժամի տնօրենության ու անձնակազմի անունից  խորին ցավակցություն ենք հայտնում Տիկին Արփիին, նրա ամուսնուն՝ Պարոն Րաֆֆի Շահնազարյանին   և նրանց բոլոր հարազատներին ու ընկերներին  այս մեծ ու անդառնալի կորստի կապակցությամբ։ Բառեր չկան, որոնք կկարողանան մեղմացնել զավակի կորստի ցավը:

Թող Աստված լուսավորի Արամեի անմեղ հոգին և  մխիթարություն պարգևի Արամեի ծնողներին ու հարազատներին։

Սիրելի բարեկամներ դուք բազմիցս հնարավորություն եք ունեցել հայերեն ռադիոժամից ունկնդրել փոքրիկ Արամեի քաղցր ձայնը։ Մեր ամանորյա հատուկ թողարկումների մանկական ծրագրերում Արամեն մեծ բաժին է ունեցել:

Նա հավերժ կմնա մեր սրտերում:

***