Մարտ 16, 2021 15:00 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան ունկնդիրներ։Եթերում է ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական և իհարկե իրանական 1399 թվականի վերջին թողարկումը։Բոլորիդ մաղթում ենք գարնանային բարձր տրամադրություն և հոգու ջերմություն։

 

Գարուն է գալիս…
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս…

Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,

Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

Դռները բացեք գարուն է գալիս․․․

                                         Համո Սահյան

Բնությունը պահ առ պահ նորոգվելով վերափոխում է մարդկային կյանքը։ Նոր տարին  սկսվում է սիրով լի ժպիտով և  կենսուրախությունը, մաքրությունը,  գեղեցկությունն ու սերը ալեկոծվում են մարդկանց մեջ։