Ելք դեպի լույս 510
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 62 և 63-րդ այաներ
فَلَمَّا جَاوَزَا قَالَ لِفَتَىٰهُ ءَاتِنَا غَدَآءَنَا لَقَدْ لَقِينَا مِن سَفَرِنَا هَٰذَا نَصَبًۭا
قَالَ أَرَءَيْتَ إِذْ أَوَيْنَآ إِلَى ٱلصَّخْرَةِ فَإِنِّى نَسِيتُ ٱلْحُوتَ وَمَآ أَنسَىٰنِيهُ إِلَّا ٱلشَّيْطَٰنُ أَنْ أَذْكُرَهُۥ ۚ وَٱتَّخَذَ سَبِيلَهُۥ فِى ٱلْبَحْرِ عَجَبًۭا
Երբ առաջացան, Մովսեսն ասաց իր ուղեկցին. «Կերակուր պատրաստիր, մեր ճամփորդությունը շատ հոգնեցուցիչ է»:
Ասաց. «Ինչ կասես պատահածին: Երբ այս ժայռի մոտ կանգ առանք, ես մոռացա ձկան մասին: Սատանան մեզ մոռացնել տվեց, ու ձուկը հրաշքով վերադարձավ ծով»:
Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մովսեսը, Խեզրի հետ հանդիպելու համար քաղաքից դուրս եկավ ու ծովի ափին մի քիչ հանգստանալուց հետո, շարունակեց իր ճանապարհը: Նրանց հանդիպման վայրի նշանն այն էր, որ որտեղ որ ձուկն իրենց հետ ջրի մեջ ընկավ ու անհետացավ, Մովսեսը սպասի Խեզրին: Սակայն երբ Մովսեսը հանգստանում էր մի ժայռի մոտ, դա տեղի ունեցավ, իսկ նրա ուղեկիցը մոռացավ Մովսեսին այս մասին ասել: Այս այաներն ասում են. Երբ նրանք հեռացան ծովից, սովածացան ու որոշեցին ձուկը եփել ու ուտել: Այդ ժամանակ, Մովսեսի ուղեկիցը պատմեց ձկան` ջուրը ցատկելու մասին: Մովսեսի կյանքում մի քանի Ճամփորդություն է եղել: Առաջինն այն ժամանակ էր, երբ փախավ փարավոնի պալատից և հանդիպեց Շոայբին ու ամուսնացավ նրա դստեր հետ: Երկրորդ անգամ, Մովսեսը Եգիպտոսից վերադառնալիս Աստծո կողմից մարգարե հռչակվեց: Իսկ երրորդ ճամփորդությունը Սինա լեռ բարձրանալն էր` Հնգամատյանը ստանալու համար: Սա Մովսեսի չորրորդ ճամփորդությունն է համարվում, որի ժամանակ նա բազում դժվարություններ է ունեցել:
Այս այաներից սովորում ենք
1. Գիտություն ձեռք բերելու և գիտնականների հետ հանդիպելու համար, մարգարեները որոշակի դժվարություններ են ունենում, չնայած նրանք աստվածային գիտության աղբյուրի հետ կապված են:
2,Մարդու զարգացման համար սատանաները արգելք են հանդիսանում:
Քահֆ սուրայի 64 և 65-րդ այաներ
قَالَ ذَٰلِكَ مَا كُنَّا نَبْغِ ۚ فَٱرْتَدَّا عَلَىٰٓ ءَاثَارِهِمَا قَصَصًۭا
فَوَجَدَا عَبْدًۭا مِّنْ عِبَادِنَآ ءَاتَيْنَٰهُ رَحْمَةًۭ مِّنْ عِندِنَا وَعَلَّمْنَٰهُ مِن لَّدُنَّا عِلْمًۭا
Մովսեսը պատասխանեց. «Ես էլ դա էի փափագում»։ Եվ նրանք հետևելով իրենց ոտնահետքերին՝ վերադարձան:
Այնտեղ հանդիպեցին Աստծո մի ծառայի, որ ողողված էր Նրա շնորհներով ու լուսավորված`գիտությամբ:
Երբ Մովսեսն իմացավ ամեն ինչ, իր ուղեկցի հետ վերադաձավ ծով ու հենց այդ վայրում հանդիպեց Խեզրին, որպեսզի օգտվի նրա գիտությունից ու իմաստությունից: Այն մասին, թե արդյոք Խեզրը եղել է մարգարե, կան տարաձայնություններ: Իրականությունն այն է, որ նա եղել է Մովսես մարգարեի ուսուցիչը, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ եթե եղել է մարգարեի ուսուցիչ, ինքն էլ եղել է մարգարե: Դրանից բացի, Ղուրանի այս այաներն ասում են, որ Խեզրի գիտությունն Աստծո կողմից է եղել: Իսկ բացի մարգարեներից, ոչ մեկը նման գիտություն չունի:
Այս այաներից սովորում ենք
1. Որոշ գիտություններ փորձով ու գիտելիքով ձեռք չեն բերվում: Դրանք պետք է ստանալ ասվածային գիտության աղբյուրից, ինչպես մարգարեների գիտությունն է:
2. Կրոնի գիտությունը պետք է սովորել նրանից, որ Աստծո ծառան է և նա, ով մարդուն մոտեցնում է Աստծուն:
3. Աստված մարդկանց մոտ ունի աննշան ու անծանոթ իամստուններ, որոնց կգտնենք եթե փնտրենք ու կօգտվենք նրանց իմաստությունից:
Քահֆ սուրայի 66-րդ այա
قَالَ لَهُۥ مُوسَىٰ هَلْ أَتَّبِعُكَ عَلَىٰٓ أَن تُعَلِّمَنِ مِمَّا عُلِّمْتَ رُشْدًۭا
Մովսեսն ասաց նրան. «Թույլ տուր ինձ հետևել քեզ, որպեսզի սովորեմ այն ճշմարիտ կյանքը, որի մասին ասված է քեզ»:
Մովսեսի նպատակն այս ուղևորության ժամանակ, կատարելության հասնելն էր: Խեզրին հանդիպելուց հետո նա խոսեց իր նպատակի մասին և խնդրեց, որ դառնա նրա սանը: Մովսեսը Խեզրի առջև խոնարհվեց: Եվ սա մարգարեների հատկություններից է: Չնայած Մոսվեսն ինքը մարգարե է եղել, և ունեցել է գիրք, շարիաթ ու վարդապետություն, սակայն ճշմարտությունն ու աստվածային իմաստությունը ձեռք բերելու համար, պարտավոր էր աշակերտել ու չխուսափել գիտությունից: Իհարկե այն գիտությունը, որը մարդու զարգացման պատճառ կդառնա և ոչ թե այն, որը մարդուն գոռոզացնում է:
Այս այաներից սովորում ենք
1. Յուրաքանչյուր մարգարե իրեն հատուկ ձևով է ստանում գիտությունը: Սակայն նրանց գիտությունը չնայած սահմանափակ է, բայց ունի զարգանալու հատկությունէ
2. Կատարելության հասնելու համար, անհրաժեշտ է ձեռք բերել գիտություն և իմաստություն: Նա, ով աշակերտում է, պետք է իր վարպետի մոտ լինի քաղաքավարի ու համեստ, որպեսզի այն ինչ սովորում է, իրեն բարձրացնի:
Աստված Ձեզ պահապան