Ելք դեպի լույս 525
Հանուն գթած և ողորմած Աստծո Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Մարիամ սուրահի 35-րդ այա
Աստված չի կարող զավակ ունենալ: Հեռու Նրանից նման սրբապղծությունը: Երբ մի բան որոշի՝ կասի՝եղիցի՛, և կլինի:
Այս այան ասում է, որ նրանք, ովքեր Հիսուսին համարեցին Աստծո որդի ու գերագնահատեցին, սխալ արեցին, քանի որ Աստված անբիծ է ու չի կարող որդի ունենալ: Այն, որ Հիսուսը առանց հոր է ծնվել Մարիամից, չի նշանակում, որ նա Աստծո որդին է: Որովհետև եթե Աստված կանմենա, կարող է մարդուն ստեղծել առանց ծնողների, ինչպես որ ստեղծեց Ադամին: Ուրեմն միթե կարելի է ասել, որ Ադամը Աստծո որդին է:
Այս այայից սովորում ենք
1. Աստված բացարձակ ճշմարտություն է և արարչագործության մեջ ոչ մի միջոցի կարիք չունի:
2. Սխալի առջևը պետք է առնել ու ցույց տալ ճշմարտությունը: Այս հարցում չպետք է անտարբեր լինել:
3. Աստծո և նրա արարածների միջև կապը չի կարող լինել հոր և որդու կապերի նման:
Մարիամ սուրահի 36-րդ այա
وَإِنَّ اللَّهَ رَبِّی وَرَبُّکُمْ فَاعْبُدُوهُ هَذَا صِرَاطٌ مُّسْتَقِیمٌ
Աստված թե իմ և թե ձեր Տերն է: Պաշտեցեք նրան: Փրկության ճամփան այդ է:
Այս այան, Հիսուսի անունից ասում է. “Ես Աստծո արարածն եմ: Իմ ու ձեր արարիչը մեկն է` Աստված: Ուրեմն դուք էլ իմ նման աղոթեք նրան, ու նրան հավասար ոչ մեկին մի դասեք: Եթե այդպես չանեք, կսխալվեք”:
Այս այայից սովորում ենք
1. Սուրբ երրորդության նկատմամբ հավատքը մոլորություն է:
2. Պետք է պաշտել միայն Աստծուն և ուրիշ ոչ մեկին: Նույնիսկ Աստծո մարգարեին չպետք է պաշտել:
Մարիամ սուրահի 37 և 38-րդ այաներ
فَاخْتَلَفَ الْأَحْزَابُ مِن بَیْنِهِمْ فَوَیْلٌ لِّلَّذِینَ کَفَرُوا مِن مَّشْهَدِ یَوْمٍ عَظِیمٍ
أَسْمِعْ بِهِمْ وَأَبْصِرْ یَوْمَ یَأْتُونَنَا لَکِنِ الظَّالِمُونَ الْیَوْمَ فِی ضَلَالٍ مُّبِینٍ
Սակայն նրանցից (որոշ) խմբեր շատ վիճաբանեցին, բայց վայ նրանց, որոնք չեն հավատա մեծ օրվա դատաստանին:
Նրանք ինչեր պիտի լսեն և ինչեր պիտի տեսնեն, երբ մեր դատաստանի առջև կանգնեն: Այսօր նրանք բացահայտ մոլորության մեջ են:
Այս այաներն անդրադառնում են քրիստոնեության մեջ առկա տարաձայնություններին, ասելով. “Նրանք պառակտվեցին: Նրանցից յուրաքանչյուրը մի բան ասեց Հիսուսի մասին: Սակայն նրանք բոլորը դատաստանի օրը պիտի խոստովանեն, որ սխալ էին կարծում: Դատաստանի օրը նրանց աչքերն ու ականջները տեսնելու են ու լսելու ճշմարտությունը և խոստովանելու են”
Այս այաներից սովորում ենք
1. Աստվածային կրոններին սպառնացող վտանգներից մեկը տարաձայնություններն են:
2. Մինչ դատաստանի օրը պետք է հենց այս աշխարհում ճանաչենք ճշմարտությունը:
Մարիամ սուրայի 39 և 40-րդ այաներ
وَأَنذِرْهُمْ یَوْمَ الْحَسْرَةِ إِذْ قُضِیَ الْأَمْرُ وَهُمْ فِی غَفْلَةٍ وَهُمْ لَا یُؤْمِنُونَ
إِنَّا نَحْنُ نَرِثُ الْأَرْضَ وَمَنْ عَلَیْهَا وَإِلَیْنَا یُرْجَعُونَ
Նրանց իմաց տուր իրենց չարչարանքների մասին այն օրը, երբ վճիռը պիտի արձակվի: Հիմա նրանք անհոգության ու անհավատության մեջ են:
Երկիրը և այն ամենը, ինչ այն պարունակում է, մեր ժառանգությունն են. բոլոր արարածները դեպի մեզ պիտի վերադառնան:
Սուրայի վերջում, որը Հիսուսի մասին է, Ղուրանն անդրադառնում է աստվածային այս մեծ մարգարեի մասին սխալ կարծիքներին: Այաները նախ դիմելով իսլամի մարգարեին, ասում են. “Երկնային գրքի հետևորդներին զգուշացրու, որ դատաստանի օրվանից վերադարձ չկա, այդ օրը կայանում է Աստծո վճիռը: Ուրեմն պետք է այսօր հավատքի գան ու իմանան, որ այս աշխարհից գնալու են և միայն Աստված է, որ մնալու էյ”
Այս այաներից սովորում ենք
1. Մեր սխալների համար պետք է պատասխանենք դատաստանի օրըյ
2. Աշխարհիկ կյանքը, հարստությունը և ուժը, բոլորը ոչնչանալու են: Ուրեմն դրանցով չպետք է գոռոզանանքյ
Աստված Ձեզ պահապան