Ապրիլ 21, 2016 20:16 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական թողարկումը,որտեղ կանդրադառնանք անցած շաբաթվա տնտեսական խոշորագույն իրադարձություններին: Ընկերակցեք մեզ:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմությունը արժանացել է ԻԻՀ-ի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենի քննադատության:

ԻԻՀ Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն անցած շաբաթ Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նիստին առընթեր ընդգծեց. «Նկատի առնելով մեր մուտք գործած գործունեության բնագավառներն ու նաև ակնկալիքները դեռ որևէ իրադարձության ականատես չենք եղել և հուսով ենք, որ դիմացի կողմը կհարգի իր ստանձնած պարտավորությունները»:

Սեյֆը ցավ հայտնեց Իրան մուտք գործելու համար արտասահմանյան ու հատկապես եվրոպական որոշ բանկերի իրավունքների շուրջ գոյություն ունեցող կասկածների կապակցությամբ և ասաց. «Իրենց դեմ սահմանված ծանր պատիժների պատճառով եվրոպական բանկերը կասկածում են իրանական բանկերի հետ համագործակցության հարցում և կամ իրանական բանկերի հետ համագործակցության քաջությունը չունեն»:

Կայուն զարգացման նիստին մասնակցելու և կլիմայական փոփոխությունների մասին կոնվենցիայի շրջագծում պարտավորությունների ստորագրման հանդիսությանը մասնակցելու համար Նյու Յորք ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն էլ ընդգծելով ԱՄՆ-ի կողմից Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրման լրջորեն հետապնդումն ասել է. «Մենք նպատակ չունեինք ԱՄՆ-ի հետ տնտեսական կապեր հաստատել ու միևնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ տնտեսական առողջ կապերի համար արգելքներ չունենք, սակայն ամերիկացիները այս հարցում բարդություններ ունեն Կոնգրեսում»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը Սեմնան նահանգի ժողովրդի հավաքում Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության և Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրման հետևանքների կապակցությամբ ընդգծեց. «Շրջափակումների շղթաները պատռվեցին ու այսօր համաշխարհային բանկերի հետ Իրանի հարաբերությունները մեկը մյուսի հետևից հաստատվում են ու միևնույն ժամանակ պիտի հիշել, որ վերաշինությունը ժամանակ է պահանջում»:

«Այսօր ճամբաները բաց են իրանցի արտահանողների համար, սակայն արտասահմանցի ներդրողների Իրան մուտք գործելը ժամանակ է պահանջում»,-ասել է Ռոհանին:

----------------------------

ՕՊԵԿ-ի անդամ երկրները կիրակի օրը ՕՊԵԿ-ին չանդամակցող մի խումբ նավթ արտադրողների հետ համատեղ նիստ գումարեցին Դոհայում, սակայն Սաուդյան Արաբիայի հակառակությունների պատճառով այդ նավթային բանակցությունները փակուղի մտան:

Սաուդացի պաշտոնատարներ 2014 թվականի աշնանը հույս հայտնեցին, որ նավթի գնի անկումը կկարողանա թուլացնել ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունաբերությունը: Իհարկե սաուդացի պաշտոնատարներն ակնկալում էին, որ նավթի գների կտրուկ անկումը կհարվածի ոչ միայն ԱՄՆ-ի թերթաքարային նավթի արդյունաբերությանն, այլ նաև Իրանի ու Ռուսաստանի տնտեսություններին:

Ի դեպ Սաուդյան Արաբիայի գործընկերներն այդ թվում Կատարի ու Էմիրությունների նման պարսիցծոցյան նավթ արտադրող երկրները ընդհանուր առմամբ 360 միլիարդ դոլար վնաս են կրել իրենց արտահանումային եկամուտների բաժնում:

Սաուդացի պաշտոնատարները չէին ակնկալում, որ նավթի յուրաքանչյուր բարելի գինը կարող է իջնել 30 դոլարի: Չնայած նավթի առաջարկը սահմանափակելու և նավթի գները բարձրացնելու նպատակով Ռուսաստանի, Վենեսուելայի և Կատարի հետ համաձայնության հանգելու ուղղությամբ Սաուդյան Արաբիայի միամսյա ջանքերին, նավթի շուկան շարունակում է մնալ ալեկոծված: Արժույթի միջազգային հիմնադրամն զգուշացրել է, որ եթե պետական ծախսերը չվերահսկվեն Արաբիան 2020 թվականին սնանկանալու է:

Արաբիան, Կատարի, Ռուսաստանի ու Վենեսուելայի հետ միասին մի քանի ամիս առաջ նավթի արդյունահանման քվոտան անփոփոխ պահելու համար նախագիծ մշակեցին, որի նպատակն էր դադարեցնել նավթի արդյունահանման ծավալի մեծացումը կամ սառեցնել նավթի արդյունահանման ծավալները: Դա ի տես այն բանի, որ Արաբիան իր արտադրաչափը բարձրացրել է օրական 10 միլիոն 500 հազար բարելի, ինչը օրական 1.5 միլիոն բարել գերազանցում է ՕՊԵԿ-ում որոշված քվոտաներին: Արդեն երկու տարի է ինչ նավթի առաջարկը գերազանցում է պահանջարկին: Դա հանգեցրել է նավթի գների սաստիկ անկմանը 100 դոլարից շուրջ 30 դոլարի:

Դիտորդները համոզված են, որ ներկա պայմաններում նավթի շուկայի վերականգնման կարճաժամկետ լուծումը արդյունահանման ծավալների կրճատումն է: Սակայն այս որոշումը ժամանակավոր բնույթ է կրում ու կայուն լուծում չի համարվում: Քանզի սպառման շուկաներում նավթի առաջարկի կառավարումը ենթակա է պահանջարկին ու նավթի գների կայունացմանը:

Այս պայմաններում Իրանը չի ցանկանում իր արդյունահանման ծավալների մակարդակը բարձրացնել նախկին քվոտաներից: Իրականության մեջ Իրանը ցանկանում է վերականգնել մինչև շրջափակումների գործադրումը գոյություն ունեցող իր քվոտաները:

Իրանի նավթի նախարար Զանգանեն ընդգծել է, որ նկատի առնելով շրջափակումների չեղարկումն Իրանը շարունակելու է իր արտադրության ու արտահանման ծավալների մեծացումը և այն ժամանակ կմիանա արտադրության ծավալի մեծացումը դադարեցնելու նախագծին, երբ կկարողանա իր արտադրաչափը վերադարձնել նախկին օրական չորս միլիոն բարելի:

Ի դեպ, անցած շաբաթ Մուգերինիի Թեհրան կատարած այցի շրջանակներում ստորագրվեց Իրանից եվրոպական երկրներ 700 հազար բարել նավթի արտահանման համաձայնագիրը:

-------------------------

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այս շաբաթ Երևանում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Լևոն Յուլյանի և Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլիա Էլոշլվիլիի հետ ստորագրեցին ԻԻՀ-ի, Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի միջև հյուսիս-հարավ էլեկտրաէներգիայի միջանցքի կառուցման ուղեքարտեզը:

Այս փաստաթղթում համաձայնեցված կետերի գործադրմամբ միացվելու են չորս երկրների էլեկտրաէներգիայի ցանցերը:

ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հյուսիս-հարավ միջանցքի քառակողմ նիստում ընդգծելով, որ հյուսիս-հարավ էլեկտրաէներգիայի միջանցքը Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի ու Վրաստանի օգտին է լինելու ասաց, որ ժողովուրդների իրական շահերի, ինչպես նաև ընդհանուր շահերի շրջագծում համախոհության ու զուգամերձության համաձայն ձևավորված համագործակցությունները հող են պատրաստելու լարվածությունը տարածաշրջանից հեռացնելու և կայուն խաղաղություն ու բարեկամություն հաստատելու համար:

Չորս երկրի էլեկտրաէներգիայի ցանցերի միացման նախագծի լիակատար գործադրմամբ, ինչպես նաև այս պահին Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով իրականացվող հիմնական նախագծի իրագործման մինչև 2018 թվականը կմիացվեն չորս երկրի էլեկտրաէներգիայի ցանցերը:

-----------------------

ԻԻՀ նախագահն այս շաբաթ Ստամբուլում մասնակցելով Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին Անկարայում հանդիպում ունեցավ Թուրքիայի պատասխանատուների հետ:

Նախագահ Ռոհանիի Թուրքիա կատարած ուղևորության ընթացքում ԻԻՀ-ի ու Թուրքիայի պատասխանատուներն Անկարայում ստորագրեցին համագործակցության նոր փաստաթղթեր:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ երեկոյան երկու երկրի պատասխանատուների միջոցով փաստաթղթերի ստորագրումից հետո իր թուրք պաշտոնակցի հետ մամլո համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ ԻԻՀ-ն Թուրքիային վստահեցրել է, որ կարող է ապահովել նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտներում այդ երկրի էներգետիկայի անվտանգությունն ու նաև անհրաժեշտ պետրոքիմիական արտադրանքները:

Երկու երկրի պատասխանատուները մտադիր են առևտրա-տնտեսական շրջանառությունը բարձրացնել տարեկան 30 միլիարդ դոլարի:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն էլ այս նիստում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին հաջորդած ԻԻՀ նախագահի Թուրքիա կատարած ուղևորությունը հարմար առիթ համարելով երկու երկրի միջև համագործակցությունների զարգացման համար, ասաց. «Իրանն ու Թուրքիան ամեն տեսակետից լրացնում են միմյանց ու ճիշտ ընկալում ունենալով միջազգային պայմաններից և օգտվելով շրջափակումների արդյունքում ստեղծված առիթներից կարող են առավել քան երբևե ընդլայնել հարաբերությունները»:

Թուրքիայի վարչապետի անցած ամիս Թեհրան կատարած ուղևորությամբ ու ԻԻՀ նախագահի հետ հանդիպմամբ նոր էջ բացվեց երկու երկրի հարաբերություններում: