Հունվար 31, 2021 09:29 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան   տիկնայք ու պարոնայք ,տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Ձեզ սիրով ողջունում է  Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։

 

Այսօր Իրանում մեկնարկեց Իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված Այգաբացի տասնօրյակը:

42 տարի առաջ, այս օրը  Իրանի Իսլամական  հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնին, տասնհինգ տարվա աքսորից հետո ժամանեց Իրան: Օդանավակայանում, Իմամ Խոմեյնուն դիմավորելու էին եկել միլիոնավոր իրանցիներ:

Տասն օր անց՝ բահման ամսի  22-ին, Իրանում հաղթանակեց իսլամական հեղափոխությունը:

Այդ իսկ պատճառով, իրանական բահման ամսի 12-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածն Իրանում հռչակված է որպես Այգաբացի տանսօրյակ: Ամեն տարի այդ օրերին, Իրանում  տեղի են ունենում տարբեր տոնակատարություններ ու միջոցառումներ: