Ելք դեպի լույս 512
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Քահֆ սուրայի 74-76-րդ այաներ
فَٱنطَلَقَا حَتَّىٰٓ إِذَا لَقِيَا غُلَٰمًۭا فَقَتَلَهُۥ قَالَ أَقَتَلْتَ نَفْسًۭا زَكِيَّةًۢ بِغَيْرِ نَفْسٍۢ لَّقَدْ جِئْتَ شَيْـًۭٔا نُّكْرًۭا
قَالَ أَلَمْ أَقُل لَّكَ إِنَّكَ لَن تَسْتَطِيعَ مَعِىَ صَبْرًۭا
قَالَ إِن سَأَلْتُكَ عَن شَىْءٍۭ بَعْدَهَا فَلَا تُصَٰحِبْنِى ۖ قَدْ بَلَغْتَ مِن لَّدُنِّى عُذْرًۭا
Ու նրանք ճանապարհ ընկան և հանդիպեցին մի պատանու: սպանեց նրան: Մովսեսը գոչեց. «Սա ի՞նչ է, դու մի անմեղ մարդու սպանեցիր: Նա որևէ մեղք չէր գործել: Դու սարսափելի ոճիր գործեցիր»:
(Իմաստունը կրկնեց). «Մի՞թե չասացի, որ դու իմ կողքին մնալու համբերություն չունես»:
Մովսեսն ասաց.«Այս անգամ էլ ներիր ինձ: Բայց եթե այսուհետ էլ հարց տամ, այլևս թույլ մի տուր, որ ընկերակցեմ քեզ»:
Անցած հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղուրանը Խեզրի ու Մովսեսի պատմությունը ներկայացնում է այսպես. Նրանք հանդիպում են ծովի ափին ու նստում են նավ: Խեզրը ծակում է նավը և Մովսեսը չի դիմանում ու բողոքում է: Այնուհետև այս այաներն ասում են. Նավից իջնելուց հետո, նրանք հասան մի տեղավայր ու Խեզրն առանց պատճառի սպանեց մի պատանու: Բնական է, որ Մովսեսը քննադատեց Խեզրի այս քայլը: Նա չէր կարող տանել նման արարք, այն էլ մի մարգարեից: Որոշ աղբյուրներում այս կապակցությամբ ասվում է, որ Մոհամմադ մարգարեն այս կապակցությամբ ասել է. "Եթե Մովսեսը դիմանար, ավելի զարմանալի բաներ կտեսներ Խեզրից": Չնայած Մովսեսը խոստացել էր լռել ու ոչ մի բան չասել, սակայն մի բանի դիմաց, ինչը հակառակ էր կրոնական վարդապետությանը, չէր կարելի լռել և պետք էր զատել ճիշտն ու սխալը:
Այս այաներից սովորում ենք
1. Կրոնական ուսմունքներին հետևելն ավելի կարևոր է, քան հասարակական ու արժեքային պայմանավորվածությունները: Եվ ոչ մի պայման չի կարող խոչընդոտ հանդիսանալ աստվածային պայմաններին:
2. Սխալ արարքն ում կողմից էլ որ լինի, պետք է քննադատվի: Ու եթե արարքն արդարացում ունի, պետք է այն ներկայացվի: Մարդու հասարակական դիրքը չի կարող արդարացնել նրա արարքները:
3. Աստծո մարգարեները հավասար չեն գիտության ու իմաստնության մեջ: Հնարավոր է, որ մեկի ճիշտ արարքը մյուսի կոմից սխալ համարվի:
Քահֆ սուրայի 77-րդ այա
فَٱنطَلَقَا حَتَّىٰٓ إِذَآ أَتَيَآ أَهْلَ قَرْيَةٍ ٱسْتَطْعَمَآ أَهْلَهَا فَأَبَوْا۟ أَن يُضَيِّفُوهُمَا فَوَجَدَا فِيهَا جِدَارًۭا يُرِيدُ أَن يَنقَضَّ فَأَقَامَهُۥ ۖ قَالَ لَوْ شِئْتَ لَتَّخَذْتَ عَلَيْهِ أَجْرًۭا
Ճանապարհը շարունակեցին ու հասան մի քաղաքի մուտքի մոտ: Բնակիչներից սնունդ ուզեցին: Սակայն նրանք խուսափեցին հյուրասիրել:Երկու ուղևորները տեսան, որ քաղաքի պատը շուտով փլվելու է: (Աստծո ծառան) այն բերեց իր նախկին վիճակին: (Մովսեսն) ասաց նրան.«Եթե ցանկանայիր, կարող էիր վարձատրվել այս գործի համար»:
Նավի ծակվելուց և Խեզրի կողմից մի պատանու սպանվելուց հետո, որոնք երկուսն էլ Մովսեսի կարծիքով սխալ արարքներ էին, նրանք հասան մի գյուղի ու տեսան մի պատնեշ, որը փլվում էր: Երկուսն էլ հոգնած էին, սակայն գյուղացիները նրանց ոչինչ չտվեցին: Խեզրը միայնակ վերականգնեց պատը: Մովսեսը չդիմացավ ու բողոքեց, թե ինչու է Խեզրը միայնակ աշխատում և ասաց, գոնե գումար առներ այդ մարդկանցից:
Այս այայից սովորում ենք
1. Ուրիշների վատության պատճառով չհրաժարվենք բարություն անելուց և վատությանը վատությամբ չպատասխանենք: Եթե Խեզրը պատը չվերանորոգեր, դա սխալ արարք չէր համարվի, որովհետև այդ կապակցությամբ պատախսանատվություն չէր կրում: Սակայն նա դա արեց ու արեց միայնակ
2. Երբ նկատենք մեկի կարիքը, պետք է անմիջապես գործի անցնենք ու չսպասենք, որ ուրիշները մեզ հրավիրեն բարի գործ անել: Պետք է նույնիսկ կարողանանք անուշադրության մատնել ուրիշների քննադատությունները:
3. Աստծո մարգարեները մարդկանց ծառայելու համար գումար չեն խնդրում: Նրանք որքան էլ որ կարիքի մեջ լինեն, սիրրով ծառայում են ուրիշներին ու որևէ սպասելիք չունեն:
Քահֆ սուրայի 78-րդ այա
قَالَ هَٰذَا فِرَاقُ بَيْنِى وَبَيْنِكَ ۚ سَأُنَبِّئُكَ بِتَأْوِيلِ مَا لَمْ تَسْتَطِع عَّلَيْهِ صَبْرًا
(Աստծո ծառան) պատասխանեց. «Այժմ բաժանվելու ժամանակն է,միայն թե նախապես քեզ պետք է ասեմ այն բաների մասին, որոնց նկատմամբ չկարողացար համբերություն ցուցաբերել»:
Մովսեսը խոստացել էր լռել այն ամենի նկատմամբ, ինչ տեսնում էր: Սակայն երեք իրավիճակներում էլ նա չդիմացավ ու բողոքեց: Մովսեսի հակազդեցությունը մի կողմից բնական էր, քանի որ հնարավոր չէր լռել: Իսկ մյուս կողմից դա ցույց տվեց, որ Աստծո մարգարեներն ունեն համբերության տարբեր տարողություն: Չնայած Մովսեսը գիտեր, որ Խեզրն ուղարկվել է Աստծո կողմից, որպեսզի իրեն սովորեցնի աստվածային գատղնիքները, սակայն չդիմացավ ու խոսեց: Այս հանդիպումը երկար չտևեց և շատ շուտ ավարտվեց:
Այս այայից սովորում ենք
1. Չպետք է տեսնենք միայն դեպքերի արտաքին շերտը: Երբեմն որևէ իրավիճակում, որևէ երևույթի մեջ կա գաղտնիք, որից մենք տեղյակ չենք:
2. Հնարավոր է, որ Աստծո մարգարեները գնան ամեն մեկն իր ճանապարհով ու հետևեն իրենց գործին:
Աստված Ձեզ պահապան