Ողջույն բարեկամ-230
Եկել է աշունը և իր կախարդական վրձինը հպել բազմագույն ներկապնակին՝ հեքիաթի վերածելով ամեն ինչ: Ներկեց անտառ ու դաշտեր, ծառ ու տերևներ…Բարի երեկո սիրելի ունկնդիրներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարը։
ԱՇՈՒՆ
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
***
Աշունը մշտապես եղել և մնում է շատ ստեղծագործողների ներշնչանքի առարկան. աշունը «երգել են» բազմաթիվ նկարիչներ, կոմպոզիտորներ, բանաստեղծներ:Այսօր մեր հաղորդման էջը բացեցինք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Աշնանը նվիրված գողտրիկ բանաստեղծությամբ։