Ողջույն բարեկամ-249
Բարի երեկո հարգարժան տիկնայք ու պարոնայք ,տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Ձեզ սիրով ողջունում է Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։
Այսօր Իրանում մեկնարկեց Իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված Այգաբացի տասնօրյակը:
42 տարի առաջ, այս օրը Իրանի Իսլամական հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին, տասնհինգ տարվա աքսորից հետո ժամանեց Իրան: Օդանավակայանում, Իմամ Խոմեյնուն դիմավորելու էին եկել միլիոնավոր իրանցիներ:
Տասն օր անց՝ բահման ամսի 22-ին, Իրանում հաղթանակեց իսլամական հեղափոխությունը:
Այդ իսկ պատճառով, իրանական բահման ամսի 12-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածն Իրանում հռչակված է որպես Այգաբացի տանսօրյակ: Ամեն տարի այդ օրերին, Իրանում տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ ու միջոցառումներ: