Ողջույն բարեկամ-231
Ողջույն Ձեզ մեզ արդեն հարազատ դարձած ունկնդիր բարեկամներ։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն,աշնանային լավ տրամադրություն և իհարկե հոգու ջերմություն։ Արամայիս Սահակյանի գրչին պատկանող «Սիրելի ուսուցիչ» բանաստեղծությունը նվիրում ենք բոլոր ուսուցիչներին: Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը։
ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի...
Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:
Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,
Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար: