Ողջույն բարեկամ-247
Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Դուք լսում եք Հայերեն ռադիոժամը։Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։ Ջերմ զգացումներով ողջունում ենք մեր մշտական ու հավատարիմ ունկնդիրներին։ Շնորհակալություն ձեզ որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին։
Միայն երկու բառ՝
Բարի հանդիպում․․․
Եվ աշխարհն ասես դառնում է քոնը։
Կյանքը փոխվում է ու գեղեցկանում։
Եթե ձմեռ է-զգում ես գարուն,
Եթե մշուշ է, մուժ ու մառախուղ-
Զգում ես արև ու մաքուր երկինք։
Եթե ծարավ ես-
Թվում է հենց նոր պաղ ջուր խմեցիր
Վճիտ աղբյուրից։
Միայն երկու բառ՝
Բարի հանդիպում․․․
Այդ երկու բառում սիրտ կա և ծով բարություն,
Այդ երկու բառում ՝ հոգատարություն ու փաղաքշանք
Եվ կա դարերի խորքից մեզ հասած Սրբազան օրհնանք։
Բարի հանդիպում մեր լավ բարեկամ։