Ողջույն բարեկամ-234
Բարի երեկո հարգարժան ունկնդիրներ։ Ներկայացնում ենք «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։Ձեզ ցանկանում ենք առողջություն։ Քանի, որ առողջությունն ամենաթանկ պարգևն է, որ ի վերուստ տրված է մարդուն։
Օրերս Իրանում նշվեց Հաֆեզի մեծարման օրը։ Խաջե Շամսեդդին Մուհամմեդ Հաֆեզ Շիրազին,14-րդ դարի աշխարհահռչակ բանաստեղծներից է: Հաֆեզն անգիր գիտեր Ղուրանը, որի համար էլ ստացել է Հաֆեզ (Ղուրանն անգիր իմացող) մականունը:
Հաֆեզի պոեզիայի քնարական հերոսը մարդն է: Ըստ բանաստեղծի՝ հասարակ մարդիկ՝ մուրացկանն ու դերվիշը, օժտված են ավելի բարձր հոգեկան ու բարոյական հատկանիշներով և առաքինություններով, քան այն արքան, որի ձեռքերն արյունոտ են.
Ես դերվիշ եմ ու մուրացկան,
բայց չեմ փոխի ես երբեք
Իմ թաղիքե բուրդ գլխարկը
շահի հարյուր թագի հետ: